Պոլ Շվերեբ
(Վերահղված է Շվերեբ Պոլից)
Պոլ Շվերեբ (մալթ.՝ Paul Xuereb, հուլիսի 21, 1923, Ռաբաթ, Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - սեպտեմբերի 6, 1994, Մալթա[1]), մալթացի պետական և քաղաքական գործիչ, Մալթայի նախագահը 1987-1989 թվականներին։
Պոլ Շվերեբ | |
Կուսակցություն՝ | Մալթայի աշխատավորների կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, լրագրող և գրող |
Ծննդյան օր | հուլիսի 21, 1923 |
Ծննդավայր | Ռաբաթ, Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Վախճանի օր | սեպտեմբերի 6, 1994 (71 տարեկան) |
Վախճանի վայր | Մալթա |
Քաղաքացիություն | Մալթա |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրել1949 թվականին ավարտել է Լոնդոնի համալսարանը՝ կրթություն ստանալով լրագրության, քաղաքական տնտեսության և քաղաքագիտության բնագավառներում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1942-1944 թվականներին) ծառայել է որպես նշանառու Մալթայում թագավորական հրետանու զենիթային կայանքներում։
- 1944—1946 թվականներին՝ Մալթայում բրիտանական նավաշինարանների տեխնիկական բաժնի աշխատակից։
- 1949—1950 թվականներին՝ աշխատել է Լոնդոնի հարկային գրասենյակում որպես հաշվապահ։
- 1950—1958 թվականներին՝ Մալթայի Fardex Trade Development Company Ltd ընկերության զարգացման գծով տնօրեն։
- 1958—1959 թվականներին՝ կրթության նախարարության ծառայողների պատրաստման վարժարանի ռեկտոր
- 1959—1964 թվականներին՝ «Մալթայի ձայնը» Լեյբորիստական կուսակցության (The Voice of Malta) գրական խմբագիր և գլխավոր խմբագրի տեղակալ։
- 1964—1971 թվականներին՝ Լեյբորիստական կուսակցության հրատարակչական տան տնօրեն։
- 1962—1983 թվականներին՝ Ներկայացուցիչների պալատի պատգամավոր։
- 1971 թվականին՝ խորհրդարանական քարտուղար նախագահի աշխատակազմում[2]։
- 1971—1983 թվականներին՝ առևտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության նախարար։ Բացի այդ, պաշտոնը նա պահպանել է մինչև 1983 թվականի ապրիլի 27-ը, միաժամանակ մի քանի անգամ կատարել է Մալթայի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պարտականությունները։
Ակտիվ քաղաքականությունից հեռանալուց հետո հանդիսացել է մի քանի բանկերի տնօրենների խորհրդի նախագահ։
1987—1989 թվականներին՝ Մալթայի նախագահի պաշտոնակատար։
Պարգևներ
խմբագրելԵրկիր | Ամսաթիվ | Պարգև | |
---|---|---|---|
Մալթա | 1987 թվականի փետրվարի 15 — 1989 թվականի ապրիլի 4 | «Հանուն հանրապետության» շքանշանի գրոսմայստեր | |
Մալթա | 2013 թվականի դեկտեմբերի 13 — | Ազգային արժանիքների շքանշանի Պատվո ուղեկից |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Profile of Paul Xuereb Արխիվացված 2010-08-25 Wayback Machine
- ↑ Profile, ibid. Արխիվացված 2010-08-25 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ Շվերեբ» հոդվածին։ |