Շվեյցարիայի դրամահատարան
Շվեյցարիայի դրամահատարան (գերմ.՝ Swissmint), Շվեյցարիայի Համադաշնության պաշտոնական դրամահատարանը։ Տեղակայված լինելով Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռն քաղաքում, այն պատասխանատու է շվեյցարական ֆրանկի մետաղադրամների, ինչպես նաև արժույթի և ձուլակտորների բազմազանության համար։ Բացի կառավարության համար մետաղադրամներ պատրաստելուց, Շվեցարիայի դրամահատարանն արտադրում է նաև մեդալներ և հուշադրամներ մասնավոր պատվիրատուների համար։
Տեսակ | պետական ձեռնարկություն և դրամահատարան |
---|---|
Երկիր | Շվեյցարիա |
Ղեկավար կազմակերպություն | Շվեյցարիայի ֆինանսների նախարարություն |
Հիմնադրված է | 1848 |
Պաշտոնական կայք |
Կարգավիճակ
խմբագրելՇվեյցարիայի դրամահատարանը Շվեյցարիայի դաշնային կառավարության գործակալություն է։ Այն Դաշնային ֆինանսական վարչության մի մասն է, որն իր հերթին պատկանում է Ֆինանսների դաշնային դեպարտամենտին (Շվեյցարիայի ֆինանսների նախարարություն)։ 1998 թվականից ի վեր Համադաշնության պաշտոնական դրամահատարանը գործում է որպես անկախ բիզնես միավոր` Շվեյցարիայի դրամահատարան անունով։ 2005 թվականի դրությամբ Շվեյցարիայի դրամահատարանն ունի 21 աշխատող։
Կառույց
խմբագրելԴրամահատարանի շենքը ազգային նշանակության ժառանգության վայր է[1]։ Այն կառուցվել է 1903-1906 թվականներին, Թեոդոր Գոլի նախագծի հիման վրա, որը կառուցվեց փոխարինելու Gerberngraben-ում գտնվող ավելի հին շենքին։ Չափավոր, արդյունաբերական ոճի դեղին աղյուսե շենքը գտնվում է մարմարե և ավազաքարե նեոռենեսանսյան ճակատի առջև[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Swiss inventory of cultural property of national and regional significance (1995), p. 105.
- ↑ «100 Jahre Eidg. Münzstätte im Kirchenfeld» (PDF). swissmintinfo 2/2006 (German). Swissmint. էջ 5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հոկտեմբերի 29-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Տես նաև
խմբագրել- Շվեյցարիայի Ազգային բանկ, շվեյցարական թղթադրամների և դրամավարկային քաղաքականության համար պատասխանատու անկախ կառույց։
Արտաքին հղումներ
խմբագրել- Official website Արխիվացված 2009-03-09 Wayback Machine
- (գերմ.) Federal Finance Administration website on Swissmint
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շվեյցարիայի դրամահատարան» հոդվածին։ |