Շվեդիայի բնական պատմության թանգարան

Շվեդիայի բնական պատմության թանգարան (շվեդ.՝ Naturhistoriska riksmuseet, literally, the National Museum of Natural History), Ստոկհոլմում տեղակայված Շվեդիայի բնական պատմության երկու հիմնական թանգարաններից մեկը[6]։ Մյուսը գտնվում է Գյոթեբորգում[7]։

Շվեդիայի բնական պատմության թանգարան
Изображение логотипа
Տեսակբնագիտական թանգարան, ազգային թանգարան, ճարտարապետական անսամբլ և Swedish government agency?
Երկիր Շվեդիա[1][2]
ՏեղագրությունՍտոկհոլմ[1]
ՎայրNorra Djurgården? և Ստոկհոլմ[2]
Կազմված էԿոսմոնովա
Մասն էMinistry of Culture? և ELIXIR Sweden?[3]
Պատկանում էMinistry of Culture?[4]
Ղեկավարության նստավայրՍտոկհոլմ, Շվեդիա
ՀասցեFrescativägen 40, 114 18 Stockholm[2]114 18[2]
Հիմնադրվել էնոյեմբերի 13, 1916 և 1819
Այցելուներ330 211 մարդ
ՏնօրենLisa Månsson?[5]
Կայքnrm.se
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 1819 թվականին Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի կողմից[8], սակայն հավաքածուն ձեռք է բերվել նվիրատվությունների միջոցով` ակադեմիայի հիմնադրումից ի վեր։ Հավաքածուն առաջին անգամ հանրությանը հասանելի է դարձել 1786 թվականին։ Թանգարանն ակադեմիայից տարանջատվել է 1965 թվականին[6]։

 
Շվեդիայի բնական պատմության թանգարանի կողային մուտք

Վաղ պատմության ընթացքում ակադեմիայի հավաքածուների պահապաններից է եղել Կառլ Լիննեյի ուսանող և Կապիտան Ջեյմս Քուքի նավարկության մասնակից Անդերս Սպարմանը[9]։ Թանգարանի պատմության հետ կապված կարևոր անուններից է կենդանաբան, հնէաբան և հնագետ Սվեն Նիլսոնը, որն այգու հավաքածուների պահառու աշխատելու ընթացքում (1828-1831) կարգի բերեց թանգարանի անկանոն կենդանաբանական հավաքածուն` նախքան Լունդի համալսարանում որպես պրոֆեսոր թոշակի անցնելը[10]։

Ստոկհոլմի Ֆրեսկատի հատվածում գտնվող թանգարանի ներկայիս շենքերը նախագծել է ճարտարապետ Աքսել Անդերբերգը։ Շենքի կառուցումն ավարտվել է 1916 թվականին։ Կառույցն ավարտվում է գմբեթով։ 2014 թվականին այն եղել է Շվեդիայում ամենամեծ թանգարանային շենքը[6]։ Թանգարանի շենքի հարևանությամբ կառուցվել է Ստոկհոլմի համալսարանի գլխավոր կամպուսը[11]։

Թանգարանն ունի IMAX համակարգ, որը կոչվում է Կոսմոնովա[6]։ Այն նաև Շվեդիայի խոշորագույն պլանետարիումն է[12]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Public register of government agencies in Sweden
  3. http://www.elixir-europe.org/about-us/who-we-are/nodes/sweden
  4. https://www.statskontoret.se/contentassets/73dfde44d5bc4cffaace77dd47226c69/arsarbetskrafter-i-staten-oppna-data_webben.xlsx
  5. https://www.regeringen.se/pressmeddelanden/2021/10/lisa-mansson-ny-overintendent-och-chef-for-naturhistoriska-riksmuseet/
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Naturhistoriska riksmuseet». www.sfv.se. Statens Fastinghetsverk. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
  7. «Naturhistoriska museet». www.goteborg.com. go:teborg. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
  8. Dahlgren, Erik Wilhelm (1915). Kungl. Svenska Vetenskapsakademien : Personförteckningar 1739–1915. Uppsala: Kungl. Svenska Vetenskapsakademien. էջ 16.
  9. Nyberg, Kenneth (2007–2011). «Anders Sparrman». Svenskt biografiskt lexikon National Archives of Sweden (Swedish). Vol. 33 (2007–2011). Stockholm. էջ 3.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Regnéll, Gerhard (1990–1991). «Sven Nilsson». Svenskt biografiskt lexikon National Archives of Sweden (Swedish). Vol. 27 (1990–1991). Stockholm. էջ 2.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Byggnader inom Frescati». www.su.se. Stockholm University. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
  12. «Om Cosmonova». www.nrm.se. Swedish Museum of Natural History. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շվեդիայի բնական պատմության թանգարան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շվեդիայի բնական պատմության թանգարան» հոդվածին։