Շպիցբերգենի տեղական փոստեր

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբներին Շպիցբերգենում գործել են երկու տեղական փոստեր, որոնք թողարկում էին սեփական փոստային նամականիշներ։

«Vesteraalens Dampskibsselskab» ընկերության 10 էրե արժողությամբ փոստային նամականիշ (Շպիցբերգեն, 1896թ.))

«Vesteraalens Dampskibsselskab» ընկերություն խմբագրել

 
«Vesteraalens Dampskibsselskab» ընկերության 20 էրե արժողությամբ փոստային նամականիշ (Շպիցբերգեն, 1896թ.)

1895 թվականին նավագնացության կապիտան Ռիկարդ Վիտը (նորվ.՝ Richard With 1846-1930 թթ.) առաջարկում է կազմակերպել ամենօրյա զբոսաշրջային երթուղի Համերֆեստից դեպի Շպիցբերգենի Ադվեն-բայ ծովախորշ։ 1896 թվականին նորվեգական շոգենավային «Vesteraalens Dampskibsselskab» ընկերությունը Ադվեն-բայ ծովախորշի հանքափորների գյուղում բացում է ոչ մեծ փայտյա հյուրանոց։ Այդ քայլը տեղական փոստի կազմակերպման խթան հանդիսացավ։ Նույն թվականի մայիսին «Vesteraalen Dampskibsselskap» ընկերության պատվերով Նորվեգիայում տպագրվում են 10 և 20 էրե արժողությամբ երկու ձևի փոստային նամականիշներ։ Նամականիշների վրա պատկերված է սպիտակ արջ, որը հարձակվում է որսորդի վրա, իսկ վրա գրված է «Spidsbergen»: Նամականիշի հեղինակը եղել է Թրոմսյոյում բնակվող Մ. Գերերը։ Այս նամականիշները ընդունվել են որպես լրացուցիչ լրացուցիչ վճար, որոնք սոսնձով փակցվել են ծրարին և ուղարկվել Նորվեգիա[1][2][3]։

Վաճառքի և մարման համար «Vesteraalen Dampskibsselskap» ընկերության հիմնադրած հյուրանոցում բացվել է հատուկ փոստային բաժանմունք։ Նամականիշները մարվել են մանուշակագույն կամ կապույտ գույնի կլոր կնիքով կնքվելուց հետո։ Կնիքների վրա գրված է եղել «ADVENT BAY» (եզրերին) և «1896» (կենտրոնում)։ Երկրորդ կնիքը, որի վրա շրջանաձև գրված է եղել «NORSKE ØERNE», գործածության մեջ է դրվել նավում նամականիշի մարում կատարելու համար։ «Vesteraalen Dampskibsselskap» ընկերությունը թողարկել է նաև 20 էրե արժողությամբ ծրարներ, որոնց վրա գրված է եղել ընկերության անվանումը[1][2]։

Տեղական փոստի «ADVENT BAY 1896» կնիքով մարված նամականիշով 20 էրե արժողությամբ առաջին նամակը ուղարկվել է Շպիցբերգենից Լարվիկ քաղաք։ Նամակը նպատակակետ է հասել 1896 թվականի սեպտեմբերի 11-ին[1]։

«Vesteraalens Dampskibsselskab» ընկերությունը բևեռային թեմատիկայով ևս մեկ նամականիշ է թողարկում է 1911 թվականին[3]։ Շպիցբերգենի տեղական փոստերը թողարկվել են մինչև 1912 թվականը։ Բոլորն էլ տպագրվել են Թրոմսյոյում[2]։

Բացի «Vesteraalens Dampskibsselskab» ընկերության նամականիշներից, 1896 - 1913 թվականներին Շպիցբերգենում թողարկվել են նաև «Spitsbergen», «Spitzbergen», «Spidsbergen» («Շպիցբերգեն») գրությամբ այլ նամականիշներ։ Սակայն վերջիններս հանդիսացել են տարբեր բարեգործական նախաձեռնությունների ժամանակ դրամական փոխանցումներ կատարելու միջոց։ Այդ նամականիշերը փակցվել են բացիկների վրա և վաճառվել[4][5]։

Բադեի սեփական փոստ խմբագրել

1897 թվականին սկսեց գործել նավագնացության կապիտան Վիլհելմ Բադեի (1843—?) տեղական մասնավոր փոստը։ Նույն թվականին թողարկվեց փոստի առաջին նամականիշը, որը վրա պատկերված էր դահուկորդ, որին ուղեկցում էին բևեռային շները։ Վերևի հատվածում շրջանաձև գրված էր «Arctische post» (Արկտիկական փոստ), իսկ ներքևում՝ «Cap. W. Bade»: Անկյուններում նշված էր արժեքը՝ 10: Նամականիշը տպագրվել էМарка отпечатана վիմագրության եղանակով մանուշակագույն, ոսկեգույն և սև գույներով[2][6]։

Բադեի փոստի նամականիշների երկրորդ թողարկումը տեղի է ունեցել 1897 թվականին։ Նամականիշների վրա պատկերված է եղել փոկ։ Նամականիշի ներքևում գրվել է «Polar Post» (Բևեռային փոստ), իսկ վերևի անկյուններում արժեքը՝ 10: Տպագրվել է վիմագրության եղանակով մանուշակագույն գույն[2][7]։

Բադեի նամականիշները տպագրվել են գերմանական Վիսմար քաղաքում։ Թողարկվել են մինչև 1898 թվականը։ Նամականիշները մարվել են միայն «Norddeutscher Lloyd» ընկերության «Շտետին» և «Դանցիգ», Նորվեգական շոգենավային ընկերության «Էրլինգ Յարլ» և «Քյոյինգ Հարալդ» շոգենավերում, որոնք իրականացնում էին նավարկություններ դեպի Շպիցբերգեն և հակառակ ուղղությամբ։ Յուրաքանչյուր տեսակի նամականիշ թողարկվել է 1000 օրինակով[2]։

Նամականիշները մարվել են կապույտ կամ մանուշակագույն կնիքներով, որոնց վրա՝ կենտրոնական մասում պատկերված է աշխարհագրական ուղղություն։ Ընդհանուր առմամբ հայտնի է վեց այդպիսի ուղղություն՝ «Շպիցբերգեն - Հյուսիսային ափ», «Շպիցբերգեն - Սմերենբուրգ», «Շպիցբերգեն - Մագդելեն - Բայ», «Շպիցբերգեն - Այսֆյորդ», «Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի Արջի կղզի», «Հյուսիսային սառուցյալ օվկիանոս - 80° հյուսիսային լայնություն»[2]։

Բադեի փոստը թողարկել է նաև պատկերազարդ փոստային քարտեր, որոնց վրա պատկերվել են Շպիցբերգենի Սմերենբուրգ սառցադաշտը, ափի մոտ կանգնած շոգենավ և սառույցի վրա կանգնած սպիտակ արջ։ Նկարների ներքևում տեղադրվել է գովազդային գրություն՝ «Դեպի Նորվեգիա, Շպիցբերգեն և հավերժ սառույցներ բևեռային ճանապարհորդ թոշակի անցած կապիտան Վ.Բադեի հետ»։ Քարտերը տպագրվել են Մյունխենի տպագրատանը։ Բադեի նամականիշները հնարավոր է եղել ձեռք բերել միայն նավի ուղեկցորդից։ Որպեսզի Բադեի մասնավոր փոստի քարտերը հասնեին նշված վայր, նրան վրա փակցվում էր Նորվեգիայի փոստային նամականիշ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bay (2001).
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Сашенков (1969).(ռուս.)
  3. 3,0 3,1 «Spitsbergen». Glossary of Stamp Collecting Terms — S (անգլերեն). AskPhil; Collectors Club of Chicago. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 11-ին.(ռուս.)
  4. «Միքայելի հավաքածուի» ցուցանմուշների պատմություն։
  5. Норвегия. Частные выпуски. Шпицберген.(ռուս.)
  6. «Arctische post». Glossary of Stamp Collecting Terms — A (անգլերեն). AskPhil; Collectors Club of Chicago. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 11-ին.
  7. «Polar Post». Glossary of Stamp Collecting Terms — P (անգլերեն). AskPhil; Collectors Club of Chicago. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 11-ին.

Գրականություն խմբագրել