Շպիլման
Շպլիման (գերմ.՝ Spielmann, spielen - խաղալ, նվազել և Mann-մարդ), միջնադարյան շրջիկ դերասան-երաժիշտ Գերմանիայում, Ավստրիայում։ Արվեստով մոտ է գուսանին, ժոնգլյորին, սկոմորոխին։ Շպլիմանները միաժամանակ բանաստեղծներ էին, դերասաններ, երգիչներ, ակրոբատներ, պարողներ։ Կատարել են հերոսական ժողովրդական էպոսի ստեղծագործությունները, իրենց հորինած նովելներն ու շվանկները (երգիծական հեքիաթներ)։ Հանդես են եկել տոնավաճառներում, ժողովրդական տոնախմբությունների, ինչպես և պալատական հանդիսությունների ժամանակ։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/82/Spelm%C3%A4n%2C_J%C3%B6nk%C3%B6ping.jpg/220px-Spelm%C3%A4n%2C_J%C3%B6nk%C3%B6ping.jpg)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 553)։ ![]() |