Շուշու կամ Հասան Ալլա Ալ-Դին (փետրվարի 26, 1939(1939-02-26), Բեյրութ, Լիբանան - հունվարի 2, 1975(1975-01-02), Բեյրութ, Լիբանանլիբանանցի, կատակերգական թատրոնի արվեստագետ։ Լիբանանի ազգային թատրոնի հիմնադիրներից մեկն է[1][2]։ Մասնակցել է բազմաթիվ թատերական ներկայացումների և հեռուստատեսային հաղորդումների։

Շուշու
Ծնվել էփետրվարի 26, 1939(1939-02-26)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Մահացել էհունվարի 2, 1975(1975-01-02) (35 տարեկան)
Մահվան վայրԲեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Լիբանան
Մասնագիտությունդրամատուրգ, դերասան, երգերի հեղինակ և հեռուստատեսային դերասան

Կենսագրություն խմբագրել

Հասան Ալլա Ալ-Դինը (Շուշու) ծնվել է 1939 թվականին՝ Բեյրութում[3], և մահացել է 1975 թվականի հունվարին, քաղաքացիական պատերազմի սկզբին։ Ուներ ոչ սյուրռեալիզմ գաղափարներ, իրական և ներկա երազանքներ։

Հասան Ալլա Ալ-Դին իր թատերական կարիերան սկսեց սիրողական երիտասարդների խմբում և 1965 թվականին ծանոթանալով արվեստագետ Մուհամմեդ Շամելի հետ (ում աղջկա հետ ամուսնացավ), կարողացավ հասնել հեռուստատեսություն և ռադիո։ Շուշուն տարբերվում էր իր ցինիկ երեխայական ձայնով, երկար բեղերով և նիհար մարմնով։ Գլխին միշտ լինում էր գլխարկ կամ ֆես, հագնում էր անհամատեղելի հագուստներ և անսովոր շարժումներ էր անում։

Ազգային թատրոնը խմբագրել

1965 թվականին Շուշուն Նիզար Միքաթիի հետ հիմնադրել է ազգային թատրոնը[4] և դարձել է նրա մշտական աստղը։ Առաջին փուլում (1965-1970 թթ.) Նիզար Միքաթին նրա հիմնական գործընկերն էր (որպես ռեժիսոր և հեղինակ) և երկրորդ փուլը (1970-1975 թթ.) խումբը կազմելու և թատրոնի հանդիսատեսներ ապահովելու հիմնական փուլն էր։ Շուշուի խմբում ներառվել էր մի շարք դերասաններ, որոնք մինչև հիմա հիշվում են Լիբանանում։ Շուշուն աշխատել է բազմաթիվ արվեստագետների հետ, որոնցից են՝ Իբրահիմ Մարաաշլի, Մաժետ Աֆյունի, Ամալյա Աբի Սալեհ, Ամալյա Ալ-Արիս, Շաֆիք Հասան, Մարսել Մարինա, Ֆրյալ Քարիմ և այլն… Նա դուր է եկել Եգիպտոսի հասարակության իր դերով «Երջանկության հյուրանոցը» ֆիլմում, որտեղ նա մասնակցել է մի շարք արվեստագետների հետ՝ Ահմեդ Ռամզի, Աբդ Ալ-Մունեմ Իբրահիմ, Շամս Ալ-Բարուդի և Իբրահիմ Մարաաշլի։

Գործերը խմբագրել

Թատրոնում խմբագրել

  • Շուշու
  • Բժիշկ Շուշուն
  • Շուշուն և թռչունները
  • Ագահը
  • Փեսա Շուշուն
  • Հարևանների պատը
  • Շուշուն և կատուն
  • Վերև և ներքև
  • Ստի երկար պարանը
  • Ա՜խ, մեր երկիրը
  • Բարության կայանը

Կինոթատրոնում խմբագրել

  • Շուշուն և միլիոնը
  • Երջանկության արկածները
  • Մահից հետո խաղաղություն
  • Իմ գեղեցիկ տիկինը
  • Երջանկության հյուրանոցը

Հեռուստատեսությունում խմբագրել

  • Ով տնօրեն
  • Երկար ճամփորդությունը

Ռադիոյում խմբագրել

  • Կատակերգական էքիզներ

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «أحمد صقر - المسرح في لبنان». Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
  2. المسرح اللبناني في عصره الذهبي
  3. «جوجل تحتفي بـ«شوارب شوشو» - Roayah News». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
  4. «المبدع والفنان شو شو اللبنانى ! - وجيه ندى». Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.(չաշխատող հղում)