Շուշիի կենտրոնական գրադարան

Շուշիի կենտրոնական գրադարան, մշակութային հիմնարկ Արցախի Շուշի քաղաքում։


(Շուշիի կենտրոնական գրադարան)
ԵրկիրԱրցախ
Տեսակգրադարան
Հիմնվել է1992
ՏեղադրությունՇուշի
Հավաքածուներ
Չափ18762
Այլ տվյալներ
ՏնօրենԺասմեն Գաբրիելյան

Պատմություն խմբագրել

Գրադարանը գործում է 1992 թվականի սեպտեմբերի 1-ից։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1993 թվականին։ Գրադարանի մասնաշենքը գտնվում էր կիսավեր, անմխիթար վիճակում, սակայն աշխատակիցների շնորհիվ շենքը մաքրվել է պատերազմի հետքերից, հավաքվել է որոշակի քանակությամբ գրականություն և գրադարանը իր դռներն է բացել ընթերցողների առաջ։ Գրադարանը կոչվում է արցախցի արձակագիր Մովսես Յախշունցի անունով[1]։ Գրադարանի բակում կանգնեցված է նրա կիսանդրին։

2010 թվականի մայիսից մինչև նոյեմբերի 15«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Շուշիի կենտրոնական գրադարանը վերանորոգվել և նոր տեսք է ստացել, կահավորվել է հիմնադրամի կողմից տրամադրված կահույքով։ 2011 թվականի մայիսի 26-ին տեղի է ունեցել Շուշիի ԿԳ-ի վերանորոգված շենքի հանդիսավոր բացումը[2][3]։ Գրադարանը երկհարկանի, մեկ հարկանի մասնաշենքերից կազմված կառույց է՝ 624 2 մետր ընդհանուր մակերեսով։

Ֆոնդ խմբագրել

Շուշիի ԿԳ-ի գրքային ֆոնդը կազմում է 18762 կտոր գիրք։ Գրադարանը համալրվել է հիմնականում նվիրատվության կարգով Հոկտեմբերյանից, Եղեգնաձորից, «Կանչ» թերթի կողմից, Շենգավիթից, Հրայր Ուլուբաբյանի կողմից բերված գրականությամբ, Երևանից Անի և Զեփյուռ Բատիկյաններից, ՀԱԳ-ից, ՀՀ տարբեր շրջաններից, ԼՂՀ գրողների միությունից, «Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների Գ.Մելիքյանի հիմնադրամ»-ից, ԼՂՀ մշակույթի և հարցերի նախարարության կողմից, Սիլվա Կապուտիկյանի տուն թանգարանից, Հայդուկ Շամլեանի հեղինակային գրքերից, Թաթուլ Հակոբյանից, «Սիվիլիթաս» հիմնադրամից, Արշակ Գյումրյանից, Մարգարիտա Պետրոսյանից, Շուշիի շրջվարչակազմի ղեկավար՝ Վ. Կասյանի կողմից, Շուշիի քաղաքապետ՝ Ա. Սարգսյանի կողմից, Մովսես Յախշունցի անձնական գրադարանից և այլ նվիրյալ անհատներից, ինչպես նաև նախահաշվով գրադարանին տրամադրված գումարով։

Միջոցառումներ խմբագրել

Շուշիի ԿԳ-ի կողմից կատարվել են բազմաբնույթ միջոցառումներ՝գրքային ցուցահանդեսներ, գրական- գեղարվեստական ցերեկույթներ, բանավեճեր, զրույցներ, գրքի քննարկումներ, հանդիպումներ նշանավոր մարդկանց հետ։ Գրադարանը համագործակցում է Շուշիի դպրոցների և մշակութային օջախների հետ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գրադարանը կորցրած գրադարանավարի տոնը | Aliq Media Armenia». Aliq Media Armenia |. 2021 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 10-ին.
  2. «Հայաստան» համահայկական հիմնադրամն ավարտել է Շուշիի գրադարանի վերանորոգումը
  3. Շուշիում բացվեց քաղաքային գրադարան

Արտաքին հղումներ խմբագրել