«Սիվիլիթաս», հիմնադրամ, կոչված է աջակցելու Հայաստանի պետականության ամրապնդմանը և ժողովրդի բարօրությանն ուղղված ջանքերին։ Սիվիլիթաս հիմնադրամը նպաստում է Հայաստանի քաղաքացիների իրավունքների ու պարտականությունների լիարժեք դրսևորմանը՝ խթանելով նորարար գաղափարներ և նախաձեռնություններ, ինչպես նաև ստեղծելով դրանք կյանքի կոչող մեխանիզմներ ու հաստատություններ, կամ՝ աջակցելով գործողներին։

Սիվիլիթաս
Изображение логотипа
Տեսակկազմակերպություն
Հիմնադրվածհոկտեմբեր 2008
ՀիմնադիրՎարդան Օսկանյան
Կայքcivilitasfoundation.org

Անվանումը խմբագրել

Առաջնորդվելով լատինական «սիվիլիթաս» գաղափարով, որ նշանակում է «քաղաքացու պատասխանատվությունը հասարակության առաջ», Հիմնադրամը խրախուսում է յուրաքանչյուր անհատի սեփական ներուժը լիարժեք կիրառելու իրավունքը, ինչպես նաև յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունը՝ ունենալու իր ուրույն ներդրումը գործուն և բարգավաճ ժողովրդավարության կայացման գործում։

Գործունեություն խմբագրել

Սիվիլիթաս հիմնադրամը նպաստում է հասարակության կողմից միջազգային և տարածաշրջանային զարգացումների լայն ընկալմանը և աջակցում է Կովկասում ու դրա սահմաններից դուրս խաղաղության ու անվտանգության ապահովմանը՝ առաջնորդվելով մշակութային, կրթական և քաղաքական երկխոսության հետևողական, բաց և անաչառ քննարկման սկզբունքներով։ Սիվիլիթաս հիմնադրամն ընդգծում է Հայաստանի դերն ու հնարավոր ուղիները համաշխարհային և տարածաշրջանային գործընթացներում, անդրադառնում է դրանց հնարավոր ներգործությանը Հայաստանի և տարածաշրջանի վրա։ Հիմնադրամը ներգրավում և խրախուսում է քաղաքացիներին՝ նպաստելով ժողովրդավարության խորացման, կայուն ու արդար զարգացման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված աշխատանքների կատարելագործմանը։

Սիվիլիթաս հիմնադրամը համախմբում է ներքին, համահայկական և միջազգային միջոցները՝ Հայաստանում նշանակալի ծրագրերի իրականացման գործընթացին նպաստելու համար։

Սիվիլիթաս հիմնադրամը հիմնադրվել է Վարդան Օսկանյանի կողմից, տնօրենն է Սալբի Ղազարյանը։

Հիմնադրամի ծրագրերից է ՍիվիլՆեթ առցանց հեռուստաալիքը, որը ներկայացնում է ինչպես հայաստանյան, այնպես էլ Ստամբուլում տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում՝ հայ համայնքին, մշակութային կյանքին, հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև պաշտոնական և միջազգային շրջանակներին առնչվող թեմաները։

Արտաքին հղումներ խմբագրել