Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարան (Շուշի)

Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարան, թանգարանը գործում է 2014 թվականի մայիս ամսից, պաշտոնապես բացումը տեղի է ունեցել 2014 թվականի սեպտեմբերի 1-ին։

Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարան
Տեսակթանգարան
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունՇուշի
Հիմնադրվել էսեպտեմբերի 1, 2014
ՏնօրենՍարասար Սարյան
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանի ստեղման համար հիմք է հանդիսացել ԼՂՀ նախագահի խորհրդական Գրիգոր Գաբրիելյանցի[1]՝ իր անձնական մեծ հավաքածուն թանգարանին նվիրելը։

Ցուցադրություն խմբագրել

Թանգարանում ցուցադրվում են հազվագյուտ տիպի ապարներ, ամենահինը 1 միլիարդ 200 միլիոն տարեկան է։ Կան նմուշներ Արցախից, որոնցից ամենահինը 146 միլիոն տարեկան է։ Թանգարանի հավաքածուում կա 400 նմուշ 48 պետություններից, հիմնականում Գ. Ա. Գաբրիելյանցի անձնական հավաքածուից՝ աշխարհի 40 երկրներից և ՌԴ 20 երկրամասերից։

Հայաստանից Երկրաբանական գիտությունների ինստիտուտի կողմից Արցախի երկրաբանության թանգարանին են նվիրվել մասնագիտական գրքեր՝ հետագայում երեխաների ուսուցողական ծրագրերում օգտագործելու համար[2]։

Աշխատակազմ խմբագրել

Թանգարանն ունի հետևյալ հաստիքացուցակը՝
Վարիչ՝ Յուրի Ալեքսանդրի Առաքելյան (աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ)
Ավագ գիտաշխատող՝ Արմինե Գեորգիի Հարությունյան
Ֆոնդապահ էքսկուրսավար՝ Իրինա Իգնատի Վահանյան

Հասցե խմբագրել

Թանգարանը գտնվում է Շուշի քաղաքի Մ. Մաշտոց 32 հասցեում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գրիգոր Արկադիի Գաբրիելյանց» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.
  2. Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարան

Արտաքին հղումներ խմբագրել