Շուշաննա (Շուշան Պարգևի Մարտիրոսյան-Վարդանյան, նոյեմբերի 18, 1968(1968-11-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ջութակահարուհի, երգչուհի։

Շուշաննա
Ծնվել էնոյեմբերի 18, 1968(1968-11-18) (55 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայկական ԽՍՀ և  Ֆրանսիա
Մասնագիտությունջութակահարուհի

Կենսագրություն խմբագրել

Շուշան Մարտիրոսյանը ծնվել է 1968 թվականի նոյեմբերի 18-ին Երևանում։ Սովորել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, միաժամանակ նվագել ջութակահարների «Ունիսոն» անսամբլում։

1978 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Մարսել։ 14 տարեկանում արժանացել է Մարսելի կոնսերվատորիայի 1-ին մրցանակի, 17 տարեկանում՝ ոսկե մեդալի։ Երեք տարի սովորել է Ժան Տեր-Մերկերյանի դասարանում, ապա կատարելագործվել Փարիզի կոնսերվատորիայում (ղեկ.՝ Դ. Էրլի)։

1985-1987 թվականներին դասավանդել է Առլի երաժշտական դպրոցում։

1989 թվականին մասնակցել է Շ. Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգի ձայնագրմանը։

Մենահամերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Բելգիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Հայաստանում (1990, ջութակահար Կարապետ Հայրապետյանի հետ զուգանվագով՝ Երևանում, Գյումրիում, Ամասիայում)։ Համագործակցել է երաժիշտներ Ժ. Պ. Լանգի, Ֆ. Բեռնեիմի, Ֆ. Լեի, Ս. Ասուսի և ուրիշների հետ։

Թողարկել է «Իմ ջութակի լարերը» (1987), «Շրջել երկրագունդը» (1988) ձայնասկավառակները, ձայնագրել ալբոմ (13 ստեղծագործություն, 2000)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։