«Շումանի հռչակագիր», «Շումանի պլան» (անգլ.՝ Schuman Plan), արևմտաեվրոպական մի շարք պետությունների քարածխի, երկաթի հանքաքարի և մետալուրգիական արդյունաբերության միավորման ծրագիր, որ 1950 թվականին առաջարկեc Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Շումանը (1886—1963)։ «Շումանի պլան»-ի հիման վրա Արևմտյան Գերմանիայի (ԳՖՀ), Ֆրանսիայի, Իտալիայի, Բելգիայի, Նիդերլանդների ու Լյուքսեմբուրգի կառավարությունները 1951 թվականի ապրիլի 18-ին Փարիզում կնքեցին Ածխի և պողպատի եվրոպական ընկերակցությունը (ԱՊԵԸ) ստեղծելու պայմանագիր, որին 1973 թվականին միացան նաև Մեծ Բրիտանիան, Իռլանդիան և Դանիան։ «Շումանի պլան»-ի իրականացումը փաստորեն դարձավ արևմտաեվրոպական ինտեգրացման պրոցեսի սկիզբը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 597