Լիպոտ Շուլհոֆ (հունգ.՝ Lipót Schulhof, գերմ.՝ Léopold Schulhof, մարտի 12, 1847(1847-03-12)[1], Բայա, Հունգարիա - հոկտեմբերի 10, 1921(1921-10-10)[2], Փարիզ), հունգարացի աստղագետ, Հունգարական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ։ Նա ավելի հայտնի է որպես Լեոպոլդ Շուլհոֆ, քանի որ նրա ժամանակներում գերմաներենը գերակայող լեզու էր Ավստրո-Հունգարիայում։ Շուլհոֆը հայտնաբերել է (147) Պրոտոգենեիա աստերոիդը, ինչպես նաև զբաղվել է մոլորակների, գիսաստղերի և նրանց ուղեծրերի հետազոտություններով։ Նրա պատվին է անվանվել (2384) Շուլհոֆ աստերոիդը։

Լիպոտ Շուլհոֆ
Ծնվել էմարտի 12, 1847(1847-03-12)[1]
Բայա, Հունգարիա
Մահացել էհոկտեմբերի 10, 1921(1921-10-10)[2] (74 տարեկան)
Փարիզ
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտությունաստղագետ
ԱնդամակցությունՀունգարիայի գիտությունների ակադեմիա
Պարգևներ

Շուլհոֆը նախահաշվել է 15P/Ֆինլեյ գիսաստղի վերադարձը 1893 թվականին, և նույն տարում ստացել է Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի Լալանդի մրցանակը։

Կենսագրություն խմբագրել

Նախնական և միջնակարգ կրթությունը ստացել է իր հարազատ քաղաքում, իսկ աստղագիտությունը ուսուցանել է Փարիզի և Վիեննայի համալսարաններում։ 1869 թվականից աշխատել է Վիեննայի աստղադիտարանում որպես պրակտիկանտ։ 1871 թվականիս նա արդեն երկրորդ օգնական էր, իսկ երկու տարի անց արդեն առաջին օգնական։ 1875 Շուլհոֆը ուղևորվեց Փարիզ, որտեղ սկսեց աշխատել Փարիզի աստղադիտարանում, որպես օգնական։ 1878 թվականին ընդունվեց Լայնությունների բյուրո որպես օգնական, որտեղ հետագայում դարձավ տնօրենի տեղակալ։ Այստեղ նա աշխատել է մինչև մահը։

Հայտնաբերած աստերոիդը՝
(147) Պրոտոգենեիա 1875 թ. հուլիսի 10

Ծանոթագրություններ խմբագրել