Շուլավեր (գիրք)
«Շուլավեր» (անգլ.՝ Shulaver, ռուս.՝ Шулавер), Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության կողմից 2002 թվականին։ Այն հեղինակել են Ասլանյան Սանդուխտը և հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանը։ Տպագրվել է հայերեն տարբերակով[1]։
Շուլավեր | |
---|---|
Գրքի կազմերեսը | |
Հեղինակ | |
Տեսակ | գիրք |
Բնօրինակ լեզու | Հայերեն |
Էջեր | 240 |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն |
Հրատարակված է | «Անտարես» հրատարակչություն |
Հրատարակման տարեթիվ | 2002 թվական |
ԳՄՍՀ | ISBN 99930-948-0-3 |
ՀՏԴ | 39 |
ԳՄԴ | 63.5 |
Թվային տարբերակ | raa-am.com/raa/pdf_files/183.pdf |
Աշխատությունը ներկայացնում է ներկայիս Վրաստանի կազմում գտնվող պատմական հայկական Շուլավեր, ներկայիս Շահումյան անունը կրող բնակավայրի պատմությունը։ Այն առաջին գիրքն է, որը պատմական և ժամանակակից փաստերի հիման վրա ներկայացնում է Շուլավերի հիմնադրման և ձևավորման ընթացքը, բարդ և ճակատագրական ժամանակներ ապրած բնակավայրի քաղաքական, տնտեսական և կրթական առաջընթացն ու անկումները։ Ներկայացնում է փաստարկներ, որոնցով, ըստ գրքի հեղինակների, հաստատում է, որ Շուլավերն իր պատմական հուշարձաններով, ննջեցյալների տապանաքարերով, մտավորականությամբ և բնակչության հավաքական կերպարով իրենից ներկայացնում է Հայաստանի մի մասնիկը։ Հատուկ նշվում է, որ ժամանակակից քաղաքական իրադրության հետևանքով այն անջատված է Հայաստանից։ Գրքում ներկայացված են նաև բովանդակությանն առնչվող ժամանակակից և պատմական արժեքավոր լուսանկարներ, քարտեզներ, ցուցակներ[1]։
«Շուլավեր» գիրքը հրատարակվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության կողմից։ Աշխատության տպագրական աշխատանքները հովանավորել է «Լալվար» («Շուլավեր») հայրենակցական միությունը[1]։
Ըստ Սամվել Կարապետյանի՝ գիրքը գրեթե չի վաճառվել գրախանութներում, այլ բաժանվել է Շուլավերի բնակչությանը։