Շոռտուն
(Վերահղված է Շորդանից)
Շոռտուն (թուրքերեն՝ Ağaçardı, քրդ.՝ Şordê), գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Մեծկերտի գավառակում[1]։ Գտնվում էր Փերի գետի միջին հոսանքի ձախ կողմում։
Գյուղ | ||
---|---|---|
Շոռտուն | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Մեծկերտի գավառակ | |
Այլ անվանումներ | Շոռտան, Շորդան, Շորդդան, Շորթամ, Շորթան, Շորտան, Շորտուն | |
Բնակչություն | 167 մարդ (2000) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), Քրդեր | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 428 | |
Փոստային ինդեքս | 62800 | |
Փոստային ինդեքսներ | 62800 | |
Ավտոմոբիլային կոդ | 62 | |
|
Անվան ստուգաբանություն խմբագրել
Գյուղը հավանաբար Շոռտուն է կոչվել աղահանքերի պատճառով։
Բնակչություն խմբագրել
1893 թվականին ուներ 25 տուն, իսկ XX դարի սկզբին՝ 45 տուն, որից 30-ը՝ 240 բնակչով հայկական, իսկ մնացած 15-ը՝ քրդական։
Օգտակար հանածոներ խմբագրել
Գյուցից հյուսիս՝ լեռներում կային հարոսւտ աղահանքեր, որոնք օգտագործվում էին տեղացիների կողմից։ Երկրաշարժի հետևանքով մոտակա լեռը փլվել է և ծածկել է աղահանքը։
Պատմամշակութային կառույցներ խմբագրել
Շոռտունն ուներ Ս. Թագվոր (կամ Ս. Թագավոր) անունով եկեղեցի։ Գյուղից արևմուտք կային 2 եկեղեցու ավերակներ, որոնցից մեկը կոչվում էր Ս. Փրկիչ[2]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Խարհերդի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 149
Աղբյուրներ խմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն