Շոթա Միշվելիձե (վրաց.՝ შოთა მიშველიძე, հոկտեմբերի 18, 1994(1994-10-18), Սաչխերե, Իմերեթի մարզ, Վրաստան), վրացի ծանրորդ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2018, 2023), 2017, 2021 և 2022 թվականների Աշխարհի առաջնությունության մրցանակակիր։

Շոթա Միշվելիձե
Ծնվել էհոկտեմբերի 18, 1994(1994-10-18) (29 տարեկան)
ԾննդավայրՍաչխերե, Իմերեթի մարզ, Վրաստան
Քաղաքացիություն Վրաստան
Մասնագիտությունծանրամարտիկ

Կենսագրություն խմբագրել

Շոթա Միշվելիձեն ծնվել է 1994 թվականին։ 2015 թվականին նա առաջին անգամ հանդես է եկել մեծահասակների աշխարհի առաջնությունում, որտեղ մինչև 69 կգ քաշային կարգում զբաղեցրել է 26-րդ տեղը։

2017 թվականին Անահայմում տեղի ունեցած Աշխարհի առաջնությունում 62 կգ քաշային կարգում վրացի մարզիկը նվաճել է բրոնզե մեդալ։

2018 թվականին Բուխարեստում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Շոթան երկու վարժությունների հանրագումարով գրանցել 299 կգ արդյունք և դարձել է աշխարհամասի չեմպիոն[1]։

2019 թվականին Բաթումում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում վրացի մարզիկը հրում վարժությունում նվաճել է փոքր ոսկե մեդալ (156 կգ), սակայն երկու վարժությունների հանրագումարով մրցանակի չի արժանացել[2]։

2021 թվականի ապրիլին Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունում մինչև 61 կգ քաշային կարգում Շոթան 290 կգ արդյունքով գրավել է եզրափակիչ երկրորդ տեղը և դարձել Եվրոպայի փոխչեմպիոն։ Պոկում վարժությունում նա կարողացել է 135 կգ արդյունքով նվաճել փոքր արծաթե մեդալ։

2021 թվականի դեկտեմբերին նա մասնակցել է Տաշքենդում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը։ Մինչև 61 կգ քաշային կարգում Շոթան 286 կգ քաշային երկու վարժությունների հանրագումարով դարձել է արծաթե մեդալակիր, բացի այդ «պոկում» և «հրում» վարժություններում նա փոքր արծաթե մեդալներ է նվաճել։

2022 թվականի գարնանը Տիրանայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մինչև 67 կգ քաշային կարգում երկու վարժությունների հանրագումարում Շոթա Միշվելիձեն երկամարտի 307 կիլոգրամ արդյունքով արժանացել է արծաթե մեդալի։

2023 թվականի Երևանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Շոթան մինչև 61 կգ քաշային կարգում երկու վարժությունների հանրագումարում երկամարտի 298 կգ արդյունքով նվաճել է ոսկե մեդալ։ «Պոկում» վարժությունում նա նույնպես փոքր ոսկե մեդալ է նվաճել, իսկ «հրում» վարժությունում՝ փոքր արծաթե մեդալ։

Նվաճումներ խմբագրել

Ծանրամարտի աշխարհի առաջնություն
Արդյունք Քաշ Թվական Մրցաշարի վայր Պոկում Հրում Ընդհանուր քաշ
  Բրոնզ մինչև 62 կգ 2017 Անահայմ, ԱՄՆ 135,0 163,0 298,0
  Արծաթ մինչև 61 կգ 2021 Տաշքենդ, Ուզբեկստան 131,0 155,0 286,0
Եվրոպայի ծանրամարտի առաջնություն
Արդյունք Քաշ Թվական Մրցաշարի վայր Պոկում Հրում Ընդհանուր քաշ
  Ոսկի մինչև 62 կգ 2018 Բուխարեստ, Ռումինիա 134,0 165,0 299,0
  Արծաթ մինչև 61 կգ 2021 Մոսկվա, Ռուսաստան 135,0 155,0 290,0
  Արծաթ մինչև 67 կգ 2022 Տիրանա, Ալբանիա 142,0 165,0 307,0
  Ոսկի մինչև 61 կգ 2023 Երևան, Հայաստան 136,0 162,0 298,0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2018 թվականի Եվրոպայի առաջին չեմպիոնը. Շոթա Միշվելիձեն դարձել է ծանրամարտի առաջնության հաղթող
  2. «Белорус выиграл золото чемпионата Европы по тяжелой атлетике» (ռուսերեն). sport.tut.by. 2019 թ․ ապրիլի 7. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել