Շյոնլաթերնհասե (գերմ.՝ Schönlaterngasse — «Գեղեցիկ լապտերի նրբանցք»), Վիեննայի Ներքին Քաղաքի ճիզվիտների եկեղեցու նրբանցքը։ Անցնում է Զոնենֆելհասեից մինչև Պոստհասե։ Փողոցի տները կառուցված են Վիեննայի բարոկկո ոճով։

Շյոնլաթերնհասե
գերմ.՝ Schönlaterngasse
Երկիր Ավստրիա
ՇրջանՆերքին Քաղաք
Գտնվում էՎիեննա և Ներքին Քաղաք
Նախկին անվանում«Straße der Herren von Heiligenkreuz» («Սուրբ Խաչի հետևորդների փողոց»)
Անվանվել էZur Schönen Laterne, Vienna?[1]

Միջնադարում հայտնի էր որպես «Straße der Herren von Heiligenkreuz» («Սուրբ Խաչի հետևորդների փողոց»), որի հետ նրբանցքը միացված էր հետիոտնի անցումով։ 1780 թվականից այն ստացավ իր ներկայիս Շյոնլաթերնհասե անվանումը, որը թարգմանվում է «Գեղեցիկ լապտերի նրբանցք»։ «Գեղեցիկ լապտերը» տեղադրվել է № 6 տանը, հիմա այն գտնվում է Վիեննայի Քաղաքային թանգարանում։ Նրբանցքում գտնվում է դրա պատճենը։

Միջնադարյան ժամանակներում փողոցը ավարտվում էր նրբանցքում, որը տեղափոխվել էր ճիզվիտների եկեղեցու կառուցումից հետո, որպեսզի Շյոնլաթերնհասեն չվերածվի փակուղու և այն երկարացվեց։ Նրբանցքի վերջնամասը կտրուկ թեքվում է դեպի հյուսիս, շրջանցելով եկեղեցին դուրս է գալիս Պոստհասե։

Շյոնլաթերնհասեն Վիեննայում հայտնի է շնորհիվ վասիլիսկի մասին լեգենդի, իբր նա ապրել է փողոցային ջրհորում։ Վասիլիսկը, ըստ ավանդության, բոլոր անցորդների ուշադրությունը իր հայացքով սևեռում էր քարի կողմը, իսկ մինչ այդ տեղի հացթուխը, պաշտպանելով իր սիրելիին հրեշից, հայելին վասիլիսկին ցույց չտվեց, և այդ ժամանակ նայելով դրան նա քարի մեջ տեսավ իրեն[2]։ № 7 տան ճակատը զարդարում են վասիլիսկի քանդակը և լեգենդի մասին գրությունը։

Շյոնլաթերնհասեում գտնվում են մի քանի ռեստորաններ, որոնցից մի քանիսը օգտագործում են Վասիլիսկի մասին լեգենդը։ Շյոնլաթերնհասեն հայտնվում է նաև «Երրորդ մարդը» ֆիլմում։

Նկարներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Hofbauer, Friedl Sagen aus Wien. — Вена: OEBV, 2000.
  • Вена. — М.: Вокруг Света, 2008. — С. 119—120.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շյոնլաթերնհասե» հոդվածին։