Շիրի Մայմոն (եբրայերեն՝ שירי מימון‎, մայիսի 17, 1981(1981-05-17)[1][2], Հայֆա, Իսրայել), իսրայելցի երգչուհի և դերասանուհի, որի կարիերան սկսվեց այն բանից հետո, երբ նա գրավեց երկրորդ տեղը Իսրայելական «Կոխավ Նոլադ» հեռուստաշոուի ժամանակ («Ծնվեց աստղը» -ռուսական Աստղերի ֆաբրիկայի իսրայելական տարբերակը), որից հետո Շիրի Մայմոնը ներկայացրեց Իսրայելը Կիևում` Եվրատեսիլ 2005 մրցույթում։

Շիրի Մայմոն
Ծնվել էմայիսի 17, 1981(1981-05-17)[1][2] (42 տարեկան)
Հայֆա, Իսրայել
Երկիր Իսրայել
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի, կոմպոզիտոր, դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, պարուհի, թատրոնի դերասանուհի և reality television program judge
Գործիքներվոկալ
ԼեյբլHelicon?
Կայքshiri-maimon.co.il
 Shiri Maimon Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Շիրին ծնվել է Իսրայելի Հայֆա քաղաքում, բայց մեծացել է Կիրյաթ Խայիմ ավանում։ Նրա մայրը մարոկկացի հրեա է, հայրը` թունիսցի հրեա։ Շիրին առաջին անգամ բեմ է դուրս եկել 10 տարեկանում` մանկական մրցույթներից մեկում։ Ավելի ուշ նա մասնակցել է «Տիպեկս» խմբի երաժշտական տեսահոլովակի նկարահանումներին, որից հետո մեկ ու կես տարի աշխատել է երգչուհի և բարմեն Էյլաթի գիշերային ակումբներից մեկում։

Եվրատեսիլ խմբագրել

2005 թվականին Շիրին մասնակցեց եվրատեսիլի իսրայելական ընտրական մրցաշարին, որտեղ հաղթեց 120 հնարավորից` հավաքելով 116 միավոր, որից հետո մեկնեց Կիև «Հաշկետ Շե-նիշ’ար» երգով, այն կատարելով կեսը եբրայերենով, կեսը` անգլերենով։ Քվեարկությունից հետո երգչուհին հավաքեց 154 միավոր` գրավելով 4-րդ տեղը, երրորդ տեղից ետ մնալով ընդամենը 4 միավորով։

2005 թվականի սեպտեմբերին Շիրին թողարկեց իր առաջին ալբոմը, որի վաճառքը հասավ 20000 օրինակի։ 2006 թվականի մարտից Շիրին սկսեց նկարահանվել Իսրայելական 24-րդ երաժշտական ալիքի Ելադոմ Ռաոմ (Վատ աղջիկներ) հեռուստասերիալում, որտեղ նա խաղում է տաղանդավոր երգչուհու դերը, որը փորձում է զբաղվել ստեղծագործական գործունեությամբ և միաժամանակ օգնել թմրամոլ եղբորը։

Երաժշտություն խմբագրել

2006 թվականի դեկտեմբերին Շիրին սկսեց աշխատել երկու նոր ալբոմների վրա անգլալեզու միջազգային լսարանի համար, երկրորդը եբրայերեն լեզվով։ 2007 թվականի վերջին , 2008 թվականի սկզբին երգչուհին շրջագայության է մեկնում ռուսախոս Բրուքլին, որտեղ ելույթ է ունենում հրեական լսարանի առաջ ։

2008 թվականի նոյեմբերի սկզբին ելույթ է ունենում MTV EMA 2008 արարողության բեմում, Now That You’re Gone կոմպոզիցիայով։ Շիրին եղել է X Factor Israel ծրագրի դաստիարակներից մեկը, ծրագրի իսրայելական տարբերակում, Ֆակտոր Ա և Գլխավոր բեմ նախագծում հաղթեց նրա սաներից Ռոուզ Ֆոստանեզը ։

Ստեղծագործություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիրի Մայմոն» հոդվածին։