Շիրակ միջազգային օդանավակայան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շիրակ (այլ կիրառումներ)
Շիրակ միջազգային օդանավակայանը, միջազգային օդանավակայան, որը սպասարկում է Հայաստանի խոշորությամբ երկրորդ քաղաքը՝ Գյումրին, և Շիրակի մարզը։ Օդանավակայանը գտնվում է Գյումրի քաղաքից 5 կիլոմետր հեռավորության վրա։ Կառուցվել է 1961 թվականին և խոշորությամբ երկրորդն է Հայաստանում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հետո[1]։
Շիրակ Միջազգային Օդանավակայան
| |||
---|---|---|---|
IATA: LWN – ԻԿԱՕ: UDSG
| |||
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | Քաղաքացիական / Ռազմական | ||
Սեփականատեր | «ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ | ||
Ծառայում է | Գյումրի | ||
Բարձրացում ԲԾՄ | 5000 ֆտ / 1524 մ | ||
Տեղական ժամանակ | UTC +4/+4 | ||
Կայք | |||
Թռիչքի ուղի | |||
Ուղղություն | Երկարություն | Ծածկ | |
ֆտ | մ | ||
02/20 | 10,564 | 3,220 | Ասֆալտ |
Վիճակագրություն (2023) | |||
Ճամփորդների թիվը | 94 768 |
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Օդանավակայանի մասին
խմբագրելԳյումրու «Շիրակ» օդանավակայանը տեղական նշանակության օդանավակայան է և սպասարկում է այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են Մոսկվան, Դոնի Ռոստովը, Սոչին Եկատերինբուրգը և Կրասնոդարը։ Օդանավակայանը կառուցվել է 1961 թվականին։ 1970-ականների վերջին ճարտարապետներ Ճարտարապետներ՝ Գուրգեն Մուշեղյանի, Ռուբեն Հասրաթյանի և Լևոն Քրիստաֆորյանի նախագծով կառոււցվել է օդանավակայանի նոր մասնաշենքը (կոնստրուկտոր՝ Է. Թոսունյան Վ. Թադևոսյան), որը թույլ էր տալիս ժամում մինչև 300 ուղևորի սպասարկել[2]։ 2007 թվականին դարձել է ԱՄՕ-ի կոնցեսիայի մաս[3]։
Օդանավակայանն ունի 3 220 մ երկարությամբ թռիչքուղի՝ 2-րդ կարգի ՎՍՀ և լուսաազդանշանային համակարգերով։ Որպես քաղաքացիական ավիացիայի միակ այլընտրանքային օդանավակայան՝ այն Զվարթնոցի համար հանդիսանում է առաջնային այլընտրանքային օդանավակայանը։
Անկախության նվաճումից հետո տարածաշրջանում տնտեսության անկման և 1988 թ. տեղի ունեցած երկրաշարժի տևական հետևանքների պատճառով «Շիրակ» օդանավակայանի թռիչքների պահանջարկը սահմանափակ է։ 2007 թ. այն սպասարկել է 46,000 ուղևոր։ Թողունակության սահմանափակ լինելու պատճառով ուղևորների 98 պահանջարկի զգալի աճ չի ակնկալվում, սպասարկման տարածքը փոքր է, իսկ բարեկարգված ճանապարհների դեպքում այն ուղղակի մրցակցության մեջ կմտնի «Զվարթնոց» օդանավակայանի հետ։ Չնայած այն փաստին, որ երկու օդանավակայաններն էլ շահագործվում են միևնույն ընկերության կողմից, ԱՄՕ–ի համար դժվար կլինի ավիափոխադրողներին գրավել դեպի Գյումրի՝ առաջարկելով ավելի ցածր ուղեվարձեր կամ ուղևորների համար ավելի հարմարավետ պայմաններ։ Ներկայումս ԱՄՕ–ն փորձում է չարտերային թռիչքները և էժան ավիափոխադրողների թռիչքներն իրականացնել Գյումրու օդանավակայանից։
«Շիրակ» օդանավակայանում մեծածավալ աշխատանք է իրականացվել 2007 թ.-ից ի վեր, երբ ԱՄՕ-ն դարձավ նրա օպերատորը, այդ թվում՝ (ա) նավիգացիոն սարքավորումների կատարելագործում, (բ) թռիչքուղու վերակառուցում և ծածկույթների թարմացում, (գ) վայրէջքի և լուսաազդանշանային նոր համակարգի ներդնում և (դ) ուղևորային համալիրում հավելյալ գրանցման կետի տեղադրում։ Քննարկման փուլում է նոր ուղևորային համալիրի կառուցման անհրաժեշտությունը։ Ներկայիս համալիրը հին է և չի կարող միաժամանակ մեկից ավելի ինքնաթիռ սպասարկել։ Միաժամանակ մեկից ավելի թռիչք սպասարկելիս անհնար է առանձնացնել ժամանող և մեկնող ուղևորահոսքերը, կամ օդանավակայանում սպասարկել մեծ քանակությամբ ուղևորների։ 255. Օդանավակայանը ներկայումս սպասարկում է ՔԱՄԿ 4C ծածկագրի ինքնաթիռներ, ինչպիսիք են, օրինակ, Բ-737, Ա-320 և Տու-154 տիպի ինքնաթիռները Այնուամենայնիվ, օդանավակայանը կարող է սպասարկել նաև ավելի մեծ՝ ՔԱՄԿ 4D ծածկագրի ինքնաթիռներ։ Այնուամենայնիվ, թռիչքուղու նեղ (165 մ) լինելու պատճառով օդանավակայանը կամ չի կարող սպասարկել ավելի մեծ, քան 1 կամ 2 ծածկագրերի ինքնաթիռներ, կամ էլ կարող է սպասարկել՝ միայն առանց սարքավորումների վայրէջքի դեպքում։ Թռիչքուղին պետք է լայնացվի մինչև 300 մ, ինչպես պահանջվում է ՔԱՄԿ Հավելված 14–ով՝ ներկայումս իրականացվող սարքավորումներով վայրէջքները սպասարկելու նպատակով Դա նշանակում է, որ նեղ թռիչքուղու պատճառով «Շիրակ» օդանավակայանն այն օգտագործող օդանավի մասով ներկայումս չի կարող համապատասխանել ՔԱՄԿ-ի կողմից ընդունված Միջազգային ստանդարտներին և երաշխավորված պրակտիկային։
Ուղևորների ծավալն ըստ ամիսների
խմբագրելՈւղևորների ծավալն ըստ ամիսների | ||||||||||||
հունվար | փետրվար | մարտ | ապրիլ | մայիս | հունիս | հուլիս | օգոստոս | օգոստոս | հոկտեմբեր | նոյեմբեր | դեկտեմբեր | |
2014 | 3.019 | 2.526 | 2.184 | 4.050 | 4.560 | 3.201 | 1.994 | 2.779 | 2.556 | 2.078 | 5.790 | 3.110 |
2015 | 1.658 | 1.943 | 2.000 | 3.342 | 5.284 | 2.471 | 3.813 | 3.412 | 2.446 | 2.947 | 5.837 | 4.175 |
2016 | 2.269 | 1.268 | 254 | 625 | 2.122 | 467 | 60 | 0 | 0 | 624 | 2.175 | 2.557 |
2017 | 4.624 | 4.224 | 5.058 | 5.283 | 8.240 | 7.744 | 9.098 | 11.972 | 9.646 | 11.183 | 14.425 | 14.167 |
2018 | 10.876 | 9.941 | 11.138 | 12.070 | 15.325 | 16.738 | 17.898 | 17.827 | 15.904 | 15.067 | 12.627 | 10.535 |
2019 | 11.440 | 9.999 | 10.909 | 11.611 | 13.042 | 11.174 | 14.949 | 16.131 | 12.515 | 12.073 | 12.413 | 11.280 |
2020 | 10.904 | 10.420 | 6.209 | 0 | 0 | 0 | 616 | 1.131 | 847 | 1.296 | 924 | 3.144 |
2021 | 3.226 | 5.933 | 9.799 | 11.634 | 14.592 | 14.798 | 8.277 | 0 | 6.633 | 18.673 | 14.733 | 13.841 |
2022 | 12.955 | 9.075 | 1.597 | 1.761 | 3.296 | 3.833 | 3.862 | 3.366 | 2.855 | 1.678 | 1.170 | 3.004 |
2023 | 5.863 | 6.379 | 6.437 | 6.627 | 7.534 | 6.955 | 9.781 | 9.875 | 6.356 | 11.126 | 10.468 | 7.367 |
Տարի | Ուղևորների թիվը |
2014 | 37.857 |
2015 | 39.328 |
2016 | 12.421 |
2017 | 105.664 |
2018 | 165.956 |
2019 | 147.536 |
2020 | 35.491 |
2021 | 122.139 |
2022 | 48.492 |
2023 | 94.768 |
Ավիաուղիներ
խմբագրելԳյումրիի «Շիրակ» օդանավակայանը 2014 թվականին ազատվեց, այսպես ասած, «օդի փող»-ից, որպեսզի օդանավակայանը շահավետ լինի բյուջետային ավիաընկերությունների համար։ Դեկտեմբերի 15-ից ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը մեկնարկում է Գյումրի-Մոսկվա-Գյումրի չվերթը[4]։
2020 թվականի նոյեմբերի 30-ից «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը մեկնարկում է Գյումրի—Մոսկվա(Դոմոդեդովո)—Գյումրի երթուղով չվերթը, շաբաթական՝ մեկ օր հաճախականութամբ, սակայն հետագայում չվերթները դադարեցվեցին:
Երկրներ | Ավիաուղիներ | Չվերթներ | Նշում |
---|---|---|---|
Ռուսաստան | Տարոն Ավիա | Կրասնոդար | Յուրաքանչյուր` Երեքշաբթի։ [Դադարեցված է] |
Ռուսաստան | Տարոն Ավիա | Սամարա (Կուրումոչ) | Յուրաքանչյուր` Չորեքշաբթի։ [Դադարեցված է] |
Ռուսաստան | Տարոն Ավիա | Մոսկվա | Յուրաքանչյուր` Ուրբաթ, Կիրակի։
2017 թ. Դեկտեմբերի 2-ից նաև` Շաբաթ։ [Դադարեցված է] |
Ռուսաստան | Պոբեդա | Մոսկվա (Վնունկովո) | |
Հունաստան | Ռյանէյր | Աթենք | Շաբաթական երկու անգամ [Դադարեցված է] |
Գերմանիա | Ռյանէյր | Մեմինգեն | Շաբաթական երկու անգամ [Դադարեցված է] |
Ռուսաստան | Ուրալյան ավիաուղիներ | Մոսկվա (Դոմոդեդովո) | Յուրաքանչյուր՝ Երկուշաբթի [Դադարեցված է] |
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Armenian Civil Aviation Department — Gyumri Airport(անգլ.)
- ↑ editor (2019 թ․ սեպտեմբերի 25). ««Շիրակ» օդակայան, 1983 թ.». Medium (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն)(չաշխատող հղում) - ↑ «Հայաստանի տրանսպորտի ոլորտի զարգացման ռազմավարություն 2020» (PDF).
- ↑ «ООО «Авиакомпания «Победа», Группа «Аэрофлот» - Новости». www.pobeda.aero. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.