Շիմոն Բար-Կոխբա (եբրայերեն՝ שמעון בן כוזיבא, հռոմեականացված՝ Shimʻon ben Koziba; մահացել է մ.թ. 135 թվականին), զորավար, որը ղեկավարել է Բար Կոխբայի ապստամբությունը Հռոմեական կայսրության դեմ 132 թվականին։ Ապստամբության արդյունքում ստեղծվեց հրեական պետությունը, որը գոյատևեց երեք տարի։ Պետությունը ղեկավարում էր Շիմոն Բար-Կոխբան՝ որպես նասի («արքայազն»)[5]։ Իր ժամանակի որոշ ռաբինագետներ նրան ընկալում էին որպես երկար սպասված Մեսիա։ Բար-Կոխբան սպանվել է Բետար ամրոց-քաղաքում։

Շիմոն Բար-Կոխբա
եբրայերեն՝ שמעון בר כוכבא
1-ին դար - 135[1][2][3]
Մահվան վայրBetar, Bethlehem Governorate, Հորդանան գետի արևմտյան ափ[4]
ԶորամասBar Kokhba army?

Կենսագրություն խմբագրել

Անուն խմբագրել

Գրերի քարանձավում 20-րդ դարում հայտնաբերված փաստաթղթերը տալիս են նրա բնօրինակ անունը՝ տատանումներով՝ Սիմեոն բար Կոսևա (שמעון בר כוסבה‎), Բար Կոսևա (בר כוסבא‎) կամ Բեն Կոսևա (ב בו‎): Հավանական է, որ նրա սկզբնական անունը Բար Կոսեբա է եղել[6]։ Անունը կարող է ցույց տալ, որ նրա հայրը կամ նրա ծագման վայրը եղել է Կոսևա(հ), որը ամենայն հավանականությամբ Խիրբեթ Քուվեյզիբահ բնակավայրն է եղել (այժմ ավերակ)[7][8] Կա այլ տարբերակ, որի կողմնակիցները, մասնավորապես՝ Էմիլ Շյուրերը, կարծում են, որ ազգանունը կարող է վկայել նրա ծննդյան վայրի մասին՝ Չոզեբա գյուղի (գուցե Չեզիբ)[9], բայց կարող է նաև լինել ընդհանուր ազգանուն[6]։

Մականուններ խմբագրել

Ապստամբության ժամանակ հրեա իմաստուն ռաբբի Ակիվան Շիմոնին համարում էր հրեական մեսիա և նրան տվեց «Բար Կոխբա» անունը, որը նշանակում է «Աստղի որդի» արամեերեն, հիմնավորելով դա Թվեր 24:17 մարգարեությունով. «Կգա Յակոբից աստղ»[10]։ Սակայն Բար Կոխբա անունը հանդիպում է ոչ թե Թալմուդում, այլ եկեղեցական աղբյուրներում[11]։ Երուսաղեմի Թալմուդը (Թաանիտ 4:5) հիշատակում է նրան Բար Կոզիվա անունով։ Ռաբբի Ակիվային հաջորդող ռաբբի գրողները չեն կիսում Ռաբբի Ակիվայի գնահատականը Բար Կոսևայի վերաբերյալ։ Ակիվայի աշակերտը՝ Խոսե բեն Հալաֆտան, իր Սեդեր Օլամ Ռաբբայում (գլուխ 30) նրան անվանել է «բար Կոզիբա» (בר כוזיבא‎), որը նշանակում է «ստի որդի»։ Բար Կոսևայի դատողությունը, որը ենթադրվում է այս անվան փոփոխությամբ, իրականացվել է ավելի ուշ ռաբինական գիտությամբ, առնվազն մինչև Թալմուդի ծածկագրման ժամանակաշրջանը, որտեղ անունը միշտ թարգմանվում է «Սիմոն բար Կոզիբա» (בר כוזיבא‎) կամ Բար Կոզևա։

Ապստամբություն խմբագրել

Նախապատմություն խմբագրել

Չնայած հռոմեացիների կողմից Առաջին հրեա-հռոմեական պատերազմի ժամանակ հասցրած ավերածություններին՝ մ.թ. 66–73, որոնք ավերակ դարձրեցին ժողովրդին, Հռոմեական կայսրերի կողմից ընդունված մի շարք օրենքներ խթան հանդիսացան հերթական՝ երկրորդ ապստամբության համար։ Մինչ այս կայսրերը արգելում էին թլպատումը, ինչպես նաև արգելում էին հրեա դատավորներ նշանակել փոխհատուցումների ու տուգանքների գործեր քննելու համար։ Ըստ Եվսեբիոսի Քրոնիկոնի՝ հրեական ապստամբությունը սկսվեց հռոմեացի կառավարիչ Թինեյուս (Տինիուս) Ռուֆոսի օրոք, Հադրիանոսի թագավորության 16-րդ տարում, կամ ինչը համարժեք էր 227-րդ Օլիմպիական խաղերի 4-րդ տարուն։ Հադրիանոսը բանակ ուղարկեց՝ ջախջախելու դիմադրությունը, սակայն այն բախվեց ուժեղ հակառակորդի, քանի որ Բար-Կոխբան, որպես Իսրայելի ճանաչված առաջնորդ, պատժում էր ցանկացած հրեայի, ով հրաժարվում էր միանալ իր շարքերին[12]։ Երկուսուկես տարի անց՝ պատերազմի ավարտից հետո, հռոմեական կայսր Հադրիանոսն արգելեց հրեաներին մուտք գործել Էլիա Կապիտոլինա՝ հեթանոսական քաղաք, որը նա կառուցել էր Երուսաղեմը ավերելուց հետո՝ վերջինիս փլատակների վրա։ Էլիա անունը առաջացել է կայսեր անուններից մեկից՝ Աելիուս[13]։ Ըստ Ֆիլոստորգիոսի՝ դա արվել է, որպեսզի նրա նախկին հրեա բնակիչները «քաղաքի անվան մեջ պատրվակ չգտնեն՝ այն իրենց երկիր համարելու համար»[13]։

Ընդհանուր ակնարկ խմբագրել

Երկրորդ հրեական ապստամբությունը տեղի ունեցավ առաջինից 60 տարի անց և ստեղծեց անկախ պետություն, որը գոյատևեց երեք տարի։ Հռոմեացիները շատ վատ գործեցին սկզբնական ապստամբության ժամանակ՝ դիմակայելով միացյալ հրեական ուժին, ի տարբերություն Առաջին հրեա-հռոմեական պատերազմի, որտեղ Հովսեփոս Ֆլավիոսը գրանցում է երեք առանձին հրեական բանակներ, որոնք երեք շաբաթների ընթացքում կռվում էին միմյանց դեմ՝ Տաճարի լեռը վերահսկողության տակ պահելու համար։ Հռոմեացիները ճեղքել էին Երուսաղեմի պարիսպները և շարժվում էին դեպի կենտրոն։ Մեծապես գերազանցելով հրեաներին քանակով, բայց կրելով մեծ կորուստներ՝ հռոմեացիները որդեգրեցին այրված հողի քաղաքականությունը, ինչը բարոյալքեց հրեա բնակչությանը, դանդաղորեն խարխլելով հրեաների կամքը։

Պատերազմի վերջին փուլում Բար-Կոխբան փակվել Բետար ամրոցում։

Երուսաղեմի Թալմուդը մի քանի պնդումներ է ներկայացնում, որոնք ժամանակակից գիտության կողմից համարվում են ոչ պատմական։ Նման պնդումներից մեկն այն է, որ պաշարման տևողությունը երեքուկես տարի էր, թեև պատերազմն ինքնին տևեց, ըստ նույն հեղինակի, երկուսուկես տարի։ Նշվում է նաև հռոմեացիները սպանել են ամրոցի բոլոր պաշտպաններին, բացառությամբ մեկ հրեա երիտասարդի՝ Սիմեոն բեն Գամլիել անունով[14]։ Ըստ Դիոն Կասսիոսի՝ 580,000 հրեաներ սպանվել են ամբողջ երկրում ողջ պատերազմական գործողությունների ժամանակ, և մոտ 50 ամրացված քաղաքներ և 985 գյուղեր հողին են հավասարվել, մինչդեռ սովից, հիվանդություններից և հրդեհներից զոհվածների թիվը հայտնի չէ[15]։

Հետևանքներ խմբագրել

Հռոմեական հաղթանակն այնքան արժեքավոր էր, որ Հադրիանոս կայսրը հռոմեական սենատին զեկուցելիս, նպատակահարմար չհամարեց սկսել սովորական ողջույնով. «Եթե դուք և ձեր երեխաները առողջ են, լավ է, ես և լեգեոնները առողջ ենք»[16]։

Պատերազմից հետո Ադրիանոսը իրար միացրեց Հրեաստանի, Գալիլեայի և Սամարիայի նախկին շրջանները՝ ստեղծելով նորը՝ Սիրիայի Պաղեստինա անունով, որը սովորաբար մեկնաբանվում է որպես Հրեաստանի վերջնական կազմալուծում[17]։

Հնագիտական գտածոներ խմբագրել

Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ապստամբության մասին նոր տեղեկություններ են ի հայտ եկել. Մեռյալ ծովին նայող Գրերի քարանձավում նամակների մի քանի հավաքածուներ են հայտնաբերվել, որոնցից մի քանիսը, հնարավոր է, անձամբ կազմվել են Բար-Կոխբայի կողմից[18]։ Այս նամակները այժմ կարելի է տեսնել Իսրայելի թանգարանում։

Գաղափարախոսությունը և լեզուն խմբագրել

Ըստ իսրայելցի հնագետ Յիգաել Յադինի՝ Բար-Կոխբան փորձել է վերակենդանացնել եբրայերենը և այն դարձնել հրեաների պաշտոնական լեզուն՝ որպես իր մեսիական գաղափարախոսության մաս։

Կերպար խմբագրել

Թալմուդ խմբագրել

Շիմոն Բար-Կոխբան ռաբինական գրականության մեջ ներկայացվում է որպես որոշ չափով իռացիոնալ և վարքագծով դյուրագրգիռ կերպար։ Թալմուդում[19] ասվում է, որ նա ղեկավարում էր հրեա ապստամբների բանակը, որը կազմում էր մոտ 200 000 մարդ։ Նա ստիպել էր իր երիտասարդ նորակոչիկներին ապացուցել իրենց քաջությունը՝ ինքնուրույն կտրելով իրենց մատներից մեկը։ Իսրայելի Իմաստունները բողոքում էին նման քայլերի դեմ։ Ամեն անգամ, կռվի դուրս գալով, նա ասում էր. «Ով Տիեզերքի Վարպետ, կարիք չկա, որ դու մեզ օգնես [մեր թշնամիների դեմ], բայց մեզ էլ մի՛ խայտառակիր»։ Նրա մասին ասել են, թե նա սպանել է իր մոր հորեղբորը՝ ռաբբի Էլազար Համուդային, կասկածելով նրան թշնամու հետ համագործակցության մեջ՝ դրանով իսկ զրկվելով աստվածային պաշտպանությունից, ինչը հանգեցրել է Բետարի կործանմանը, ինչի արդյունքում զոհվել է նաև ինքը՝ Բար-Կոխբան[19]։

Ենթադրվում է, որ Հադրիանոսն անձամբ է վերահսկել Բեթարի դեմ պաշարման ժամանակ տարվող ռազմական գործողությունները։ Ըստ Թալմուդի՝ երբ հռոմեական բանակը ի վերջո գրավեց քաղաքը, զինվորները Բար-Կոխբայի կտրված գլուխը տարան Հադրիանոսի մոտ, և երբ վերջինս հարցրեց, թե ով է սպանել նրան, սամարացիներից մեկը պատասխանեց, թե ինքն է։ Բայց երբ գլուխը մոտեցրել են, Հադրիանոսը նկատել է, որ օձը փաթաթված է գլխին։ Այնուհետև կայսրը պատասխանել է. «Եթե Աստված չլիներ, ով սպանեց նրան, ո՞վ կկարողանար սպանել նրան»[19]։

Եվսեբիոս խմբագրել

Ըստ Եվսեբիոս Կեսարացու՝ Բար-Կոխբան անողոք առաջնորդ էր, որը պատժում էր ցանկացած հրեայի, ով հրաժարվում էր միանալ իր շարքերը։ Նա խստորեն պատժել է քրիստոնյաների աղանդի անդամների՝ տարբեր խոշտանգումների միջոցով՝ հռոմեացիների դեմ կռվելուց հրաժարվելու համար[12]։

Այլ փաստեր խմբագրել

Շիմոն Բար-Կոխբան դարձել է մի շարք մշակութային աշխատությունների, ներկայացումների ու օպերաների կերպար՝ 19-րդ դարից սկսած։ Նրա կյանքին ու կերպարին են անդրադարձել բազմաթիվ հրեա, ինչպես նաև եվրոպացի կոմպոզիտորներ։

Խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինի հեղափոխական մականունը եղել է Կոբա՝ ի նշան Շիմոն Բար-Կոխբայի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Catalogue of the Library of the Pontifical University of Saint Thomas Aquinas
  2. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. datos.bne.es (իսպ.): El portal de datos bibliográficos de la Biblioteca Nacional de España — 2011.
  4. Encyclopædia Britannica
  5. KANAEL, B. (1971). «Notes on the Dates Used During The Bar Kokhba Revolt». Israel Exploration Journal. 21 (1): 39–46. ISSN 0021-2059.
  6. 6,0 6,1 «Bar Kokhba | Encyclopedia.com». www.encyclopedia.com. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 25-ին.
  7. Reventlow, Henning Graf (1997 թ․ հունվարի 1). Eschatology in the Bible and in Jewish and Christian Tradition (անգլերեն). A&C Black. ISBN 978-0-567-53404-0.
  8. Claude Reignier Conder, Palestine Exploration Fund (1887). Tent Work in Palestine: A Record of Discovery and Adventure (English). Harvard University. R. Bentley & Son.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Schürer, Emil (1891). A history of the Jewish people in the time of Jesus Christ. Geschichte de jüdischen Volkes im Zeitalter Jesu Christi.English. New York: Scribner.
  10. «AKIBA BEN JOSEPH - JewishEncyclopedia.com». jewishencyclopedia.com. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 25-ին.
  11. «BAR KOKBA AND BAR KOKBA WAR - JewishEncyclopedia.com». jewishencyclopedia.com. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 25-ին.
  12. 12,0 12,1 «Jerome, Chronicle (2005) pp.188-332». www.tertullian.org. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 25-ին.
  13. 13,0 13,1 Sozomen (Church historian). «The Ecclesiastical history of Sozomen ... also the Ecclesiastical history of Philostorgius as epitomised by Photius patriarch of Constantinople (1855)». Worldcat.org. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 25-ին.
  14. Jerusalem Talmud, Taanit 4:5 (24a–b).
  15. Կասսիոս, Դիոն. Dio's Roman History, Epitome of Book LXIX, 14:1-2. էջեր 447–451.
  16. «Cassius Dio Cocceianus, Historiae Romanae, book 69, chapter 14, section 3». www.perseus.tufts.edu. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 25-ին.
  17. «When Palestine Meant Israel, David Jacobson, BAR 27:03, May/Jun 2001 - CojsWiki». web.archive.org. 2011 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 25-ին.
  18. «Diggers - TIME». web.archive.org. 2008 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 25-ին.
  19. 19,0 19,1 19,2 Jerusalem Talmud, Ta'anit 4:5 (24b)