Շիկ Ֆանտամադի Կամարա (ֆր.՝ Cheick Fantamady Camara, մարտի 12, 1960(1960-03-12)[1][2], Կոնակրի, Գվինեա[2] - հունվարի 6, 2017(2017-01-06)[2], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ[2]), գվինեացի մրցանակակիր կինոռեժիսոր։

Շիկ Ֆանտամադի Կամարա
Ծնվել էմարտի 12, 1960(1960-03-12)[1][2]
ԾննդավայրԿոնակրի, Գվինեա[2]
Մահացել էհունվարի 6, 2017(2017-01-06)[2] (56 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 10-րդ շրջան, Փարիզ[2]
ԿրթությունԼուի Լումիերի ազգային բարձրագույն դպրոց
Քաղաքացիություն Գվինեա[3]
Կրոնանիմիզմ[3]
Մասնագիտացումկինոռեժիսոր և սցենարիստ
IMDbID ID 0131162

Կենսագրություն խմբագրել

Շիկ Ֆանտամադի Կամարան ծնվել է 1960 թվականին, Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիում[4][5]։ Ֆրանսիայում ապրելու տարիներին՝ քառասունն անց տարիքում մասնակցել է սցենարիստների դասընթացներին (ավարտել է 1997 թվականին)[4][5][6]։ Մեկ տարի անց՝ 1998 թվականին կինոռեժիսուրա է ուսումնասիրել Լուի Լումիերի անվան քոլեջում[4][5]։

Կինոռեժիսորի իր կարիերան սկսել է՝ նկարահանելով կարճամետրաժ կինոնկարներ. 2000 թվականին թողարկել է Konorofili-ը, 2004 թվականին՝ Bé Kunko[4][6]։ Դրանից հետո նկարահանել է երկու լիամետրաժ գեղարվեստական կինոնկար՝ Il va pleuvoir sur Conakry-ն՝ 2006 թվականին և Morbayssa-ն՝ 2010 թվականին[6]։

2007 թվականին Բուկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուում անցկացված կինոյի և հեռուստատեսության համաաֆրիկյան փառատոնում Կամարան նվաճել է Prix RFI du Public մրցանակը, հաջորդ տարում Մարոկկոյի Խուրիբգա քաղաքում կայացած աֆրիկյան կինոյի փառատոնոււմ՝ Prix Ousmane Sembène մրցանակը, որը շնորհվել է Il va pleuvoir sur Conakry գեղարվեստական կինոնկարի համար[4][6]։

Մահը խմբագրել

Շիկ Ֆանտամադի Կամարան վախճանվել է 2017 թվականի հունվարի 7-ին՝ 57 տարեկան հասակում[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Fichier des personnes décédées
  3. 3,0 3,1 http://www.jeuneafrique.com/392259/culture/deces-cineaste-guineen-cheikh-fantamady-camara-ne-tournera-plus/
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Cheick Fantamady CAMARA». Africultures. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Décès du cinéaste Fantamady Camara : il pleure sur Conakry». Le Quotidien. 2017 թ․ հունվարի 9. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Décès du réalisateur guinéen Cheick Fantamady Camara». Radio France Internationale. 2017 թ․ հունվարի 9. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել