Շիկոցու (ճապ.՝ 支笏湖), խառնարանային լիճ Ճապոնիայում[3], որը տեղակայված է Հոկայդո կղզու հարավարևմտյան մասի Շիկոցու Տոյա ազգային պարկի տարածքում[3]։

Շիկոցու
Տեսակլիճ
Երկիր Ճապոնիա
ՎարչատարածքՏիտոսե
ԲԾՄ247 մետր
Շրջանագծի երկարություն40,4 կմ
Մակերես78,48 կմ² (հունվարի 1, 2021)[1]
Ծավալ20 900 000 000 մ³
Ջրի պահման ժամանակ51,2 տարի[2]
Ավազանի տարածք223 կմ²
Ավազանի երկիր Ճապոնիա
Լճից հոսող գետChitose River?
Անվանված էChitose River?
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրում խմբագրել

 
2016 թվականի հոկտեմբերի 2-ին լճի արբանյակային լուսանկարը:

Շիկոցուն ծովի մակարդակից տեղակյաված է 248 մետր բարձրության վրա[3][4]։ Լիճը մեծությամբ Ճապոնիայի ութերորդ լիճն է, ունի 78,76 կմ² տարածք[3]։ Լճի խորությունը հասնում է 363 մետրի[3], միջին խորությունը կազմում է 265,4 մետր[3], լիճը խորությամբ երկրորդն է Ճապոնիայում[3]՝ Տաձավա լճից հետո։ Շիկոցուի առափնյա գծի երկարությունը կազմում է 40 կմ[5]։

Լիճ են թափվում չորս գետեր՝ Օկոտամպե, Ֆրենայ, Նինալ, Բիֆուե անուններով[3]։ Լճից սկիզբ է առնում Տիտոսե գետը[3] (Իսիկարիի վտակ)։ Լճի մոտակայքում գտնվում են Էնիվա և Տարումաե հրաբուխները[3]։ Լճի հյուսիսային ափին տեղակյաված է Հորոբինայ գյուղը, իսկ արևելյան ափին՝ Մորապու և Կոհան բնակավայրերը։

Շիկոցուն Ճապոնիայի ամենահյուսիսային լճերից մեկն է, որը ձմռան չի սառում[6]։

Շիկոցու լճի անունը ծագում է այնու լեզվի «շիկոտ» բառից, որը նշանակում է «մեծ իջվածք»[3]։

Շիկոցուն Հոկայդոյում հայտնի զբոսաշրջային օբյեկտ է[7]։

Տես նաև խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.gsi.go.jp/KOKUJYOHO/MENCHO/backnumber/GSI-menseki20210101.pdfGeospatial Information Authority of Japan. — P. 78.
  2. http://wldb.ilec.or.jp/Details/Lake/ASI-16
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 公益社団法人 日本水産資源保護協会. «Ⅱ章 支笏湖をとりまく環境の現状と変遷» (PDF) (ճապոներեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.
  4. «SHIKOTSU Caldera» (անգլերեն). 2012 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.
  5. «― 支笏湖学のすすめ その10 ― 北海道地質調査業協会 技術アドバイザー 若松 幹男» (PDF) (ճապոներեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  6. qurik_jan (2017 թ․ մարտի 9). «Япония, Хоккайдо восток». Беспокойная. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
  7. «Озеро Сикоцу / Хоккайдо». visitjapan.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիկոցու» հոդվածին։