Շիծկվարա ( վրացերեն՝ შიცკვარა - Շիցկվարա), գյուղ Աբխազիայի Սուխումի շրջանում, Գումիստա գետի ափին, Սուխումից 15 կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 200 մ բարձրության վրա։

Գյուղ
Շիծկվարա
վրաց.՝ შიცკვარა
ԵրկիրԱբխազիայի Հանրապետություն Աբխազիայի Հանրապետություն
ՄունիցիպալիտետՍուխումի մունիցիպալիտետ
ՀամայնքՍուխումի շրջան
ԲԾՄ200 մ
Բնակչություն1169 մարդ (1989)
Ազգային կազմՀայեր, Վրացիներ, Աբխազներ
Շիծկվարա (Աբխազիա)##
Շիծկվարա (Աբխազիա)

Բնակչությունը

խմբագրել

1959 թվականի տվյալներով, գյուղն ուներ 917 բնակիչ, հիմնականում հայեր, վրացիներ, թաթարներ և աբխազներ[1][2], իսկ 1989 թվականի հաշվառումներով, գյուղում ապրում էր 1169 մարդ[3]։

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, եգիպտացորենի և ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, շերամապահությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ ութամյա դպրոց, գրադարան, ակումբ և հանգստյան տուն։

Հայերը եկել են շրջակա գյուղերից` 1935 թվականին։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։