Շիզոֆրենիայի մանկական տեսակ

Շիզոֆրենիայի մանկական տեսակ կամ մանկական շիզոֆրենիա, շիզոֆրենիա, որ դրսևորվում է մանկական տարիքում։ Շիզոֆրենիայի հազվադեպ հանդիպող ձևերից է, հանդիպում է 10 000-30 000 երեխաներից մեկի մոտ[1][2]։

Շիզոֆրենիայի մանկական տեսակ
Բժշկական մասնագիտությունchild and adolescent psychiatry?
ՀՄԴ-10F20.8xx3

Հիմնական տեղեկություն խմբագրել

Շիզոֆրենիան բնութագրվում է ծանր հոգեբանական ախտանիշներով, ինչպես օրինակ հալյուցինացիաները, զառանցանքը, մտածողության խանգարումները և այլն։ Երեխաների մոտ շիզոֆրենիայի ախտորոշման համար կարելի է կիրառել շիզոֆրենիայի նույն այն չափանիշները ինչ հասուն մարդկանց համար։ Շիզոֆրենիայի մանկական տեսակի դեպքում ախտանիշները տարբերվում են դրսևորման թերզարգացվածությամբ, թռուցիկությամբ[3]։ Կարող են նկատվել քնի և ախորժակի խանգարումներ, վարքի խանգարումներ, մղձավանջներ, վեգետատիվ դիսֆունկցիայի խանգարումներ։ Հիվանդությունը հաճախ ուղեկցվում է տարօրինակ պատկերացումներով, հատկապես խաղային կերպարանափոխություններ, ինքնագիտակցության, տրամադրության խանգարումներ։

Հիվանդության առաջնային փուլում երեխայի մոտ կարող են նկատվել խնդիրներ քնի, սովորելու, ուշադրության կենտրոնացման, շփման հետ[4]։ Պսիխոզի դեպքում կարող են առաջանալ հալյուցինացիաներ, երեխայի խոսքը կարող է դառնալ չկապակցված, մտքերը կարող են լինել խառնված` իրար հետ տրամաբանական կապ չունենալով[4]։

Տարբերակող ախտորոշում խմբագրել

Շիզոֆրենիայի այս տեսակի տարբերակող ախտանիշները մանկական աուտիզմից`

  • խնդիրները առաջանում են ավելի ուշ տարիքում
  • հալյուցինացիաների և զառանցանքի առկայությունը
  • շփման, խոսքի, սոց. փոխազդեցության ավելի թույլ խանգարումեր
  • ինտելեկտուալ զարգացման ավելի թույլ խանգարումներ
  • ռեմիսիայի առկայությունը

Դասակարգում խմբագրել

ՀՄԴ խմբագրել

Հիվանդությունների միջազգային դասակարգ ման 9-րդ հրատարակման (ՀՄԴ-9) մեջ «շիզոֆրենիա, մանկական տեսակը» կրում էր 299.91 կոդը[5]։

ՀՄԴ-10-ում այն կրում է F20.8xx3 կոդը։ Այս կոդի տակ են մտնում շիզոֆրենիայի այն տեսակները, որոնք սկսվում են մանկական տարիքում և բնութագրվում են կլինիկական պատկերի յուրօրինակությամբ։

DSM խմբագրել

Ամերիկյան DSM դասակարգման 2-րդ հրատարակության մեջ (DSM-II) «շիզոֆրենիա, մանկական տեսակը» կրում էր 295.8 կոդը[6]։ Հիմնական բնութագրիչներն էին` հիվանդության դրսևորումը մինչ հասուն տարիքը, աուտիստիկ և փակ, ոչ ադեկվատ վարք, ինֆանտիլիզմ։

Հաջորդող հրատարակություններում շիզոֆրենիայի մանկական տեսակը որպես ինքնուրույն տիպ չի առանձնացվում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Baribeau D. A., Anagnostou E. (2013). «A comparison of neuroimaging findings in childhood onset schizophrenia and autism spectrum disorder: a review of the literature». Front Psychiatry. 4: 175. doi:10.3389/fpsyt.2013.00175. PMC 3869044. PMID 24391605.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  2. Clemmensen L., Vernal D. L., Steinhausen H. C. (2012). «A systematic review of the long-term outcome of early onset schizophrenia». BMC Psychiatry. 12: 150. doi:10.1186/1471-244X-12-150. PMC 3521197. PMID 22992395.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  3. Жмуров В. А. Шизофрения детская // Большая энциклопедия по психиатрии. — 2 изд.
  4. 4,0 4,1 name="AbChild"/>
  5. Հիվանդությունների միջազգային դասակարգ ման 9-րդ հրատարակման (ՀՄԴ-9) — ՍՍՀՄ, 1983
  6. American Psychiatric Association Diagnostic and Statistical Manual of Mental Disorders, Second Edition (DSM-II). — Washington, D. C.: American Psychiatric Publishing, 1968. — P. 35.