Շերրի Հիլլ (անգլ.՝ Sherri Hill, 1949, Օկլահոմա, ԱՄՆ), հագուստի ամերիկացի դիզայներ և գործարար, որը ստեղծում է երեկոյան զգեստներ։

Շերրի Հիլլ
Դիմանկար
Ծնվել է1949
ԾննդավայրՕկլահոմա, ԱՄՆ
Մասնագիտություննորաձևության դիզայներ
Կայքsherrihill.com

Վաղ տարիներ

խմբագրել

Շերրի Հիլը (ծննդյան անունը՝ Շերրի Բրանում)[1] Ջեյմս և Ռոբերտա Բրանումների 5 երեխաներից մեկն է և ծնվել ու մեծացել է Օկլահոմայի Մինկո փոքր քաղաքում[2]։ Հիլլի ծնողներն ունեին սեփական խանութ, որտեղ վաճառում էին ամեն ինչ՝ սկսած կտորեղենից ու հագուստից մինչև շամպուններ, քաղցրավենիք և գրենական պիտույքներ․ ութ տարեկանում նա իր մեծ քրոջ հետ աշխատում էր իրենց խանութում։ Խանութում վաճառվող գունավոր կտորները հետաքրքրություն են առաջացնում նորաձևության նկատմամբ, և նա հնարավորություն է ստանում «հագցնել» խանութի պատուհանում տեղադրված չորս մանեքեններին[1]։

Երբ Հիլլը հագուստի դիզայն է սովորել Օկլահոմայի համալսարանում, նրա ընտանիքը խանութներ է բացել Օկլահոմա և Նորման քաղաքներում, որտեղ սկսել են վաճառել կանացի հագուստներ և երեկոյան զգեստներ[3]։ Այս ընթացքում նա սկսել է ստեղծել երեկոյան զգեստների իր շարքը։

Կարիերա

խմբագրել

Համալսարանից հետո Հիլլն աշխատել է երեկոյան զգեստների բիզնեսի ոլորտի տարբեր գործարաններում։ Նա սկսել է ճանաչում ձեռք բերել այն ժամանակ, երբ իր ստեղծած հագուստները կրող աղջիկները հաղթել են Միսս Ամերիկա, Միսս ԱՄՆ, Միսս Տիեզերք մրցույթներում[4]։ Գեղեցկության մրցույթների հագուստները ձևավորելու հետ մեկտեղ, Հիլլը տասներկու տարի աշխատել է Jovani Fashion բրենդի համար՝ օգնելով ապրանքանիշի կայացմանը։ Հիլը 2008 թվականին հեռացել է Ջովանի ընկերությունից, որպեսզի սկսի ստեղծել երեկոյան զգեստների իր շարքը Sherri Hill, Inc անվան ներքո, որը ներկայում ունի 800-ից ավելի խանութ[5]։

Տարբեր աստղեր, որոնց թվում են Սելենա Գոմեսն, Քերրի Անդերվուդը, Միրանդա Լամբերտը, Զենդայան, Արիանա Գրանդեն, Գաբբի Դոուգլասը, Fifth Harmony-ն, Բելա Թորնը, Թամար Բրեքստոն և Ռայան Նյումանը, հագել են Հիլի ստեղծած զգեստները կարմիր գորգի վրա, բարեգործական և հասարակական միջոցառումների ժամանակ։ Շերրի Հիլլի ձևավորած հագուստներից մեկը Սելենա Գոմեսը հագել է 2011 թվականի իր համերգի ժամանակ[6]։ Քենդալ Ջենները և Նիկոլ Պոլիցցին նույնպես Շերրի երկրպագուներ են[6]։

2014 թվականի Google որոնման ամենամյա արդյունքների համաձայն՝ Շերրի Հիլը ունեցել է ամենալավ արդյունքը նորաձևության դիզայներների շարքում[7][8]։

Նյու Յորքի նորաձևության շաբաթը

խմբագրել

2011 թվականին Շերրի Հիլլը կատարել է իր նորամուտը Նյու Յորքի նորաձևության շաբաթում Թրամփ աշտարակում։ Դա եղել է Քենդալ Ջենների[9] առաջին շոուն, որով սկիզբ է առել նրա կարիերան Նյու Յորքի նորաձության շաբաթում։ Քենդալի հայտնի քույրերը՝ Քիմ Քարդաշյանը և Քորթնի Քարդաշյանը, շոուի ժամանակ նստած էին առաջին շարքում[10]։ Շոուից հետո Քենդալն իր էջում գրել է․ «Օ՜, տեր Աստված, հենց նոր ավարտվեց իմ առաջին ցուցադրությունը Շերրի Հիլլի համար» (անգլ.՝ "OMGGGG just finished my first ever runway show for @sherrihill!!! #amazing #imaddictedtorunway!"[11]

Համաշխարհային ճանաչում ունեցող մոդել Կարմեն Դել'Օրեֆիչե 2011 թվականին մասնակցել է Շերրի Հիլլի ցուցադրությանը, ինչպես Միսս Չինաստան-2011 Լուո Զիլինը և Միսս ԱՄՆ-2011 Ալիսա Կամպանելլան։

2012 թվականի սեպտեմբերին Հիլլը ներկայացրել է Գարուն-2013 հավաքածուն Նյու Յորքի նորաձևության շաբաթում Թրամպ աշտարակում, որին մասնակցել են Քենդալ, Քայլի Ջեններները[12] և Միսս տիեզերք-2008 Դայանա Մենդոզան։

2013 թվականին Նյու Յյորքի նորաձևության շաբաթում Շերրի Հիլլը կազմակերպել «Շերրի Հիլլի երեկոն» Թրամփ աշտարակում[13]։ Հիլլը ներկայացրել է իր հավաքածուն մի շարք աստղերի[14] ներկայությամբ, որոնց թվում էր Դաք ընտանիքը[13]։ Վիլլի Ռոբերթսոնի 16-ամյա դուստրը՝ Սեդի Ռոբերթսոնը, մասնակցել է 'Sadie Robertson Live Original' ցուցադրությանը[15]։

2016 թվականի փետրվարին Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում Շերրի Հիլլի ցուցադրությունն անցկացվել է Գոթհամ սրահում Սեդի Ռոբերթսոնի և Փիա Ալոնզո Վյուրցբախի մասնակցությամբ։

Հեռուստատեսություն

խմբագրել

Keeping Up with the Kardashians (2011) շոուում հանդես է եկել իր դերում (եթերաշրջան 6, էպիզոդ 2)[16]. Քենդալ Ջեներին աշխատանքի են ընդունում Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում՝ մասնակցելու Շերրի Հիլլի շոուին։

Պայքար կեղծիքների դեմ

խմբագրել

2012 թվականի հունիսի 20-ին Հիլլը հրապարակեց իր հաղթանակի մասին լուրը օնլայն կեղծողների դեմ դատում։ Դատը շահելու արդյունքում ստացել է $5,000,000 երկու մեղադրյալներից, որոնք վաճառել էին հարյուրավոր կեղծ հագուստներ Շերրի Հիլլի անունից[17]։ 2012 թվականին Դատը հաղթելուց հետո ընկերությունն աշխատանքի է ընդունել մարդկանց, որոնք պետք է զբաղվեին համացանցում հեղինակային իրավունքների պահպանման հարցով[18]։

2013 թվականին Շերրի Հիլլի ընկերությունը մասնակցել է The Today Show-ին[19]՝ ներկայացնելով իրենց փորձը ապրանքների կեղծման և Շերրի Հիլլի անունից կեղծ զգեստների վաճառքով զբաղվող անձանց դեմ պայքարում։

2015 թվականին մայիսին Sherri Hill, Inc. ներկայացվել է "Inside Edition" շոուում[20], որտեղ քննարկվել է պայքարն ընդդեմ դիզայներական ապրանքների կեղծման։

Ծանոթագրություն

խմբագրել
  1. 1,0 1,1 Neill, Michael (1988 թ․ սեպտեմբերի 12). «Doing Everything in the Correct Sequins, Two Oklahoma Sisters Design Hits for Misses». People magazine. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
  2. «MTV Style | Sherri Hill Exclusive Interview». Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
  3. McDonnell, Brandy. «Oklahoma designer Sherri Hill dresses Carrie Underwood, Miranda Lambert, "Snooki" Polizzi and more». newsok.com. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
  4. «2012 MISS USA: opening number-Sherri Hill Fashion». Miss USA. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
  5. http://www.sherrihill.com/prom-dress-shops.php%7Cpublisher=Sherri(չաշխատող հղում) Hill, Inc.|accessdate=5 July 2012
  6. 6,0 6,1 Hochberg, Emily. «Selena Gomez Or Kendall Jenner: Who Wore Sherri Hill Best?». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.
  7. Lockwood, Lisa (2014 թ․ դեկտեմբերի 16). «Google Publishes Annual "Year in Search" Results». Women's Wear Daily. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
  8. «Google Year in Search 2014». Google. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
  9. Watts, Jenisha. «Another Day, Another Jenner: Kendall Hits the Catwalk for Sherri Hill». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.
  10. Gibson, Cristina (2011 թ․ սեպտեմբերի 15). «See Kendall Jenner's Runway Modeling Debut!». Eonline. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
  11. Jenner, Kendall (2011 թ․ սեպտեմբերի 14). =April 15, 2015 «Kendall Jenner». Twitter. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  12. Adams, Rebecca (2012 թ․ սեպտեմբերի 8). «Kendall And Kylie Jenner Model In Sherri Hill Spring 2013 Runway Show». Huffington Post. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.
  13. 13,0 13,1 Finn, Natalie. «Duck Dynasty's Sadie Robertson Makes New York Fashion Week Debut—Catch Up With the Family Backstage!». E! Online. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 7-ին.
  14. Shipley, Kelci. «Emmy Rossum, Kat Graham, Nick Jonas And More Celebs At Fashion Week». MTV Style. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 7-ին.
  15. Sieczkowski, Cavan (2013 թ․ սեպտեմբերի 11). «'Duck Dynasty' Daughter Sadie Robertson Walks The Runway At New York Fashion Week». Huffington Post. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 7-ին.
  16. «Kardashians: Modeling Mayhem». YouTube. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
  17. Gioconda Law Group PLLC. «Dress Designer Sherri Hill Wins $5M Judgment Against Online Counterfeiters in Lawsuit Brought by The Gioconda Law Group PLLC (press release)». Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.
  18. Davis, Josh. «Scammers target promgoers with fake designer dresses». Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.
  19. Rossen, Jeff. «Rossen Reports: Scammers target promgoers with fake designer dresses». Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.
  20. «Prom Dress Knock Offs Break Teen Hearts with Shoddy Quality». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել