Շերտավոր վագրեր (մուլտֆիլմ)

«Շերտավոր վագրեր», (ռուս.՝ «Тигры полосатые») 1969 թվականի խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ[1][2]։

Շերտավոր վագրեր
Տեսակմուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն
ՌեժիսորՎալենտին Պոդպոմոգով
ՍցենարիստԱլեքսանդր Կուրլյանդսկի
ԵրաժշտությունՌոբերտ Ամիրխանյան
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՀայֆիլմ
Տևողություն6,29 րոպե
Թվական1969

Սյուժե

խմբագրել

Կատակերգական մուլտֆիլմ այն մասին, թե ինչպես են վագրերը վարժեցնում վարժեցնողին։

Հեղինակներ

խմբագրել

Բեմադրող-ռեժիսորներ և նկարիչներ՝ Վալենտին Պոդպոմոգով և Ռաֆայել Բաբայան։

Քննադատություն

խմբագրել

Մուլտֆիլմը դրական է գնահատվել խորհրդային քննադատների կողմից[1]։ Ժապավենն իր արտահայտչական միջոցներում օգտագործել է հայկական գեղանկարչության և առաջին հերթին Մարտիրոս Սարյանի ավանդույթները[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 С. Асенин Идеи и образы мультипликационного кино социалистических стран. — Искусство, 1986. — С. 85. — 287 с.
  2. «Энциклопедия отечественной мультипликации» (М.: Алгоритм, 2006, с. 801) датирует мультфильм 1970 годом, «Кино: энциклопедический словарь» (М.: Советская энциклопедия, 1986, с. 33, 325) — 1966 годом.
  3. ? ? // Радуга. — 1978. — В. 7—12. — С. 141.