Շեվայլյե դե Մեզոն Ռուժ (վեպ)

«Շեվայլյե դե Մեզոն Ռուժ» վեպը պատկանում է Ալեքսանդր Դյումայի վեպերի շարքին ֆրանսիական մեծ հեղափոխության մասին և կապվում է «Բժշկի նշումները» շարքի հետ, սակայն նրա հետ ուղղակիորեն չի առնչվում։ Հերոսը՝ Արման Մեզոն Ռուժը կրում է նույն ազգանունը, ինչպես որ «Ժոզեֆ Բալզամո» վեպի հերոս Ֆիլիպ դե Տավեռնե դե Մեզոն Ռուժը, բայց Արմանի հետ բարեկամական կապերի գրքում չի խոսվում։

Շեվայլյե դե Մեզոն Ռուժ
ֆր.՝ Le Chevalier de Maison-Rouge
Dumas2.JPG
ՀեղինակԱլեքսանդր Դյումա և Օգյուստ Մակե
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1845
Նկարագրում էՓարիզ
ՆախորդԿոմսուհի դե Շարնի
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1846
The Knight of the Red House Վիքիպահեստում

Գլխավոր հերոսի նախատիպը եղել է ազնվական Ալեքսանդր դե Ռուժվիլը (ֆր.՝ Alexandre de Rougeville)։ Վեպում նկարագրվում է այսպես կոչված «Մեխակների դավադրությունը» (Complot de l'œillet), որին նա մասնակցել է։

ՍյուժենԽմբագրել

Գործողությունները տեղի են ունեցել 1793 թվականին։ Դավադիրները փորձում են փրկել պատժից թագուհի Մարի Անտուանետին։ Վեպը ողբերգական ավարտ է ունենում. Արմանը ինքնասպան է լինում տախտակամածի տակ թագուհու գլխատման ժամանակ։ Նրա ընկերները՝ Մորիսը, Լորենը և Ժենեվյեվան գտնում են իրենց մահը գիլյոտինում։

Արտաքին հղումներԽմբագրել