Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, Հայաստանի Հանրապետության դատական համակարգի մաս կազմող ընդհանուր իրավասության դատարան, որին ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը։ Դատարանի իրավասության ներքո են Երևան քաղաքաի Շենգավիթ վարչական շրջանը[1]։

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան
Դատարանի շքամուտքը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵրևան Երևան, Արշակունյաց պողոտա, 24/1
Կոորդինատներ40°09′53″ հս․. լ. 44°30′15″ ավ. ե.HGЯO
Իրավազորության աղբյուրՀՀ Սահմանադրություն
ԿայքՊաշտոնական էջ
Դատարանի նախագահ
ԸնթացիկԴավիթ Կիմի Բալայան[1]
Սկսած2015 թվականի փետրվարի 7-ից[1]

Իրավասություն խմբագրել

Դատարանին ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը։ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը վերահսկողություն է իրականացնում մինչդատական վարույթի նկատմամբ (այդ թվում՝ լուծում է կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու, բնակարանում խուզարկությունը թույլատրելու հետ կապված հարցերը), ինչպես նաև ըստ էության քննում է քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր[1]։

Դատավորներ խմբագրել

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը կազմված է դատարանի նախագահից և վեց դատավորից[2].

  • Դավիթ Կիմի Բալայան, դատարանի նախագահ,
  • Նաիրա Գևորգի Հովսեփյան, դատավոր,
  • Արա Լևոնի Կուբանյան, դատավոր,
  • Արմեն Գառնիկի Չիչոյան, դատավոր,
  • Նելլի Ռոմիկի Բաղդասարյան, դատավոր,
  • Վաչե Վանիկի Մարգարյան, դատավոր։

Կաշառակերության դեպքեր խմբագրել

2016 թվականի հոկտեմբերի 27-ին`ժամը 19.35-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկի գետնանցումում դատավոր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատավոր Իշխան Բարսեղյանը հանդիպել է քաղաքացուն և վերջինիցս անձամբ ստացել 1000 ԱՄՆ դոլար։ Հոկտեմբերի 28-ին` ժամը 01.45-ին դատավոր Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով։ ՀՀ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում Հատուկ քննչական ծառայությունը հարուցել է քրեական գործ, որի շրջանակներում դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվելով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով։ Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էլզա Զաքարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։ 2016 նոյեմբերին ավարտվել է Բարսեղյանի և Զաքարյանի գործով նախաքննությունը, որից հետո այն ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ դատաքննություն անցկացնելու համար[3]։ 2016 թվականի դեկտեմբերի 12-ին մեկնարկեց քրեական գործի առաջին նիստը՝ դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ։ ՀՀ Նախագահի 2017 թվականի փետրվարի 28հրամանագրով դատավոր Կարեն Մարդանյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, ինչից հետո հայտնի դարձավ, որ գործը մակագրվել է նույն դատարանի նորանշանակ դատավոր Վաչե Մարգարյանին։ 2017 թվականի ապրիլի 19-ին մեկնարկել է դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ քրեական գործով դատաքննության առաջին նիստը[4][5][6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  2. «Շենգավիթվարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  3. ՀՔԾ. Ավարտվել է դատավորի կողմից կաշառք ստանալու գործով նախաքննությունը
  4. Դատավոր Իշխան Բարսեղյանի պաշտպանական խումբը հետաքրքիր զարգացումներ է խոստանում
  5. ««Oրենքով բռնել եք՝ օրենքով էլ դատեք». կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  6. Իշխան Բարսեղյանը ոչ մի բանից տեղյա՞կ չէ