Շեյխ Համիդու Կանե (ֆր.՝ Cheikh Hamidou Kane, ապրիլի 3, 1928(1928-04-03)[1], Matam, Սենեգալ[2][3]), սենեգալցի գրող և պետական ծառայող։ «Երկդիմի արկածները» վեպի հեղինակն է (1961 թվական), որը մտել է աֆրիկյան դասական գրականության ստեղծագործությունների ցանկ։ Եղել է Սև Աֆրիկայի գրական մրցանակի (1962 թվական) և Կորիֆեյի մրցանակի (2019 թվական) դափնեկիր։

Շեյխ Համիդու Կանե
ֆր.՝ Cheikh Hamidou Kane
Դիմանկար
Ծնվել էապրիլի 3, 1928(1928-04-03)[1] (95 տարեկան)
ԾննդավայրMatam, Սենեգալ[2][3]
Քաղաքացիություն Սենեգալ[4][3]
Մասնագիտությունքաղաքական գործիչ և գրող
Պարգևներ և
մրցանակներ
 Cheikh Hamidou Kane Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1928 թվականի ապրիլի 2-ին, Մատամեում, ընտանիքում, որը պատկանում էր տեղի ազնվականների ցեղին։ Սովորել է Մեդրեսեում, Սեն Լուիի Բլանշո տարրական դպրոցում` այնուհետև Դակարի լիցեյում։ Ստացել է բակալավրի աստիճան, կրթությունը շարունակել է Փարիզի Սորբոննայի իրավաբանության ֆակուլտետում և Ֆրանսիայի օտարերկրյա տարածքների ազգային դպրոցում։ 1959 թվականին պաշտպանել է փիլիսոփայության և իրավագիտության դիպլոմները[6][7]։ Սորբոննայում սովորելու ընթացքում համագործակցել է «Էսպրի» ամսագրի հետ[8]։

Վերադարձել է Սենեգալ և ընդունվել պետական ծառայություն։ 1960 թվականի մարտին նշանակվել է Թիես մարզի նահանգապետ։ 1961 թվականին ծառայել է որպես զարգացման և պլանավորման նախարարի շտաբի ղեկավար։ 1961 թվականին հրատարակել է իր առաջին` «Երկդիմի արկածները» գիրքը («Երկճեղքված պատմությունը»), որը եղել է ինքնակենսագրական պատմություն, որը գրվել է 1952 թվականին և գրողին համաշխարհային հռչակ է բերել։ 1963 թվականին նա գրել է իր երկրորդ` «Եկեղեցու պահապանները» գիրքը, որն առաջինի շարունակությունն էր, բայց որոշել էր հրատարակել ստեղծագործությունը 1955 թվականին[7][9]։

Աֆրիկյան շատ երկրներում ծառայել է որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ։ Գլխավորել է «Դակար-Մարին» ընկերությունը։ 1981 թվականին եղել է «Սենեգալի քիմիական արդյունաբերություն» ընկերության նախագահը (ICS)[6][9]:

Ընտանիք խմբագրել

Շեյխ Համիդու Կանեն գրողներ Աբդուլ Էլիման Կանեն և Մուստաֆա Աննայի հորեղբոր տղան է։ Բանկիր և քաղաքագետ Ամադու Կանեն նրա զարմիկն է։ Նրա թոռնուհի Նդիե Ֆատու Կանեն նույնպես գրող է[9]։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Երկդիմի արկածները» (ֆր. L’Aventure ambiguë, 1961 թվական)
  • «Եկեղեցու պահապանները» (ֆր. Les Gardiens du Temple, 1995 թվական)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 http://africultures.com/personnes/?no=3433
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://www.rfi.fr/emission/20160822-cheikh-hamidou-kane-ecrivain-haut-fonctionnaire-senegalais
  4. https://www.babelio.com/auteur/Cheikh-Hamidou-Kane/15156
  5. http://www.adelf.info/data/documents/HISTORIQUE-GRAND-PRIX-LITTERAIRE-dAFRIQUE-NOIRE-.pdf
  6. 6,0 6,1 Coumba Kane. «Cheikh Hamidou Kane: «L'Afrique n'existe plus, elle a été dépossédée de son espace»». www.lemonde.fr (ֆրանսերեն). Le Monde. Վերցված է 27.7.2020-ին.
  7. 7,0 7,1 «Cheikh Hamidou Kane (Senegal)». www.literaturfestival.com (ֆրանսերեն). Literatur Festival Berlin. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 27.7.2020-ին.
  8. Kane Cheikh Hamidou. «Comme si nous nous étions donné rendez-vous». www.esprit.presse.fr (ֆրանսերեն). Esprit. Վերցված է 27.7.2020-ին.
  9. 9,0 9,1 9,2 «Cheikh Hamidou KANE. Ancien ministre, écrivain». www.adakar.com (ֆրանսերեն). a-Dakar. Վերցված է 27.7.2020-ին.