Շեղանկյունազարդ պիթոն (լատին․՝ Morelia spilota), կեղծոտավոր օձերի ընտանիքի պիթոնների ենթաընտանիքին պատկանող օձեր։

Շեղանկյունազարդ պիթոն
Շեղանկյունազարդ պիթոն
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Օձեր
Ընտանիք Պիթոններ
Տեսակ Շեղանկյունազարդ
պիթոն
Լատիներեն անվանում
Morelia spilota
Հատուկ պահպանություն

Շեղանկյունազարդ պիթոնը ունի նաև մեկ տարատեսակ՝ ի դեմս գորգային օձերի։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է միայն Օվկիանիա տարածաշրջանում։ Համարվում է պիթոնների ենթաընտանիքի ամենամեծ ներկայացուցիչներից մեկը։

Ապրում է Ավստրալիայում և Նոր Գվինեայում՝ այդ թվում Ինդոնեզիայում և Պապուա Նոր Գվինեայում։ Խոշոր պոպուլյացիաներ կան Բիսմարկի կղզեխմբում և Սողոմոնի կղզիներում։

Ամենամեծ պոպուլյացիաները գտնվում են Ավստրալիայում։ Ապրում է խոնավ բաց տարածություններում կամ անտառներում։

Նկարագրություն խմբագրել

Երկարությունը մոտ 3 մետր է։ Ունի շատ գեղեցիկ գույն։ Գույնը փոփոխական է, հիմնականում՝ կապտասև, որի վրա կան վառ դեղնավուն շեղանկյունաձև բծեր, որի պատճառով էլ ստացել է իր անվանումը։

Հիանալի մագլցում է ծառերի վրա և լողում ջրում։ Սնվում է մանր պարկավորներով և ճագարներով։ Ոչնչացնում է ամբարային կրծողներին։ Նրան պահում են նաև տանը։

Հեշտ ընտելանում է ցանկացած միջավայրին, սակայն գերության մեջ ապրում է բավականին քիչ՝ 3-4 տարի[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Շինե Ռ.Ա; Էլիսոն Ա. (2010). «Շեղանկյունազարդ պիթոն». Կարմիր գիրք. IUCN. 2010. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
  2. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 215 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շեղանկյունազարդ պիթոն» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շեղանկյունազարդ պիթոն» հոդվածին։