Շավարշ Հովհաննիսյան

հայ նկարիչ

Շավարշ Արամի Հովհաննիսյան, (Հովհաննես Շավարշ, փետրվարի 1, 1908(1908-02-01)[1][2], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հունիսի 17, 1980(1980-06-17)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ նկարիչ։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1961)։

Շավարշ Հովհաննիսյան
ԿեղծանունՀովհաննես Շավար[1][2]
Ծնվել էփետրվարի 1, 1908(1908-02-01)[1][2]
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էհունիսի 17, 1980(1980-06-17)[1][2] (72 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1928)[1]
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Շավարշ Հովհաննիսյան Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Հովհաննես Շավարշը ծնվել է 1908 թվականին Ալեքսանդրապոլում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Լենինականի նկարչական ստուդիայում։ 1925-1928 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանում։ 1925 թվականից հանդես է եկել հանրապետական մամուլում և այլ հրատարակություններում, սկզբում՝ որպես զարդանկարիչ և ծաղրանկարիչ, ապա՝ նաև որպես պատկերազարդող։ Աշխատել է գրքի նկարազարդման, հաստոցային գրաֆիկայի, երգիծական պլակատի բնագավառներում։ Լավագույն աշխատանքներից են Ա. Լիսիցյանի «Աբու Հասանի մաշիկները» (1950), Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (1950), Եղիշե Չարենցի «Խմբապետ Շավարշը» (1956) և «Երկիր Նաիրի» (1958) գրքերի նկարազարդումները, «Երիտասարդ բանվորի դիմանկարը» (1930), «Հոկտեմբերի դիրքերում» (1933) գրաֆիկական գործերը, «Ֆաշիստական գեներալի արկածները» (1944) պլակատը։ 1961 թվականին Երևանում բացվել է անհատական ցուցահանդես։

Գրականություն

խմբագրել
  • Շավարշ Արամի Հովհաննիսյան, Ալբոմ, «Հայաստան» հրատարակչություն, 1966

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շավարշ Հովհաննիսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 573