Շառլ դե Բոնշան
Շառլ Մելխիոր Արտյու դե Բոնշան (ֆր.՝ Charles Melchior Artus de Bonchamps), Վանդեայի խռովության առաջնորդներից մեկը[1]։
Շառլ Բոնշան Charles Artus de Bonchamps | |
---|---|
Ծնվել է | 10 Մայիսի 1760 |
Ծննդավայր | Anjou, Ֆրանսիա |
Մահացել է | 18 Հոկտեմբերի 1793 |
Մահվան վայր | Saint-Florent-le-Vieil |
Գերեզման | Tombeau du général Bonchamps |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ազգություն | Ֆրանսիացի |
Կրոն | Կաթոլիկություն |
Ազդվել է | Բուրբոններ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Գործունեություն | Հակա-հեղափոխական |
Ամուսին | Marie de Bonchamps? |
Charles Artus de Bonchamps Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՖրանսիական Հեղափոխության սկզբում Բոնշանը գտնվում էր Մենայում գտնվող իր ամրոցում, որտեղ նա նշանակվել էր, որպես Անժուական հակահեղափոխական զորքերի առաջնորդ։ Հեղափոխության ավարտից հետո, երբ որ հակահեղափոխականները խռովություն սկսեցին, նա միացավ երկու այլ ռոյալիստական առաջնորդներին՝ Անրի Լա Ռոժակլեոնի և Ժակ Կատելինոյի։ Նրանց միավորված զորքերը գրավեցին Բրեսյուիրը և Տուարը։
Նանտի վրա անհաջող հարձակումից հետո նրա ձեռքը վիրավորվեց։ Չնայած դրան, երբ որ Սևրի մոտ ճակատամարտում Բոշանը զգաց, որ նրանք սկսում են կրվել, նա վիրավորված ձեռքով նետվեց ճակատամարտի թեժ կետը և փոխեց ճակատամարտի ընթացքը։ Նա փորձում էր խռովության մյուս առաջնորդներին ստիպել ընկրկել, սակայն նրան մեղադրեցին վախկոտության մեջ։
Բոնշանը զոհվեց Շոլեյի ճակատամարտում՝ կրծքին մահաբեր վնասվածք ստանալուց հետո։ Նահանջող զորքը նրան վերցրեց իր հետ և խոստում տվեցին վրեժ լուծել՝ սպանելով 5 հազար հանրապետական, սակայն արդեն կիսամահ Բոնշանը խնդրեց դա չանել։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Боншан // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.