Շառլ Միշել
Շառլ Իվ Ժան Գիզլեն Միշել (ֆր.՝ Charles Yves Jean Ghislaine Michel, դեկտեմբերի 21, 1975[1][2][3], Նամյուր, Բելգիա[4]), բելգիացի պետական և քաղաքական գործիչ, Բելգիայի ֆրանսախոս համայնքի ներկայացուցիչ, «Ռեֆորմատորական շարժում» կուսակցության առաջնորդ սկսած 2011 թվականի փետրվարի 14-ից։ 2014 թվականի հոկտեմբերի 11-ից հանդիսանում է Բելգիայի 69-րդ վարչապետ[5]:
Շառլ Միշել Charles Yves Jean Ghislaine Michel | |||
![]() | |||
Շառլ Միշել, 2014 թվական | |||
| |||
---|---|---|---|
2014 թվական հոկտեմբերի 11 | |||
Միապետ | Ֆիլիպ | ||
Նախորդող | Էլիո դի Ռուպո | ||
| |||
2007 թվական դեկտեմբերի 21 - 2011 թվական փետրվարի 14 | |||
Միապետ | Ալբերտ II | ||
Նախորդող | Արմանդ դե Կերեր | ||
Հաջորդող | Օլիվյե Շաստե | ||
Կուսակցություն՝ | Reform Movement? | ||
Կրթություն՝ | Բրյուսելի ազատ համալսարան, Ամստերդամի համալսարան և Բրյուսելի ազատ համալսարան | ||
Մասնագիտություն՝ | իրավաբան | ||
Գործունեություն՝ | քաղաքագետ | ||
Ծննդյան օր | 1975 թվականի դեկտեմբերի 21 | ||
Ծննդավայր | Նամյուր | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Հայր | Louis Michel? | ||
Մայր | Մարտին Միշել | ||
Ամուսին | Ամելի Դերբաուդրենգյեն | ||
Կայք՝ | CharlesMichel.be | ||
Պարգևներ | |||
ԿենսագրությունԽմբագրել
Վաղ տարիներԽմբագրել
Շառլ Միշելը ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 21-ին Նամյուր քաղաքում, Մարտին և Լուի Միշելների ընտանիքում: Մանուկ հասակում Շառլն իր հոր քաղաքական պաստառներն էր փակցնում քաղաքի պատերից, իսկ արդեն 16 տարեկան հասակում միացավ «Ժոդուանի երիտասարդ ռեֆորմատոր-լիբերալներ» կազմակերպությանը (ֆր.՝ Jeunes Réformateurs Libéraux de Jodoigne)[6]: 1992-1999 թվականներին Շառլը հանդիսանում էր այդ կազմակերպության նախագահը, իսկ 1994 թվականին 18 տարեկան հասակում ընտրվեց որպես Վալոնյան Բրաբանտ նահանգի խորհրդական: 1998 թվականին Շառլն ավարտեց Բրյուսելի ֆրանսախոս և Ամստերդամի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ինչից հետո դարձավ իրավաբան[7]:
1999 թվականին ընտրվեց Բելգիայի ներկայացուցիչների պալատ: 2000 թվականին Շառլը նշանակվեց Վալոնիայի կառավարության ներքին գործերի նախարար, այդպիսով 25 տարեկան հասակում նա ճանաչվեց Բելգիայի պատմության մեջ ամենաերիտասարդ նախարարը[8]: Նույն թվականին նա դարձավ Վավրի քաղաքային խորհրդարանի անդամ, իսկ 2004 թվականին Շառլը նշանակվեց քաղաքաշինության խորհրդական: 2006 թվականին նշանակվում է Վավրի քաղաքագլուխ: 2007 և 2010 թվականներին պառլամենտական ընտրությունների արդյունքում Միշելը վերընտրվում է Վալոնյան Բրաբանտի պալատի ներկայացուցիչ[9]:
Բելգիայի վարչապետԽմբագրել
2014 թվականի պառլամենտական ընտրություններից հետո անհրաժեշտություն եղավ ձևավորել նոր կառավարություն: Հունիսի 27-ին Բելգիայի Ֆիլիպ թագավորն այդ առաջադրանքը հանձնարարեց Միշելին[10][11]: Հոկտեմբերի 7-ին «Նոր ֆլամանդական ալյանս», «Քրիստոնյա դեմոկրատներ և ֆլամանդացիներ», «Ֆլամանդական լիբերալներ և դեմոկրատներ» և «Ռեֆորմատորական շարժում» կուսակցությունների միջև ստորագրվեց համաձայնություն նոր կոալիցիոն կառավարության ստեղծման համար[12]: Հոկտեմբերի 11-ին Ֆիլիպ թագավորը Շառլ Միշելին պաշտոնապես նշանակեց Բելգիայի վարչապետ[13][14] նոր կառավարության տասնչորս նախարարների և չորս պետական քարտուղարների հետ մեկտեղ[15][16]: Այդպիսով 38 տարեկան հասակում Շառլը ճանաչվում է Եվրոպայի ամենաերիտասարդ լիդերներից մեկը, ինչպես նաև Բելգիայի ամենաերիտասարդ վարչապետը սկսած 1840 թվականից[17][18][19][20][21][22]:
Նոյեմբերի 7-ին Բրյուսելի կենտրոնում անցավ խաղաղ ցույց, որը հավաքել է շուրջ 100 հազար մարդ, ընդգրկելով մետաղագործ բանվորներ, նավահանգստի բանվորներ և դասախոսներ, ինչի հետևանքով Երկրորդ համաշխարհայինից հետո այն ճանաչվեց Բելգիայի թվով երկրորդ մեծաքանակ ցույցը: Ցուցարարները բողոքում էին տնտեսական կարգավիճակից, ցածր աշխատավարձերից[23][24][25][26]: Դեկտեմբերի 22-ին կայացած ցույցին ցուցարարները պահանջեցին Միշելի հեռացումը: Միևնույն ժամանակ Միշելն ու իր ընտանիքը մի քանի օրվա ընթացքում սպառնալիքների անոնիմ նամակներ էին ստանում, ինչի հետևանքով նրանց ընտանիքը որոշ ժամանակ ստիպված էր գտնվել խիստ հսկողության տակ[27][28]:
2015 թվականի հունիսի 11-ից մինչև հունիսի 14-ը Շառլ Միշելը մասնակցեց Բիլդերբերգյան կոնֆերանսի աշխատանքներին, որն անց է կացվել Տելֆսում (Ավստրիա)[29]:
Հունիսի 18-ին, պատասխանելով «Նոր ֆլամանդական ալյանս» կուսակցության պատգամավոր՝ Պետերա դե Ռովերայի հարցին, Միշելը Բելգիայի կառավարության անունից ասաց, որ 1915 թվականի իրադարձությունները «պետք է գնահատել որպես ցեղասպանություն», որն իրականացվել է հայերի նկատմամբ[30][31][32][33][34]:
Դրանից առաջ, մայիսի 21-ին «RTBF» հարցազրույցում Միշելն արդեն ճանաչել էր հայերի ցեղասպանությունը[35]: Դե Ռոբերը, որը նախօրոք պատրաստել էր ցեղասպանության տարելիցի հետ կապված հռչակագրի ծրագիրը, ի դեմս Միշելի նշեց, որ մեծ աջակցություն է ստացել ծրագիրն իրականացնելու համար, իսկ «Հումանիստական դեմոկրատական կենտրոն» կուսակցության լիդեր՝ Բենուա Լյուտգենն ասաց, որ «այս ճանաչումը Բելգիայի կառավարության կողմից մեծ քայլ է, որը պետք է բերի նրան, որ ամբողջ Բելգիան կճանաչի այս ցեղասպանությունը»[36]:
Անձնական կյանքԽմբագրել
Շառլ Միշելի քաղաքացիական կինն է հանդիսանում՝ Ամելի Դերբաուդրենգյենը[37]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ Dictionnaire des Wallons (ֆր.) — Fédération Wallonie-Bruxelles, Institut Jules-Destrée.
- ↑ https://www.geneastar.org/genealogie/?refcelebrite=michelcharl
- ↑ 4,0 4,1 http://chancellerie.belgium.be/en/content/charles-michel
- ↑ «Qui est Charles Michel, le nouveau premier ministre de Belgique?»։ Le Monde։ 8 հոկտեմբեր 2014։ Վերցված է 11 հոկտեմբեր 2014
- ↑ «Charles Michel, un jeune Premier ministre libéral pour la Belgique»։ L'Express։ 7 հոկտեմբեր 2014։ Վերցված է 11 հոկտեմբեր 2014
- ↑ «Biographie de Charles Michel»։ 7sur7.be։ 20 марта 2008։ Վերցված է 11 октября 2014
- ↑ «Charles Michel officiellement candidat à la présidence du MR»։ Le Vif։ 13 декабря 2010։ Վերցված է 11 октября 2014
- ↑ «Le CV de Charles Michel»։ Référence։ Վերցված է 11 октября 2014
- ↑ «Het cv van premier Charles Michel»։ Jobat.be։ Վերցված է 11 октября 2014
- ↑ «Новое правительство Бельгии формирует правоцентристскую коалицию»։ РИА Новости։ 8 октября 2014։ Վերցված է 11 октября 2014
- ↑ «La suédoise boucle l'accord de gouvernement, Charles Michel Premier ministre»։ Le Soir։ 7 октября 2014։ Վերցված է 11 октября 2014
- ↑ «Belgium’s ‘kamikaze coalition’ to be sworn in 138 days after elections»։ The Guardian։ 10 октября 2014։ Վերցված է 11 октября 2014
- ↑ «Belgium swears in new Prime Minister Charles Michel»։ The Independent։ 11 октября 2014։ Վերցված է 11 октября 2014
- ↑ «Gouvernement Michel: les faits marquants de la passation de pouvoirs»։ Radio Télévision Belge Francophone։ 11 октября 2014։ Վերցված է 11 октября 2014
- ↑ «Новое правительство Бельгии во главе с премьером Шарлем Мишелем приведено к присяге»։ ТАСС։ 11 октября 2014։ Վերցված է 11 октября 2014
- ↑ «"Bon courage et bon vent à Charles Michel"»։ 7sur7.be։ 11 октября 2014։ Վերցված է 11 октября 2014
- ↑ «Di Rupo: "Charles Michel n'aura pas le statut de Premier ministre de la Belgique tout entière"»։ La Libre.be։ 9 октября 2014։ Վերցված է 11 октября 2014
- ↑ «Elio Di Rupo (PS): "Je souhaiterai bon vent à Charles Michel mais..."»։ Radio Télévision Belge Francophone։ 10 октября 2014։ Վերցված է 11 октября 2014
- ↑ «Deal reached on centre-right government in Belgium»։ EUobserver։ 8 октября 2014։ Վերցված է 19 июня 2015
- ↑ «Charles Michel, Belgium's youngest PM in 174 years»։ Yahoo! News։ 7 октября 2014։ Վերցված է 19 июня 2015
- ↑ «BIOGRAFIE. Charles Michel wordt jongste premier uit Belgische geschiedenis»։ De Standaard[en]։ 7 октября 2014։ Վերցված է 19 июня 2015
- ↑ «Мирная демонстрация в Бельгии вылилась в беспорядки»։ BBC Russian։ 7 ноября 2014։ Վերցված է 30 декабря 2014
- ↑ «Столица Евросоюза охвачена беспорядками»։ BBC Russian։ 7 ноября 2014։ Վերցված է 30 декабря 2014
- ↑ «In pictures: Heated clashes break out in Belgium»։ Special Broadcasting Service։ 7 ноября 2014։ Վերցված է 30 декабря 2014
- ↑ «100,000 Belgians march in protest at government cuts»։ Herald Scotland։ 7 ноября 2014։ Վերցված է 30 декабря 2014
- ↑ «Бельгийский премьер получает письма со смертельными угрозами»։ РИА Новости։ 23 декабря 2014։ Վերցված է 30 декабря 2014
- ↑ «Премьер-министр Бельгии получил письма с угрозами расправы»։ ТАСС։ 23 декабря 2014։ Վերցված է 30 декабря 2014
- ↑ «Participants. Bilderberg Meeting 2015»։ Бильдербергский клуб։ Վերցված է 19 июня 2015
- ↑ «Le Premier ministre Charles Michel reconnait le génocide arménien, au nom du gouvernement belge»։ RTBF։ Վերցված է 19 июня 2015
- ↑ «Charles Michel reconnaît le génocide arménien à la Chambre»։ Le Soir[en]։ 18 июня 2015։ Վերցված է 19 июня 2015
- ↑ «Premier Michel erkent de Armeense genocide namens de Belgische regering»։ Новый фламандский альянс։ 18 июня 2015։ Վերցված է 19 июня 2015
- ↑ «Бельгийский премьер от имени правительства признал геноцид армян»։ Lenta.ru։ 19 июня 2015։ Վերցված է 19 июня 2015
- ↑ «Les "oublis" de Charles Michel dans "L'Interview"»։ RTBF։ 23 мая 2015։ Վերցված է 19 июня 2015
- ↑ «Regering erkent Armeense genocide»։ Новый фламандский альянс։ 18 июня 2015։ Վերցված է 19 июня 2015
- ↑ «Reconnaissance du génocide arménien»։ Гуманистический демократический центр։ 18 июня 2015։ Վերցված է 19 июня 2015
- ↑ «Amélie, la compagne de Charles Michel: "Une dame d'une gentillesse incroyable" (vidéo)»։ SudInfo.be։ 10 октября 2014։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 11 октября 2014
Արտաքին հղումներԽմբագրել
- Շառլ Միշել. Պաշտոնական կայք
- Շառլ Միշել.
- Շառլ Միշել.