Շապուհ Ամատունի (8-րդ դար)

հայ նախարար

Շապուհ Ամատունի (8-րդ դար - ոչ վաղ քան 790), հայ նախարար Արմինիա կուսակալությունում, Վասպուրական աշխարհի Արտազ գավառի տանուտեր, Համամ Ամատունու հայրը, Ամատունիների նախարարական տոհմից[1]։

Շապուհ Ամատունի
Արտազի տեր
մոտ 760 - 788
Համշենի տեր
789 - 8-րդ դարի վերջ
Հաջորդող Համամ Ամատունի
 
Ծննդյան օր 8-րդ դար
Վախճանի օր ոչ վաղ քան 790
Դինաստիա Ամատունիներ
Քաղաքացիություն Արմինիա կուսակալություն և  Բյուզանդական կայսրություն
Զավակներ Համամ Ամատունի

Կենսագրություն խմբագրել

788 թվականին, նեղվելով արաբական գերիշխանությունից, իր որդու՝ Համամի հետ միասին, Վասպուրականի Արտազ գավառից (մասամբ՝ Այրարատից) 12 հազար հայ գաղթականների գլուխն անցած փորձում են գաղթել Բյուզանդիայի Խաղտիք (Խալդիա) բանակաթեմ, սակայն արաբները ընկնելով նրանց ետևից կրում են պարտություն։ Արաբական հալածանքներից խուսափող Համամ և Շապուհ Ամատունի իշխանները 789-790 թվականներին հաստատվում են Բյուզանդիայի Խաղտիք բանակաթեմում։ Բյուզանդիայի կայսր Կոստանդին VI-ի շնորհած Տամբար վայրում Համամ Ամատունի իշխանը հիմնում է Համամշեն (Համշեն) ավանը, որի անունով էլ կոչվել է գավառակը, իսկ հայ բնակչությունը՝ համշենցիներ (համշենահայեր, համշիններ)։ Քաջքար լեռան հյուսիսային լանջերի և շրջակա ձորերի հետ կազմել է Համշենի կիսանկախ իշխանության կորիզը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 145․