Շապլո
Շապլո (անգլ.՝ Chapleau), քաղաք Կանադայի Օնտարիո նահանգում։ Մտնում է Սադբերի վարչական շրջանի կազմի մեջ։ Բնակչությունը՝ 2354 մարդ (2006 թվականի տվյալներով)[1]։
Բնակավայր | ||
---|---|---|
Շապլո | ||
Երկիր | Կանադա | |
Համայնք | Sudbury District? | |
Հիմնադրված է | 1885 թ. | |
Մակերես | 14,27 կմ² | |
Բնակչություն | 2354 մարդ (2006) | |
Փոստային դասիչ | P0M 1K0 | |
Պաշտոնական կայք | chapleau.ca | |
| ||
Պատմություն
խմբագրելԱյս վայրերում ոտք դրած առաջին եվրոպացիները Հուդզոնի ծոցի ընկերության աշխատակիցներն էին, որոնք 1777 թվականին հիմնել են առևտրային կետ՝ ժամանակակից Շապլոյից 80 կմ հեռավորության վրա։
Բնակավայրը հիմնադրվել է 1885 թվականին, երբ Կանադայի Խաղաղօվկիանոսյան երկաթուղու կողմից երկաթուղի է կառուցվել[2] և դրա վրա կառուցվել կայարան։ Բնակավայրն իր անունը ստացել է ի պատիվ այն ժամանակվա կանադացի քաղաքական գործիչ, գործարար և լրագրող Ժոզեֆ-Ադոլֆ Շապլոտի։
Աշխարհագրություն
խմբագրելՇապլոն գտնվում է Սադբերիի հյուսիս-արևմուտքում՝ Ալգոմա շրջանի սահմանին մոտ։ Աշխարհագրական տեսանկյունից քաղաքը, ինչպես և ամբողջ շրջանը, պատկանում է Օնտարիոյի հյուսիսարևելյան շրջանին։ Մոտակա քաղաքներն են Սու Սենտ Մարիան, Տիմմինսը և Սադբերին։
Շապլո քաղաքը մոտ է գտնվում որսորդական թագավորական արգելավայրին, ընդհանուր մակերեսը կազմում է 7000 կմ²[2]։
Կլիմա
խմբագրելՇապլոի օդանավակայան, 1981−2010 նորմա, էքստրիմ 1916−այժմի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 7.2 (45) |
14.4 (57.9) |
26.2 (79.2) |
30.0 (86) |
33.9 (93) |
39.4 (102.9) |
39.4 (102.9) |
35.6 (96.1) |
35.6 (96.1) |
27.2 (81) |
19.4 (66.9) |
15.0 (59) |
39.4 (102.9) |
Միջին բարձր °C (°F) | −9.3 (15.3) |
−6.4 (20.5) |
−0.2 (31.6) |
8.0 (46.4) |
16.3 (61.3) |
21.4 (70.5) |
23.4 (74.1) |
21.9 (71.4) |
16.6 (61.9) |
8.8 (47.8) |
0.8 (33.4) |
−6.0 (21.2) |
8.0 (46.4) |
Միջին օրական °C (°F) | −15.6 (3.9) |
−13.2 (8.2) |
−7.1 (19.2) |
1.7 (35.1) |
9.5 (49.1) |
14.8 (58.6) |
17.2 (63) |
15.9 (60.6) |
11.2 (52.2) |
4.2 (39.6) |
−3.2 (26.2) |
−11.2 (11.8) |
2.0 (35.6) |
Միջին ցածր °C (°F) | −21.9 (−7.4) |
−20.0 (−4) |
−14.0 (6.8) |
−4.7 (23.5) |
2.6 (36.7) |
8.3 (46.9) |
10.9 (51.6) |
9.9 (49.8) |
5.8 (42.4) |
−0.4 (31.3) |
−7.2 (19) |
−16.5 (2.3) |
−3.9 (25) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −50.0 (−58) |
−46.7 (−52.1) |
−43.9 (−47) |
−33.3 (−27.9) |
−13.3 (8.1) |
−7.2 (19) |
−3.0 (26.6) |
−7.8 (18) |
−10.0 (14) |
−18.9 (−2) |
−37.2 (−35) |
−47.2 (−53) |
−50.0 (−58) |
Տեղումներ մմ (դյույմ) | 51.9 (2.043) |
42.9 (1.689) |
46.9 (1.846) |
52.7 (2.075) |
69.9 (2.752) |
80.3 (3.161) |
82.2 (3.236) |
76.0 (2.992) |
95.1 (3.744) |
83.1 (3.272) |
64.4 (2.535) |
63.7 (2.508) |
809.0 (31.85) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 2.0 (0.079) |
1.8 (0.071) |
12.7 (0.5) |
28.7 (1.13) |
66.0 (2.598) |
80.3 (3.161) |
82.2 (3.236) |
76.0 (2.992) |
94.7 (3.728) |
71.0 (2.795) |
24.0 (0.945) |
5.9 (0.232) |
545.1 (21.461) |
Ձյան տեղումներ սմ (դյույմ) | 55.6 (21.89) |
45.6 (17.95) |
36.6 (14.41) |
23.4 (9.21) |
3.8 (1.5) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.3 (0.12) |
11.5 (4.53) |
42.2 (16.61) |
62.7 (24.69) |
281.5 (110.83) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.2 mm) | 17.3 | 14.2 | 12.5 | 10.6 | 13.2 | 14.4 | 14.1 | 14.8 | 16.9 | 16.6 | 17.4 | 19.0 | 181.1 |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.2 mm) | 1.0 | 0.83 | 3.1 | 6.1 | 12.6 | 14.4 | 14.1 | 14.8 | 16.8 | 13.9 | 6.4 | 2.2 | 106.3 |
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.2 cm) | 17.2 | 13.9 | 10.6 | 5.7 | 1.3 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.33 | 5.0 | 13.8 | 18.2 | 86.0 |
% խոնավություն | 73.7 | 67.1 | 55.2 | 50.0 | 45.9 | 52.9 | 57.0 | 59.0 | 63.6 | 68.0 | 76.0 | 78.9 | 62.3 |
աղբյուր: Environment Canada[3][4][5][6][7] |
Բնակչություն
խմբագրել2001 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքում բնակվում էր 2 832 մարդ, իսկ 2006 թվականին՝ 2 354 մարդ (5 տարում անկումը 16,9%-ով)[1]։
Բնակչության միջին տարիքը 40.0 տարի է։ Տղամարդկանց համար այս ցուցանիշը 39,9 տարի է, կանանց համար` 40,1 տարի (համապատասխանաբար՝ 38.1 և 39.9 Օնտարիոյի համար)։ 80.5%-ը 15 և բարձր տարիքի բնակիչներ են[1]։
Ընդհանուր առմամբ, 2006 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի տարածքում գրանցված էր 660 ընտանիք[1]։
Մոտ 1․5 հազար մարդ անգլերեն խոսում է որպես մայրենի լեզու։ Ֆրանսերեն խոսում է բնակիչների գրեթե կեսը[1]։
Տրանսպորտ
խմբագրելՔաղաքի մոտով անցնում է Օնտարիոյի մայրուղին։ Շապլոյով անցնում է երկաթուղի։
Քաղաքն ունի իր օդանավակայանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «2006 Community Profiles» (անգլերեն). Statistics Canada. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ 2,0 2,1 «Welcome to Chapleau» (անգլերեն). Chapleau Community Portal. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Chapleau A, Ontario». Canadian Climate Normals 1981–2010. Environment Canada. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Chapleau A, Ontario». Canadian Climate Normals 1981–2010. Environment Canada. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Chapleau 2». Canadian Climate Data. Environment Canada. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Chapleau». Canadian Climate Data. Environment Canada. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Daily Data Report for March 2012». Canadian Climate Data. Environment Canada. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Կապելլոյի համայնքային պորտալ Արխիվացված 2022-02-01 Wayback Machine պաշտոնական կայք(անգլ.)(ֆր.)