Շապադա դաս Մեսաս ազգային պարկ

Շապադա դաս Մեսաս ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional da Chapada das Mesas), ազգային պարկ Մարանյան նահանգում, Բրազիլիա։ Այն ստեղծվել է, որպեսզի պահպանի տարածաշրջանի սերրադո բուսականությունը և որպես արգելապատնեշ` գյուղատնտեսության առաջընթացին։

Շապադա դաս Մեսաս ազգային պարկ
Parque Nacional da Chapada das Mesas
Տեսակազգային պարկ
Կազմված էՍեռադո
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքՄարանյան
Հիմնվել է2005
Մակերես1600 կմ² և 159 952 հեկտար
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Շապադա դաս Մեսաս ազգային պարկը գտնվում է Բրազիլիաում
Շապադա դաս Մեսաս ազգային պարկ

Տեղագրություն խմբագրել

Պարկն ունի 159952 հա տարածք և գտնվում է Սերրադո բիոմում։ Ստեղծվել է 2005 թվականի դեկտեմբերի 12-ին և կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[1]։ Պարկն ընկած է Ռիաշան, Էստրեյտու ու Կարոլինա մունիցիպալիտետներում՝ Մարանյան նահանգում[2]։

Տարեկան տեղումների միջին քանակը 1400 մմ է։ Ջերմաստիճանը տատանվում է 15-ից մինչև 39 °C, իսկ միջինը՝ 26 °C է։ Ամենաբարձր կետը ծովի մակարդակից գտնվում է 700 մետր բարձրության վրա[2]։ Բուսականություն հատկանշական է սերրադոյին, սակայն պարկն ընդգրկում է նաև բաց խոտածածկ շրջաններ։ Տարածքում կան նաև բլուրներ և սարահարթեր։ Հիմնական գետերն են Ֆարինյան, որը գտնվում է պարկի հյուսիսային հատվածում և Իտապեկուրուն, ինչն էլ տեղակայված է հարավային մասում։ Դրանք սնվում են ազգային պարկի շատ աղբյուրներից և վտակներից[2]։

Պարկը գտնվում է Շապադա դաս Մեսաս տարածաշրջանում, որն ունի զբոսաշրջիկների զգալի ներուժ՝ պայմանավորված հաճելի կլիմայով, ավազաքարային ժայռերով (որոնք ունեն հարուստ ժայռապատկերներ), շատ ջրվեժներով և այլ գրավչություններով։ Դրանց մեծ մասը գտնվում են այն շրջաններում, որտեղ շրջակա միջավայրը փոփոխվել է, կամ, որոնք ունեն խոշոր բնակչություն։ Երկու տարի առաջ պարկի ներսում հիմնական զբոսաշրջային վայրեր եղել են Սան Ռոման և Պրատա ջրվեժները։ Ազգային պարկը բաց չէ այցելուների համար[2]։

Պահպանություն խմբագրել

Որպես ազգային պարկ նրա հիմնական նպատակներն են բնական էկոհամակարգերի պահպանությունը, ինչը թույլ կտա իրականացնել գիտական հետազոտություններ, կրթական գործունեություն, բացօթյա հանգիստ և էկոտուրիզմ։ Այն նաև պարունակում է ավելի քան 400 կարևոր ջրային ուղիներ[2]։ Պաշտպանված տեսակներից են օնցիլլան (Leopardus tigrinus), օցելոտը (Leopardus pardalis), պուման (Puma concolor), հսկա մրջնակերը (Myrmecophaga tridactyla) և Չակո արծիվը (Buteogallus coronatus)[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Parque Nacional da Chapada das Mesas – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Unidade de Conservação ... MMA

Աղբյուրներ խմբագրել