Շանտալ Ժուանո

ֆրանսիացի քաղաքական գործիչ

Շանտալ Ժուանո (ֆր.՝ Chantal Jouanno; հուլիսի 12, 1969(1969-07-12)[1][2][3], Վերնոն), ֆրանսիացի կարատեիստ և քաղաքական գործիչ, սպորտի նախարար (2010-2011 թվականներ)։

Շանտալ Ժուանո
 
Կուսակցություն՝ Ժողովրդական շարժման միություն և Union of Democrats and Independents?
Կրթություն՝ Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան, Վարչական ազգային դպրոց (1999) և Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և կարատեիստ
Ծննդյան օր հուլիսի 12, 1969(1969-07-12)[1][2][3] (54 տարեկան)
Ծննդավայր Վերնոն
Քաղաքացիություն  Ֆրանսիա

Կենսագրություն խմբագրել

Կարատեի Ֆրանսիայի 12-ակի չեմպիոն կարատե-կատան (մարտական արվեստի արտիստական տարատեսակ, որտեղ մարզուհիները վարում են ստվերի դեմ մենամարտը) մարզական կարիերան սկսել է Փարիզի Sporting International de karaté (SIK) ակումբում[4]։

Ստացել է մասնագիտական արտոնագիր (BTS) միջազգային առևտրի ոլորտում, 1991 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան տնտեսական և պետական կառավարման ոլորտում, իսկ 1999 թվականին ավարտել է կառավարման ազգային դպրոցը։ Աշխատել է Citroën ընկերության արտահանման ստորաբաժանումում, 1994 թվականին տեղափոխվել է EDF[5]:

Գլխավորել Է Նիկոլա Սարկոզիի աշխատակազմը Վերին Սենի դեպարտամենտի գլխավոր խորհրդում, ինչպես նաև շրջակա միջավայրի և էներգետիկայի գործակալությունը (ADEME): 2009 թվականի հունվարի 21-ին նշանակվել է Ֆրանսուա Ֆիյոնի երկրորդ աշխատասենյակում էկոլոգիայի հարցերով պետական քարտուղար, Նատալի Կոսցյուշկո-Մորիզեի՝ թվային տնտեսության զարգացման հարցերով պետքարտուղարի աթոռ տեղափոխվելուց հետո[6]։

2010 թվականի մարտի 21-ին ընտրվել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի պատգամավոր։

2010 թվականի նոյեմբերի 14-ին՝ Ֆիյոնի երրորդ կաբինետի ձևավորման ժամանակ, ստացել է սպորտի նախարարի պորտֆելը[7]։

2011 թվականի սեպտեմբերի 26-ին դուրս է եկել կառավարությունից՝ հաշվի առնելով ժողովրդական շարժման միության աջակցությունը՝ Փարիզից Ֆրանսիայի Սենատ ընտրվելու գործում[8]։

2014 թվականի մայիսին Իլ դը Ֆրանս տարածաշրջանում ժողովրդավարական և անկախ ու ժողովրդավարական շարժման միության միասնական ցուցակով մասնակցել է եվրոպական ընտրություններին, սակայն նրա օգտին քվեարկել է միայն ընտրողների 11,9 %-ը, և Ժուանոն չի ստացել պատգամավորական մանդատ։

2017 թվականի հոկտեմբերին լքել է քաղաքականությունը՝ դուրս գալով Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդից և Սենատից, սակայն 2018 թվականի փետրվարի 23-ին նախագահ Մակրոնը վարչապետ Էդուար Ֆիլիպի նախաձեռնությամբ նրա թեկնածությունն առաջարկել է հանրային քննարկումների ազգային հանձնաժողովի նախագահի պաշտոնում[9]։

Ընտանիք խմբագրել

Շանտալ Ժուանոն՝ դուստրն է՝ Լուի և Ֆրանսուազ Պոլերի դուստրը, 1996 թվականին ամուսնացել է Էրվե Ժուանոյի հետ, նրանք ունեն երեք երեխաներ՝ դուստրը՝ Սիբիլին, Կոմ և Սիքստինի երկվորյակները[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.senat.fr/senateur/jouanno_chantal09001p.html
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. «Karaté : Chantal Jouanno, championne de France par équipe» (ֆրանսերեն). Le Monde. 2010 թ․ մարտի 7. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  5. «Chantal Jouanno - Union pour un mouvement populaire» (ֆրանսերեն). Le Point. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  6. «Chantal Jouanno secrétaire d'Etat à l'Ecologie» (ֆրանսերեն). Le Parisien. 2009 թ․ հունվարի 21. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  7. «Chantal Jouanno» (ֆրանսերեն). Huffington Post. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  8. «Jouanno part du gouvernement» (ֆրանսերեն). Europe 1. 2011 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  9. «L'Elysée a un poste pour l'ex-ministre Chantal Jouanno» (ֆրանսերեն). Paris Match. 2018 թ․ փետրվարի 23. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  10. «Le jardin secret de Chantal Jouanno» (ֆրանսերեն). Paris Match. 2011 թ․ հունիսի 25. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանտալ Ժուանո» հոդվածին։