Շանդոր Դեմյան

հունգարացի գործարար

Շանդոր Դեմյան (հունգ.՝ Sándor Demján, մայիսի 14, 1943(1943-05-14), Բերվեն, Սատու Մարե, Ռումինիա[1] - մարտի 26, 2018(2018-03-26)[2], Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի գործարար, Հունգարիայի ամենահարուստ մարդկանցից մեկը։ TriGránit ընկերության ղեկավար։

Շանդոր Դեմյան
հունգ.՝ Sándor Demján
Դիմանկար
Ծնվել էմայիսի 14, 1943(1943-05-14)
ԾննդավայրԲերվեն, Սատու Մարե, Ռումինիա[1]
Մահացել էմարտի 26, 2018(2018-03-26)[2] (74 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարիա
ԳերեզմանՖիումեի փողոցի գերեզմանոց
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտությունգործարար և տնտեսագետ
Պարգևներ և
մրցանակներ
 Sándor Demján Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Շանդոր Դեմյանը ծնվել է 1943 թվականի մայիսի 14-ին Հունգարիայի թագավորության Բորվեյ բնակավայրում (ներկայում՝ Բերվեն, Ռումինիա)։ Նրա հայրը սեկեյների ընտանիքից էր և այդտեղ էր տողափոխվել 1940 թվականին, սակայն սպանվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Շանդոր Դեմյանի մայրը, որ սերում էր դանուբյան շվաբներից, տեղափոխվել էր պատերազմի ժամանակ[3]։ 1965 թվականին Շանդոր Դեմյանն ավարտել է Բուդապեշտի առևտրի և զբոսաշրջության քոլեջը։ 1968 թվականից մինչև 1973 թվականը նա եղել է Gorsium ÁFÉSZ ընկերության նախագահ, իսկ 1973-1986 թվականներին եղել է համատեղ ձեռնարկության համաղեկավար։ 1986 թվականին Շանդոր Դեմյանը եղել է Հունգարիայի կրեդիտ բանկի հիմնադիրներից մեկը և բանկի ղեկավարը մինչև 1990 թվականը։ 1990 թվականից նա անդամակցել է Կենտրոնաեվրոպական զարգացման միությանը, իսկ 1991 թվականին դարձել է Կենտրոնաեվրոպական ինհալացիոն ընկերության գործադիր տնօրեն։ 1996 թվականին Շանդոր Դեմյանը դարձել է TriGránit ընկերության ղեկավար։ 1999 թվականին նա Բուդապեշտում բացել է WestEnd City Center առևտրի կենտրոնը, 2000 թվականին՝ Polus City Center-ը Բրատիսլավայում, իսկ 2005 թվականին՝ Silesia City Center-ը Կատովիցեում[4]։

2003 թվականին Շանդոր Դեմյանը սահմանել է Prima Primissima Award մրցանակ, որ շնորհվում է մարդկանց հունգարական գիտության զարգացման բնագավառում ունեցած ներդրման, մշակույթի ու արվեստի բնագավառում ձեռքբերումների համար[5]։

2008 թվականին Շանդոր Դեմյանի կարողությունը գնահատվել է 300 միլիարդ հունգարական ֆորինտ։ Այդ ժամանակ նա եղել է Հունգարիայի ամենահարուստ մարդը։ 2006 թվականին նրա ակտիվները կազմել են 80 միլիարդ, այսինքն՝ երկու տարվա ընթացքում նա իր կարողությունը մեծացրել է գրեթե չորս անգամ[6]։

2012 թվականին Շանդոր Դեմյանն իր կարողության զգալի մասը հատկացրել է բարեգործության[7]։

2014 թվականին Շանդոր Դեմյանը հայտարարել է, որ տարիքի պատճառով այլևս չի զբաղվի բիզնեսով[8]։ Նույն 2014 թվականին նա ճանաչվել է Հունգարիայի վեցերորդ ամենաազդեցիկ մարդը[9]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. 2,0 2,1 2,2 Meghalt Demján Sándor
  3. «Demján Sándor portréja - I. rész: A városalakító». magyarnarancs.hu (հունգարերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 15-ին.
  5. «Prima Primissima». Prima Primissima. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 6-ին.
  7. Origo. «Demján Sándor: Szegényekre és művészekre hagyom a vagyonom». www.origo.hu (հունգարերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-06-10-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  8. www.napi.hu. «Milliárdos bukás és elképesztő osztalék Demján cégbirodalmában». Napi.hu. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  9. www.napi.hu. «Itt a lista! Ők a leggazdagabbak és a legbefolyásosabbak Magyarországon». Napi.hu. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանդոր Դեմյան» հոդվածին։