Շայխզադա Մուհամեցակիրովիչ Բաբիչ ( ռուս.՝ Шайхзада Мухаметзакирович Бабич, բաշկիրերեն՝ Шәйехзада Мөхәммәтзәкир улы Бабич, հունվարի 14, 1895(1895-01-14), Ասյանովո, Birsky Uyezd, Ուֆայի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 28, 1919(1919-03-28)[1], Զիլաիր, Զիլաիրսկի շրջան), բաշկիր և թաթար բանաստեղծ, գրող և դրամատուրգ։

Շայխզադա Բաբիչ
բաշկիրերեն՝ Шәйехзада Мөхәммәтзәкир улы Бабич
Ծնվել է1895 թվականի հունվարի 14
ԾննդավայրԱսյանովո, Birsky Uyezd, Ուֆայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1919 թվականի մարտի 28
Վախճանի վայրԶիլաիր, Բաշկիրական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, դրամատուրգ
Լեզութաթարերեն, բաշկիրերեն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԿրթությունĞäliä?
Կայքencycl.bash-portal.ru/babich_sh.htm
 Shajhzada Babych Վիքիպահեստում

Բաբիչը ծնվել է 1895 թվականի հունվարի 14-ին Ուֆայի նահանգի Ասյանովո գյուղում (ներկայումս՝ Բաշկորտոստանի Դյուտյուլինսկի շրջան)։ Նա համարվում է բաշկիրական ազգային գրականության դասական հեղինակ։ Նա եղել է բաշկիրական ազգային ազատագրական շարժման և Բաշկուրդիստանի կառավարության անդամ (1917–1919):

Կենսագրություն խմբագրել

Բաբիչը ծնվել է Ուֆայի նահանգի Բիրսկի գավառի Ասյանովո գյուղում, որը նախկինում կոչվում էր Կույուկովոյ Կանլինսկի ծխական համայնքշ[2]։ Նախնական կրթությունն նա ստացել է հայրենի գյուղի մեդրեսեում, որը ղեկավարում էր իր հայրը՝ Մուհամեցակիրը։ 1910 թվականին նա ճանապարհորդեց Ղազախական տափաստաններ և դասավանդեց այնտեղ ղազախ երեխաներին։

1911-1916 թվականներին Բաբիչը սովորում էր Ուֆայում գտնվող Գալիա մեդրեսեում, որի ընթացքում նա խորապես հետաքրքրվեց գրականությամբ։ Նա մասնակցել է գրական և երաժշտական խմբակներին և տպագրել է ձեռագրեր մեդրեսեյի «Պարլակ» հրատարակչությունում։ Ավարտելուց հետո նա գնաց Տրոիցկ՝ աշխատելու որպես ուսուցիչ։ Այս ժամանակահատվածում նա նաև աշխատում էր «Ակմուլլա» հանդեսում։

Բաբիչի գրական ստեղծագործությների մեծ մասը գրվել է թաթարերենով և նա տպագրել է թաթարական ամսագրերում և թերթերում։ Բաբիչը սկսեց բանաստեղծություններ գրել բաշկիրերենով 1917 թվականից։

1917 թվականի ամռանը նա կարճ ժամանակ ապրել է Ուֆայում, այնուհետև տեղափոխվել է Օրենբուրգ, որտեղ աշխատել է«Կարմակ» (նշանակում է «գավազան») երգիծական ամսագրի համար։

Բաբիչն մեծ ներդրումներ է ունեցել 1917 թվականի աշնան բաշկիրական ազատագրական շարժման մեջ,։ Նա դարձավ «Բաշկիրական շարժման համար» կուսակցության անդամ և աշխատել է որպես Ինքնավար Բաշկուրդիստանի Բաշկիրիայի տարածաշրջանային (կենտրոնական) շուրոյի (խորհրդի) քարտուղար, ինչպես նաև աշխատել է որպես «Բաշկորտ» թերթի խմբագիր և եղել է բաշկիրների երիտասարդական կազմակերպության՝ Тулҡын (որը նշանակում է «ալիք»), ղեկավար։

Նա աշխատել է որպես պատերազմի թղթակից 1918-1919 թվականներին ՝ հետևելով բաշկիրական զորքերին մարտական գործողությունների ժամանակ։

Նա իր կյանքի ընթացքում հրատարակել է միայն մեկ գիրք՝ բանաստեղծությունների ժողովածու «Կապույտ երգեր․ Երիտասարդ Բաշկորտոստան» վերնագրով, որը լույս է տեսել 1918 թվականին Օրենբուրգում։

1919 թվականի փետրվարի 25-ին նշանակվել է խորհրդային «Բաշրևկոմա» տպարանի բաշկիրական բաժնի աշխատակից։

1919 թվականի մարտի 28-ին՝ բաշկիրական բանակից Կարմիր բանակ անցնման ժամանակ, Շայխզադա Բաբիչը դաժանորեն սպանվեց Կարմիր բանակի անդամներից մեկի կողմից Զիլաիրսկի շրջանի Զիլաիր գյուղում, որը դարձել էր Բաշկիրական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մաս։ Նա ընդամենը 24 տարեկան էր, երբ մահացավ։

Բանաստեղծություններ խմբագրել

«

  • Մենք
  • Ամիր Կարամեշևայի հուշերում
  • Աղոթող զինվոր
  • Բանաստեղծական կոչ ժողովրդին բոլշևիկների հետ համաձայնագրի վերաբերյալ (1919).
  • Հիալբել
  • Հաշտեցնել
  • Հանուն ժողովրդի (1914)
  • Մենամարտում ունեցանք մի կարճ կյանք (1915, խմբ․ 1922)
  • Բացիր աչքերդ, քա՛ջ
  • Կուրա
  • Սրբագրիչներ և տպող սարքեր
  • Կեցցե աշխատողները (1917)
  • Սոցիալիստ գողեր
  • օ՜, գիրքը
  • Ես տխուր եմ
  • Մեր պարտեզը
  • Գանգատ
  • Կեցցե աշխատանքը
  • Ազատության նվեր
  • Մասնակի նմանություն
  • Գարնան երգ
  • Գեղեցկություն
  • Իմ հրեշտակ
  • Ծաղկի պորտեզների անուներ
  • Ջութակ
  • Մանդոլին
  • Վերջապես
  • Շտապեք
  • Երկու շակիրդներ
  • ԷֆենդիԳաբդուլլա Տոկաև
  • Մի այծ և մի խոզ
  • Դադարեք բղավել․․․
  • Հոգի
  • Տխրություն
  • Գալլիայի երգեր
  • Նրանք ասացին
  • Խիղճը և փառասիրությունը
  • Ափսոսանք
  • Սպասման երգ
  • Չե՞ք համեմատում
  • Էքսպրոմտ
  • Դուք ուղարկել եք, մորաքու՛յր․․․
  • Ընկճված վիճակում
  • Երանելի վիճակում
  • Գետը հոսում է դեպի․․․
  • Ժողովրդի համար
  • Մեկ րոպե
  • Բարգավաճում և գիտելիք
  • Ագաությունը սատանան է
  • Հարուստը և աղքատը
  • Լուսնի վրա բարձրացավ
  • Ըստ
  • Մուկը
  • Մտքի խառնաշփոթ
  • Առաջ, իմ ժողովուրդ
  • Բանաստեղծի վիշտը
  • Տուր ինձ ազատություն․․․
  • Հարբեցողների ողբ
  • Էքսպրոմտ
  • Ես եմ
  • Այսքան տարիներ
  • Ալյուր
  • Հիասթափության պահին
  • Ակնարկներ
  • Գարնանային արձակուրդ
  • Հիշարժան Խազրետ Սունչալևայի հուշերում
  • Իմ հրեշտակ

  • Աշխարհը
  • Սպասում
  • Ո՞վ
  • Սագ (մանկության հիշողություններ)
  • Անցած օրեր
  • Ձայնը
  • Թռչել
  • Ձմեռային ճանապարհ
  • «Օրհնված օր (Ամառվա հիշողություններ)»
  • Ես ․․․ հանճար
  • Երջանկության երգ
  • Վեց տարի
  • Կյանքի խավարում
  • Ուրախություն
  • Ալլահ կամ Իբլիս
  • Ես գիտեմ, Մահմուդ․․․
  • Անատամ աղջիկ
  • Ու՞մ համար
  • Ծաղիկնեի
  • Լուռ գիշերում (գյուղում)
  • Աղջիկը
  • Բոլորը գնացին
  • «Գրությունը երիտասարդ բանաստեղծի շիրիմին»
  • Ես ուզում եմ
  • «Ես քայլում էի առանց հետքի ...»
  • Մեր կյանքի տեսարան
  • Բայամո
  • Առաջ, Սաբիյա՛լ
  • Ակլիմա
  • Իմ հոգին
  • «Մուսուլմանի մետամորֆոզը»
  • Ազատության նվեր
  • Արյունոտ ստվեր
  • Մուլլա
  • Պատերազմ
  • Սպասում
  • Բարև, բոլշևի՛կ
  • Կեղծ սոցիալիստ
  • Ես ողջ եմ և առողջ․․․
  • Կարմիր զանգեր
  • «Ի պատասխան մեկ այլ զինվորի նամակի»
  • Ես հզոր եմ
  • Մեկնելու ժամը
  • Երգեր
  • Ես կանգառում եմ․․․
  • Ո՞վ ինչ է արել
  • Արձակուրդ
  • Աջ ոտքը և ձախ ոտքը
  • Զինվորական երթ
  • Թշնամիներ
  • Սեր
  • Երկու կարապներ
  • Հունվարի երկրորդ օր
  • Գարնան երգ

»«»

Այլ աշխատանքներ խմբագրել

  • «Վրիպակ» բալլադը (1916)
  • «Գազազ» պոեմը (1916)

Ծանոթագրություններ խմբագրել

Հղումներ խմբագրել