Շամս Թաբրիզի

Պարսիկ բանաստեղծ, փիլիսոփա

Շամս–է Թաբրիզի (պարս.՝ شمس تبریزی‎ ) կամ Շամս ալ–ԴԻն Մուհամմադ (1185, Թավրիզ, Իրան - 1248, Խոյ, Central District), պարսիկ[1] բանաստեղծ[2]։ Եղել է Մովիանա Ջալալ ադ–Դին Մուհամմադ Բալխիի (որը հայտնի է նաև Ռումի անունով) հոգևոր ուսուցիչը և մեծ ակնածանքով հիշատակվում է նրա բանաստեղծական ժողովածուի մեջ, մասնավորապես «Դիվան-է Շամս-է Թաբրիզիում» (Շամս Թաբրիզիի գործերը)։ Ըստ ավանդության, Շամսը նախքան Դամասկոս փախչելը Քոնյայում Ռումիին քառասուն օր ուսուցանել է մեկուսի մի վայրում։ Շամս–է Թաբրիզիի գերեզմանը վերջերս առաջադրվեց որպես ՅՈՒՆԵՍԿՕ–Ի համաշխարհային ժառանգության տարածք։

Շամս Թաբրիզի
Ծնվել է1185
ԾննդավայրԹավրիզ, Իրան
Վախճանվել է1248
Վախճանի վայրԽոյ, Central District
Մասնագիտությունբանաստեղծ, փիլիսոփա և գրող
ՔաղաքացիությունԽորեզմի թագավորություն
 Shams Tabrizi Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ըստ Սիփահ Սալարի՝ Ռումիի նվիրյալ և մտերիմ ընկերոջ, որը նրա հետ անցկացրել է քառասուն օր, Շամսը եղել է Իմամ Ալա ալ–Դինի որդին։ «Մենքիբալ–էրիֆին» (Գնոտիկսի ներբողները) կոչվող գրքում, Աֆլակին մի ինչ–որ Ալիի կոչում է Շամս–է Թաբրիզի հայրը, Մալիկդադին՝ պապը։ Ըստ երևույթին, իր հաշվարկներում հիմնվելով Հաջի Բեկթաշ Վելիի «Մաքըլթ» (Զրույցներ) գրքի վրա, Աֆլակին ենթադրում է, որ Շամսը Քոնյա է եկել վաթսուն տարեկան հասակում։ Թերևս, մի շարք գիտնականներ կասկածի տակ են առել Աֆլակիի տեղեկությունների հավաստի լինելը[3]։

Շամսը կրթություն է ստացել Թաբրիզում և եղել է Բաբա Քամալ ալ–Դին Ջումդիի աշակերտը։ Նախքան Ռումիին հանդիպելը, նա տեղից տեղ է գնացել, զամբյուղներ է հյուսել և գոտիներ է վաճառել ապրուստի միջոց վաստակելու համար[4]։ Չնայած զամբյուղագործի իր մասնագիտությանը՝ Շամսին տարբեր կենսագրական աղբյուրներում, ինչպես նաև պարսիկ պատմաբան Դավլաթշահի աշխատությունում, տրվել է «ասեղնագործ» (զարդուզ) մականունը։ Թեև սա Հաջի Բեկթաշ Վելիի «Մաքըլթում» նշված մասնագիտությունը չէ և ավելի շուտ Իսմայիլ Իմամ Շամս ալ–Դին Մուհամեդին տրված մականունն է, որը Թաբրիզում անանուն էր ապրում և աշխատում էր որպես ասեղնագործ։ Ռումիի ուսուցչի կենսագրության մեջ մականվան տեղ գտնելը հուշում է, որ Իմամի կենսագրությունը պետք է որ հայտնի լիներ Շամս–է Թաբրիզիի կենսագիրներին։ Այնուամենայնիվ, դեռևս հայտի չէ, թե ինչպես է մականունը տեղ գտել կենսագրության մեջ[3]։

Շամսի առաջին հանդիպումը Ռումիի հետ

խմբագրել

1244 թվականի նոյեմբերի 15–ին ոտքից գլուխ սևազգեստ մի տղամարդ եկավ Քոնյայի շաքար վաճառողների հայտնի պանդոկ։ Նրա անունը Շամս Թաբրիզի էր։ Ասում էին, որ նա ճամփորդ վաճառական էր։ Ինչպես ասվում է Հաջի Բեկթաշ Վելիի «Մաքալաթ» գրքում, նա փնտրում էր մի բան, որը վիճակված էր գտնել Քոնյայում։ Ի վերջո, նա հանդիպեց Ռումիին, երբ վերջինս ձիավարում էր։

Մի օր Ռումին, գրքերի հսկա տրցակը կողքին, նստած կարդում էր, երբ Շամս Թաբրիզին անցնելիս հարցրեց նրան․ «Ի՞նչ եք անում», իսկ Ռումին ծաղրական տոնով պատասխանեց․ «Դուք չեք հասկանա» (Սա հասու չէ տգետներին)։ Այս լսելով Շամսը գրքերի կույտը նետեց մոտակա ջրավազանը։ Ռումին հապճեպ հավաքեց գրքերը, և ի զարմանս նրա՝ բոլորը չոր էին։ Հետո նա հարցրեց Շամսին․ «Այս ի՞նչ էր», ինչին վերջինս պատասխանեց․ «Ուսուցիչ, սա այն է, ինչը Դուք չեք կարող հասկանալ»։ (Սա հասու չէ գիտուններին)։

Պատմության երկրորդ վարկածում Շամսը անցնում է Ռումիի կողքով, երբ վերջինս կրկին գիրք էր կարդում։ Ռումին նրան անկիրթ օտարականի տեղ է դնում։ Շամսը Ռումիին հարցնում է, թե ինչ է անում, ինչին վերջինս պատասխանում է․ «Մի բան, որը Դուք չեք հասկանա»։ Հենց այդ պահին գրքերը հանկարծ բռնկվում են, և Ռումին խնդրում է Շամսին բացատրել՝ ինչ կատարվեց։ Նա պատասխանում է․ «Մի բան, որը Դուք չեք հասկանա»[5]։

 
Տարա «Արտացոլանքներ»․ 13-րդ դարի սկիզբ, Բրուկլինի թանգարան

Այս հանդիպման մեկ այլ վարկածը հետևյալն է․ Ռումին՝ իր աշակերտներով շրջապատված շրջում է Քոնյայի շուկայի բամբակի կրպակների, շաքար վաճառողների և բանջարեղենի վաճառասեղանների միջով։ Շամսը իր ավանակի սանձը ձեռքին՝ մարտահրավեր նետեց վարպետին՝ նրան 2 հարց ուղղելով։ «Ո՞վ է եղել ամենամեծ խորհրդապաշտը․ Բայազի՞դը (Սուֆիական ուսմունքի սրբերից մեկը), թե՞ Մուհամմեդը»,–հարցրեց Շամսը։ «Այս ի՞նչ տարօրինակ հարց է։ Մուհամմեդն է եղել բոլոր սրբերից ամենահզորը»,– պատասխանեց Ռումին։ «Ուրեմն ինչու՞ այն ժամանակ Մուհամմեդն ասաց Աստծուն․ «Ես Քեզ չեմ ճանաչել այնպես, ինչպես որ հարկն էր», մինչդեռ Բայազիդը հայտարարում էր․«Փա՛ռք ինձ։ Որքան վսեմ է իմ փառքը» (նա իրեն Աստված էր համարում)։ Ռումին բացատրեց, որ այդ երկուսից հզորը Մուհամմեդն էր, որովհետև Բայազիդը կարող էր լցվել նույնիսկ Աստվածային միայն մեկ օրհնանքից։ Նա կորցրել էր իրեն և լցվեց Աստծով։ Մուհամմեդի կարողություններ անսահման էին և երբևէ լցվելու կարիք չունեին։ Նրա փափագն անսպառ էր և նա միշտ ծարավի։ Նա ամեն րոպե ավելի ու ավելի էր մոտենում Աստծուն և ափսոսում իր նախկին հեռացած վիճակի համար։ Հենց այդ պատճառով նա ասաց․ «Ես Քեզ չեմ ճանաչել այնպես, ինչպես որ հարկն էր»։ Ասվում է, որ այս զրույցից հետո Ռումին զգացել է, թե ինչպես է իր գլխի վերևի մասում պատուհան բացվում և այնտեղից ծուխ է բարձրանում դեպի երկինք։ Նա բղավում է և ընկնում գետնին՝ մոտ մեկ ժամ կորցնելով գիտակցությունը։ Լսելով նրա պատասխաննրը Շամսը հասկանում է, որ դեմ առ դեմ կանգնած է իր տենչանքի առարկայի հետ․ մի մարդու, որի հանար աղոթում էր, որ Աստված ուղարկի։ Երբ Ռումին արթնանում է, բռնում է Շամսի ձեռքը, և նրանք միասին ոտքով վերադառնում են Ռումիի դպրոց։

Ռումիի հետ մի քանի տարի Քոնյայում անցկացնելուց հետո Շամսը հեռանում է և հաստատվում Խոյում։ Տարիներն անցնում էին, և Ռումին ավելի ու ավելի շատ էր իր բանաստեղծություններում հիշատակում Շամսին՝ ի նշան իր հեռացած ընկերոջ և ուսուցչի հանդեպ ունեցած սիրո։ Ռումիի պոեզիայում Շամսը դառնում է Ալլահի (Արարիչ) սիրո ուղեցույցը մարդկության հանդեպ. Շամսը արև էր (արաբերեն «Շամս» նշանակում է «Արև»)․ Արևի փայլուն շող՝ որպես ճիշտ ուղի Երկրի վրա Ռումիի սրտում, մտքում և մարմնում խավարը ցրելու համար։ Շամսի դասախոսությունների աղբյուրը սուֆիզմի հայր Ալի իբն Աբու Թալիբի ուսմունքն էր[6][7]։

 
Շամս Թաբրիզիի գերեզմանաքարը

Ժամանակակից սուֆի ավանդույթի համաձայն՝ Շամս Թաբրիզին անհետացել է խորհրդավոր կերպով։ Ոմանք ասում են, որ սպանվել է Մովլանա Ջալալուդդին Ռումիի մերձավոր աշակերտների կողմից, ովքեր նախանձում էին Ռումիի և Շամսի միջև սերտ հարաբերություններին, բայց, ըստ մի շարք այլ վկայությունների, նա հեռացել է Քոնյայից և մահացել Խոյում, որտեղ էլ նրան թաղել են։ Սուլթան Վալադը ՝ Ռումիի որդին, իր Վալադ-Նամա մաթնավիում պարզապես առանց որևէ մանրամասների նշում է, որ Շամսը խորհրդավոր կերպով անհետացել է Քոնյայից[8][9]։

Խոյում գտնվող Շամս Թաբրիզի գերեզմանը, հուշահամալիրում գտնվող հուշարձան–աշտարակի կողքին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից առաջադրվել է որպես Համաշխարհային մշակութային ժառանգության կենտրոն[10]։

Շամս Թաբրիզիի ուսմունք

խմբագրել
 
Շամս Թաբրիզիի գերեզմանաքարը

«Մաքալաթ–է Շամս–է Թաբրիզին» (Շամս–է Թաբրիզիի ուսմունք) պարսկական արձակ է՝ գրված Շամսի կողմից[11]։ «Մաքալաթը» կարծես գրվել է Շամսի կյանքի վերջին տարիների ընթացքում, քանի որ ինքն իր մասին խոսում է որպես ծեր մարդ։ Ընդհանուր առմամբ, այն իր մեջ կրում է իսլամի միստիկական մեկնաբանություն և պարունակում է հոգևոր խորհուրդներ:«Մաքալաթի» որոշ հատվածներ ավելի խորը պատկերացում են տալիս Շամսի մտքերի մասին․

  • Օրհնանքը ավելորդ բան է, այսպես ասած, ամեն ինչի ավելցուկ։ Մի բավարարվեք ֆակի (հոգևոր գիտնական) լինելով․ ասացեք ես ավելին եմ ուզում, ավելին քան սուֆի (միստիկ) լինելն է, ավելին քան միստիկ լինելն է, ավելին քան մտքին եկած ցանկացած բան։
  • Խելացի մարդը չի բողոքում ոչ մեկից․ նա մեղքերին ուշադրություն չի դարձնում։
  • Երջանկությունը զուլալ ջրի նման է․ նրա հոսած տեղերում զարմանահրաշ ծաղիկներ են բուսնում։ Վիշտը ցեխոտ հեղեղի նման է․ նրա հոսած տեղերում թոռոմում են ծաղիկները։
  • Իսկ պարսկերենը, որտեղի՞ց է այն առաջացել։ Այդքան նրբագեղ ու սիրուն․ այնպիսին, որի իմաստն ու նրբագեղությունը կարելի է գտնել միայն պարսկերենում, արաբերենում դա չես հանդիպի[12]։

Միստիկ պոեզիայի շարքերից մեկը, որը հագեցած է նվիրական տրամադրություններով և Ալիդական ուժեղ հակումներով, պարսից իսլամական աշխարհում վերագրվել է Շամս-է Թաբրիզիին։ Գիտնականները, ինչպիսին է Գաբրիել վան դեն Բերգը, կասկածի տակ են առել այն հարցը, թե արդյոք դրա հեղինակը Շամս-է Թաբրիզին է։ Սակայն հետագայում գիտնականները նշել են, որ կարող է մեկ այլ հարց ծագել, թե արդյոք Շամս-է Թաբրիզիի անունը օգտագործվել է մի քանիսի փոխարեն։ Վան դեն Բերգը կարծում է, որ այս նույնականացումը Ռումիի գրական կեղծանունն է։ Այնուամենայնիվ, նա խոստովանում է, որ չնայած Շամսին վերագրվող բանաստեղծությունների մեծ թվին, որոնք կազմում են Բադախշանի Իսմայիլիներին նվիրված երգացանկը, դրանց ճնշող մեծամասնությունը տեղ չի գտել Ռումիի ունեցած որևէ գործում։ Փոխարենը, ինչպես նկատում է Վիրանին, դրանցից մի քանիսը առկա են «Շամսի վարդի պարտեզում» (Գուլզար-է Շամս), որի հեղինակը՝ Մուլուկշահը Իսմայիլիի Պիր Շամսի սերնդից է, ինչպես նաև այլ աշխատություններում[13]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
    • Murtaz̤avī, pizhūhish va nigārish-i Manūchihr (2004). Zabān-i dīrīn-i Āz̲arbāyijān (Chāp-i 2. ed.). Tihrān: Bunyād-i Mawqūfāt-i Duktur Maḥmūd Afshār. էջ 49. ISBN 964-6053-61-0.
    • Jones-Williams, transl. from the French by J. (1968). Pre-Ottoman Turkey : a general survey of the material and spiritual culture and history c. 1071-1330 (1. publ. ed.). London: Sidgwick & Jackson. էջ 258. ISBN 9780283352546. «He may also have met the great Persian mystic Shams al-Din Tabrizi there, but it was only later that the full influence of this latter was to be exerted on him.»
    • Jenkins, Everett (1998). The diaspora : a comprehensive reference to the spread of Islam in Asia, Africa, Europe, and the Americas, Vol 1. Jefferson, N.C.: McFarland. էջ 212. ISBN 978-0-7864-0431-5. «The Persian mystic Shams al-Din Tabrizi arrived in Konya (Asia Minor)»
    • Arakelova, Victoria; A. Doostzadeh; S. Lornejad (2012). On the modern politicization of the Persian poet Nezami Ganjavi. Yerevan: Caucasian Centre for Iranian Studies. էջ 162. ISBN 978-99930-69-74-4. «In a poem from Rumi, the word buri is mentioned from the mouth of Shams Tabrizi by Rumi. Rumi translates the word in standard Persian as biyā (the imperative "come"). This word is also a native word of the Tabrizi Iranian dialect which is mentioned by Persian Sufi, Hafez Karbalaie in his work Rawdat al-Jenān. In the poem of Baba Taher, the word has come down as bura (come) and in the NW Iranian Tati dialects (also called Azari but should not be confused with the Turkish language of the same name) of Azerbaijan, in Harzandi Tati it is biri and in Karingani Tati it is bura (Kiya 1976). Shams Tabrizi was an Iranian Shafi'ite like the bulk of the Iranian population of Azerbaijan during the pre-Mongol and post-Mongol era.»
  1. Ibrahim Gamard, Rumi and Islam: Selections from his stories and poems, Pg Introduction xix
  2. 3,0 3,1 Virani, Shafique N. The Ismailis in the Middle Ages: A History of Survival, A Search for Salvation (New York: Oxford University Press), 2007, p. 51.
  3. A History of Persian Philosophy, Vol II; M.M. Sharif. Page 824
  4. [1] Franklin Lewis, Rumi, Past and Present, East and West, pp. 154–161.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
  6. «Hazrat Ali -The Father of Sufism». wordpress.com. 2009 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  7. «Shams Tabrizi». Iran Territory (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հուլիսի 22. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  8. «Rumi: Mystical Friendship - Humanity Healing Network». Humanity Healing Network (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հուլիսի 22. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  9. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) 3 Timurid Skeletons Discovered near Minaret of Shams-e Tabrizi
  10. Franklin Lewis, Rumi Past and Present, East and West, Oneworld Publications, 2000
    Shams al-Din Tabrizi, Maqalat-e Shams-e Tabrizi, ed. Mohammad-Ali Movahhed (Tehran: Sahami, Entesharat-e Khwarazmi, 1990) Note: This is a two-volume edition
  11. Shams al-Din Tabrizi, Maqalat-e Shams-e Tabrizi, ed. Mohammad-Ali Movahhed (Tehran: Sahami, Entesharat-e Khwarazmi, 1990). Note: This is a two volume edition. Actual quote: زبان پارسی را چه شده است؟ بدین لطیفی و خوبی، که آن معانی و لطافت که در زبان پارسی آمده است و در تازی نیامده است»
    Also found in: William Chittick, "Me and Rumi: The Autobiography of Shams-i Tabrīzī", Annotated and Translated. (Louisville, KY: Fons Vitae, 2004)
  12. Virani, Shafique N. The Ismailis in the Middle Ages: A History of Survival, A Search for Salvation (New York: Oxford University Press), 2007, p. 52.

Լրացուցիչ գրականության ցանկ

խմբագրել
  • Browne, E.G. A Literary History of Persia. Cambridge: University Press, 1929.
  • Tabrizi, Shams-i. Me & Rumi: The Autobiography of Shams-i Tabrīzīi, edited by William C. Chittick. Louisville: Fons Vitae, 2004.
  • Maleki, Farida. Shams-e Tabrizi: Rumi's Perfect Teacher. New Delhi: Science of the Soul Research Centre, 2011. 978-93-8007-717-8
  • Rypka, Jan. History of Iranian Literature, edited by Karl Jahn. Dordrecht: Reidel, 1968.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շամս Թաբրիզի» հոդվածին։