Շամպլենի ծով, Ատլանտյան օվկիանոսի մայրցամաքային ծով Կանադայում։ Հնում եղել է ծովածոց և առաջացել է սառցադաշտերի հալման արդյունքում սառցե դարաշրջանի վերջում[1][2]։ Այն մի ժամանակ զբաղեցրել է Կանադայի ներկայիս Քվեբեկ և Օնտարիո նահանգները, ինչպես նաև՝ մասամբ Ամերիկայի Նյու Յորք և Վերմոնտ նահանգները։

Շամպլենի ծով
Տեսակծով
Երկիր Կանադա և  ԱՄՆ
Քարտեզ
Քարտեզ

Այս ծովը գոյատևել է մ․ թ․ ա․ 10-7-րդ դարերից և անընդհատ նվազել է, քանի որ վերականգնվող մայրցամաքը աստիճանաբար բարձրացել է ծովի մակարդակից։ Առավելագույն չափով ծովը մխրճվել է մայրցամաքի մեջ, հարավում՝ մինչև Շամպլենի լիճ, իսկ արևմուտքում՝ մինչև ներկայիս Օտտավա քաղաքը։ Այդ ժամանակահատվածում ծովի ծավալը մեծանում է մնացած սառցաբեկորներով, ինչի արդյունքում այն ավելի քիչ աղի էր, քան սովորական ծովի ջուրը։ Ենթադրվում է, որ ծովի առավելագույն խորությունը 150 մ է։

Ներկայումս ծովի մասին վկայում են կետերի քարացածությունները, ինչպես նաև ծովային խեցիները, որոնք կարելի է գտնել Օտտավա (Օնտարիո) և Մոնրեալ (Քվեբեկ) քաղաքների մոտակայքում։ Տեսանելի հին ջրափնյա գիծը գտնվում է Պակենհեմ (Օնտարիո) լեռից 40 կմ հյուսիս-արևելք և այժմ հայտնի է որպես Էսկարպ Էրդլի, որը գտնվում է Գատինոյի հովտում, Քվեբեկ նահանգում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. L.J. Chapman and D.F. Putnam. 1951. The Physiography of Southern Ontario. University of Toronto Press, Toronto. 284 p. plus map in four sections.
  2. Anderson, T.W. 1989. Vegetation changes over 12,000 years. Geos 18:39–47.

Արտաքին հղումներ խմբագրել