Շահեն Ասլանյան

հայ նկարիչ

Շահեն Վահանի Ասլանյան (հունվարի 10, 1948(1948-01-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, խեցեգործ։

Շահեն Ասլանյան
Շահեն Ասլանյան.jpg
Ծնվել էհունվարի 10, 1948(1948-01-10) (73 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1974)
Մասնագիտություննկարիչ և խեցեգործ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

ԿենսագրությունԽմբագրել

Շահեն Ասլանյանը ծնվել է 1948 թվականին Երևանում։ 1974 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1967 թվականից մասնակցել է միջազգային և համամիութենական ցուցահանդեսների։ 1986 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Պարգևատրվել է «Վարդգես Սուրենյանց» մեդալով։

Ասլանյանի աշխատանքները գտնվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում և Հայաստանի ազգագրության թանգարանում։ Նրա կտավները զարդարում են աշխարհի շատ երկրների (Ռուսաստան, Կանադա, ԱՄՆ, Արգենտինա, Չեխիա, Հունգարիա և այլն) մասնավոր հավաքածուներ։

2014 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Հայաստանի նկարիչների միությունում[1][2]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել