Շադի Ղադիրյան
Շադի Ղադիրյան (պարս.՝ شادی قدیریان, 1974[1][2][3][…], Թեհրան, Իրան), իրանցի ժամանակակից լուսանկարիչ։ Իր աշխատանքների շնորհիվ նա խիստ քննադատաբար է վերաբերվում Իրանում ապրող կանանց առնչվող ավանդույթներին և արդիականությանը, ինչպես նաև առօրյա հակասություններին։ Ղադիրյանը միջազգային ճանաչման է հասել 1998 և 2001 թվականներին «Qajar»[4] և «Like Everyday»[5] շարքի համար։
Շադի Ղադիրյան | |
---|---|
Ծնվել է | 1974[1][2][3][…] |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | Իրան |
Կրթություն | Իսլամական Ազադ համալսարան |
Մասնագիտություն | լուսանկարիչ |
Ամուսին | Պեյման Հուշմանզադե |
Կենսագրություն
խմբագրելՇադի Ղադիրյանը ծնվել է 1974 թվականին Թեհրանում։ 1988 թվականին ավարտել է ավագ դպրոցն ու ընդունվել Թեհրանի Ազադ համալասրանի արվեստի և լուսանկարչության բաժին, որտեղից ստացել է լուսանկաչության բակալավրի աստիճան։ 2000 թվականին ամուսնացել է իրանցի լուսանկարիչ և հեղինակ Փեյման Հուշմանձադեի հետ (ծնվ. 1969 թվական, Թեհրան), որը նույնպես սովորել է Ազադ համալսարանի լուսանկարչության բաժնում։
Շադի Ղադիրյանի աշխատանքներից գտնվում են Բրիտանական թանգարանում, Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում, Փարիզի Ժորժ Պոմպիդու կենտրոնում, Կալիֆոռնիայի ԼԱԿՄԱ լոսանջելոսյան արվեստի թանգարանում, Վաշինգտոնի Սմիթսոնյան թանգարանում, Բոստոնի գեղարվեստի թանգարանում, Վիեննայի Մումոկ ժամանակակից արվեստի թանգարանում, Օրիյակի (Ֆրանսիա) արվեստի և հնագիտության թանգարանում, Գուրգաոն (Հնդկաստան) Դևի արթ հիմնադրամում, Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանում[6]։
Մրցանակներ
խմբագրել1995 թվականին Ղադիրյանը մրցանակի է արժանացել Qajar շարքերով լուսանկարների մրցույթում, որտեղ նա պատկերել է երկու կնոջ հիջաբով, որոնց ձեռքի հայելին անդրադարձնում է պահարանի արգելված գրքերը։ Իրանական մշակույթի նախարարությունը լուսանկարն անվանեց «շատ վիճելի», և Շադի Ղադիրյանի հատվածն անվավեր ճանաչել մրցույթում։ Այս առիթով The Guardian-ը նրան համարել է «կանոններ խախտող»[7]։
2009 թվականի փետրվարի 4-ին The Guardian Ղադիրյանին անվանել է “Artist of the Week 27” («27-րդ շաբաթվա արվեստագետ»)[7]։
Անհատական ցուցահանդեսներ
խմբագրել- 1999
- Գոլիստան ցուցասրահ, Թեհրան
- Լեյթոնի տուն-թանգարան, Լոնդոն
- 2001
- Ֆնակ, Փարիզ
- 2002
- Վիլլա Մոդա, Քուվեյթ
- 2006
- Ֆրանսիական մշակութային կենտրոն, Դամասկոս
- Ալ-Մամալ հիմնադրամ, Երուսաղեմ
- 2007
- B21 ցուցասրահ, Դուբայ
- Ստամբուլի լուսանկարչական փառատոն, Թուրքիա
- 2008
- Լոս Անջելեսի արվեստի թանգարան, Կալիֆոռնիա
- Մետաքսի ճանապարհ ցուցասրահ, Իրան
- Թասվիր ցուցասրահ, Բանգալոր, Հնդկաստան
- 2009
- Աերոպլաստիկս ցուցասրահ, Բրյուսել
- Դյուսելդորֆի Ազատ քրիստոնեական դպրոց, Գերմանիա
- Co2 ցուցասրահ, Հռոմ
- Բուդոին Լեբոն ցուցասրահ, Փարիզ
- 2010
- Գիլդ արթ, Մումբայ
- 2011
- Քուին ցուցասրահ, տորոնտո
- Մետաքսի ճանապարհ ցուցասրահ, Թեհրան
- 2012
- Միջազգային լուսանկարչական փառատոն, Քուշադասը, Թուրքիա
- 2013
- Պոդբիլսկի ժամանակակից արվեստի ցուցասրահ, Բեռլին
- Ploum'expo, Պլումագոար
- Լաքիրին ցուցասրահ, Մումբայ
- 2014
- Լանգ լուսանկարչական ցուցասրահ, Զագրեբ
- Աբան ցուցասրահ, Մաշհադ, Իրան
- 2015
- Դար ալ Ֆունոն ցուցասրահ, Թուբեյթ
- Ուրիշները՝ ես, Օֆիչինե դելլ իմաջինե ցուցասրահ, Միլան
- Հետահայաց, Շադի Ղադիրյան, Լեոնի քաղաքային գրադարան
- 2016
- AB ցուցասրահ, Ցյուրիխ
- 2017
- Հետահայաց Շադի Ղադիրյան, Սան Բենիտոյի քաղաքային ցուցասրահ, Վալլադոլդ, Իսպանիա
- 2018
- Հետահայաց Շադի Ղադիրյան, Centre del Come, Վալենսիա
- 2018
- Հետահայաց Շադի Ղադիրյան, Գաֆէսճեան արվեստի կենտրոն (Ցուցադրության շրջանակում ներկայացվել են լուսանկարչուհու հիսուներեք աշխատանք, ցուցադրության կենտրոնում կինն է՝ իր հոգսերով, ապրումներով և առօրյայով)[8][9]
Հրատարակություններ
խմբագրել- Anahita Ghabaian Etehadieh, Sous la direction de, "La photographie iranienne, Un regard sur la création contemporaine en Iran", L'Atelier d'édition Loco/Silk Road Gallery, 2011, 191 pages.
Գրականություն
խմբագրել- Շադի Ղադիրյան, հետահայաց, Երևան, 2018, ISBN 978-9939-9160-6-4
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/405705
- ↑ 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Photographers’ Identities Catalog
- ↑ «Shadi Ghadirian» (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Gallery, Saatchi. «Shadi Ghadirian - Artist's Profile - The Saatchi Gallery». www.saatchigallery.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ "Shadi Ghadirian". www.bm-lyon.fr.
- ↑ 7,0 7,1 Lack, Jessica (2009 թ․ փետրվարի 5). «Artist of the week 27: Shadi Ghadirian». the Guardian. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
- ↑ ««Շադի Ղադիրյան. հետահայաց». կինը՝ կնոջ տեսախցիկում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կբացվի «Շադի Ղադիրյան. հետահայաց» ցուցադրությունը
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շադի Ղադիրյան» հոդվածին։ |