Շաբ Է Յալդա (պարս.՝ یلدا), Շաբ-Է Չելլե (պարս.՝ شب چله), հնագույն իրանական[1] տոն, սկզբնապես նշվել է տարվա ամենաերկար գիշերվա օրը, այսինքն՝ ձմեռային արևադարձի նախօրեին։

Շաբ Է Յալդա
شب یلدا‎

ՏեսակԱզգային
ԱմսաթիվԴեկտեմբերի 20, 21 կամ 22
Տոնվում էԻրան Իրան
Ադրբեջան Ադրբեջան
Աֆղանստան Աֆղանստան
Իրաքյան Քուրդիստան Իրաքյան Քուրդիստան
Տաջիկստան Տաջիկստան
Թուրքիա Թուրքիա (քրդերի և ազերիների կողմից)
ԿրոնԻսլամ

1925 թվականին իրանական օրացույցի բարեփոխումից հետո, որը սեզոնային միջոցառումները կապակցեց օրացույցի օրերին, Յալդան նշվում է տասներորդ ամսվա (Դեյ) առաջին օրվա գիշերը։ Հաշվի առնելով տոների ամենամյա տեղաշարժերը՝ տոնը կարող է ձմեռային արևադարձից մեկ օրով շուտ կամ ուշ տոնվել։

Սեղանի ավանդական զարդարումը Շաբ է Յալդայի օրը

Սասանյան կայսրության անկումից և իսլամի տարածումից հետո այս տոնի նշանակությունը անկում ապրեց, Յալդան դարձավ ընտանեկան զրադաշտական տոն։ Ձմռան կեսին թարմ մրգերի օգտագործումը հիշեցնում է աշնանացանի պաշտպանության համար աստվածներին խնդրելու հնագույն սովորույթները։

13-րդ դարի վերջերին իրանական բանաստեղծ Սաադին իր Բուստանում գրել է՝ «Այս առավոտը չի բացվի, քանի դեռ չի վերջացել Յալդայի գիշերը»։

2008 թվականին հատուկ արարողության ժամանակ Յալդայի գիշերը պաշտոնապես ընդգրկվեց Իրանի ազգային գանձերի ցանկում։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Richter, Joanne (2005). Iran, the culture. New York: Crabtree Pub. Co. էջեր 18. ISBN 0-7787-9317-6.