Շաբոլատի լիման
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Շաբոլատի լիման (այլ անվանումներ՝ Բուդացկի լիման, Շաբոլատ, Բուդակի; ռումիներեն՝ Limanul Budachi, Şabolat), լիման Ուկրաինայի Օդեսայի մարզում, Սև ծովի ափին։ Գտնվում է Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքից 18 կմ հեռավորության վրա։ Ծովից բաժանված է նեղ, 80-200 մ լայնությամբ, ավազաթմբով։ Լիմանի ափին է գտնվում Սերգեևկա ավանը։
Շաբոլատի լիման | |
---|---|
![]() | |
Տեսակ | լիման և ծովալճակ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Բելգորոդ-Դնեստրովսկի շրջան |
![]() | |
![]() | |
![]() |
Լիմանի ժամանակավոր կապը ծովի հետ իրականացվում է «Բուդակի» (հարավ-արևմուտքում) ջրանցքով, երբեմն ավազաթմբի վրայով։ Լիմանը կապված է Դնեստրի լիմանի հետ «Բուգազ-1» և «Բուգազ-2» ջրանցքներով։ Լիմանի կենտրոնական մասում կառուցված է կամուրջ, որը կապում է ավազաթումբը ավանի հետ։
Լիմանը ձգված է ծովի ափի երկայնքով, ունի մոտ 17 կմ երկարություն, և 1,5 կմ լայնություն։ Գտնվում է ծովի մակերևույթից 0,8 - 2,4 մ բարձրության վրա։ Ընդհանուր մակերեսն է 3200 հա։ Լիմանը ծանծաղ է, առավելագույն խորությունը կազմում է 2,2 մ, միջինը՝ 1,05 մ։
Ամռանը ջրի ջերմաստիճանը հասնում է +26-28 °С, իսկ ծանծաղուտներում մինչև 33 °C։ Շաբոլատի լիմանի ափը մայրցամաքի կողմից զառիվեր է, միջինում 8-12 մ բարձրությամբ, Սերգեևկայի մոտակայքում հասնում է մինչև 18-35 մ։
Ստորերկրյա ջրերի հաշվին, լիմանի հյուսիսարևելյան հատվածը համեմատաբար քաղցրահամէ (աղիությունը` 2-14 ‰), հարավարևմտյան և կենտրոնական մասերը առավել աղին են (աղիությունը` 15-32 ‰)։
Տես նաև
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շաբոլատի լիման» հոդվածին։ |