Նվեր փղի համար
«Նվեր փղի համար» (ռուս.՝ «Подарок для слона»), խորհրդային կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ` ըստ Ալեքսանդր Կոստինսկովի հեքիաթների։ Վագրիկը և իր ընկերները գնում են փղիկի ծննդյան տարեդարձը նշելու, իսկ չար Դյուդյուկան ապարդյուն փորձում է կռվացնել համերաշխ ընկերներին։
Նվեր փղի համար ռուս.՝ Подарок для слона | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | հեքիաթ |
Կերպարներ | Q126478761? |
Ռեժիսոր | Յուրի Բուտիրին |
Սցենարիստ | Ալեքսանդր Կոստինսկի |
Հնչյունավորում | Ռաիսա Մուխամետշինա, Զինաիդա Նարիշկինա, Ռոգվոլդ Սուխովերկո, Կլարա Ռումյանովա և Q98829673? |
Երաժշտություն | Q97275888? |
Օպերատոր | Էրնստ Ալեքսանդրի Գաման |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Էկրան |
Տևողություն | 597 s |
Պրիկվել | Ճանապարհ ամպերի հետ |
Սիկվել | Գանձ (մուլտֆիլմ) |
Թվական | 1984 |
Սյուժե
խմբագրելՉար կախարդուհի Դյուդյուկա Բարբիդոկսկայան հովանոցով վայրէջք է կատարում կղզու վրա և ցանկանում է կռվացնել բոլոր ընկերներին։ Վագրիկը և Կապիկը գնում են Փղիկի ծննդյան տարեձարդը նշելու։ Այնտեղ նրանց սպասում են մյուս ընկերները` Թութակը, Գետաձին, Կոկորդիլոսը, Կրիան և Փիղը։ Նրանք արդեն Փղի համար նվեր են պատրաստել` այն է` լուսանկարչական ապարատ։ Չար Դյուդյուկան նրանց դեմ դավեր է նյութում (չնայած ամեն անգամ ինքն է դառնում իր խադավանքների զոհը)։ Սակայն ոչինչ չի կանգնեցնում ուրախ ընկերներին. նրանք նշում են Փղիկի ծնունդը, և տարեդարձն ավարտվում է համերաշխ լուսանկարով, թեյախմությամբ և արքայախնձորի տորթ ուտելով։
Հեղինակներ
խմբագրելՍցենարի հեղինակ | Ալեքսանդր Կոստինսկի |
Ռեժիսոր | Յուրի Բուտիրին |
Բեմադրող նկարիչ | Ա. Էլիզարով |
Օպերատոր | Էռնստ Գաման |
Կոմպոզիտոր | Իգոր Եգիկով |
Երգերի տեքստի հեղինակ | Վլադիմիր Անտոնով |
Հնչյունային օպերատոր | Նելլի Կուդրինա |
Օգնականներ | Գ. Չերնիկովա, Լ. Դենիսովա, Լ. Խորոշկովա, Ե. Ստրոգանովա |
Նկարիչներ | Ս. Պետեցկի, Վադիմ Մեդժիբովսկի, Ի. Սամոխին, Բորիս Տուզանովիչ, Վլադիմիր Սպորիխին, Ժաննա Կորյակինա |
Դերերը հնչյունավորել են | Ռաիսա Մուխամետշինա` Դյուդյուկա, Զինաիդա Նարիշկինա` Կապիկ/Կրիա, Ռոգվոլդ Սուխովերկո` Փիղ, Կլարա Ռումյանովա` Վագրիկ/Գորտ, Իրինա Վորոնցովա` վոկալ, Ալեքսանդր Մարկելով` Թութակ/Գետաձի |
Монтажёр | Գալինա Դրոբինինա |
Редактор | Տատյանա Բորոդինա |
Директор | Լիդյա Վարենցովա |
Ստեղծման պատմություն
խմբագրել— Եվ ինչ ձայն է Զինաիդա Նարիշկինան տվել Դյուդյուկային` խորհրդային մուլտիպլիկացիայի ամենակոլորիտային չարագործին։ Հետաքրքիր է, արդյո՞ք դա որևէ մեկի նախատիպն է։
— Նախ մենք ցանկանում էինք նրան Բաբայկա անվանել։ Սակայն ես այդ ժամանակ հիշեցի, որ մանկության տարիներին մայրիկն ինձ հաճախ վախեցնում էր Դյուդյուկայով. «Եթե չքնես, Դյուդյուկան կգա ու կտանի քեզ»։ Անունն այդպես «հաստատվում է»։ Իսկ նրա կերպարն արդեն ստեղծել է նկարիչ Սաշա Ելիզարովը։ Սակայն Դյուդյուկան միանգամից «չի եկել մեզ մոտ անդրծովյան կողմերից»։ «Ամպերի հետ ճանապարհով» մուլտֆիլմն ստեղծվել է ըստ Ալեքսանդր Կոստինսկու սցենարի։ Նրա բոլոր կերպարները բարի ու կարգին հերոսներ են։ Եվ մենք որոշեցինք «գույներ ավելացնել», և այդ չարագործը հայտնվեց այս մուլտֆիլմում։ Այնուհետև Սաշայի հետ մենք նկարեցինք «Գանձարանն» ու «Նվեր փղիկի համար» մուլտֆիլմերը։ Վերջինում, ի դեպ, Դյուդյուկան նույնպես վարպետորեն դավեր էր նյութում գլխավոր հերոսների դեմ։
- Հարցազրույց ռեժիսորի հետ[1]
|
Վիդեոթողարկում
խմբագրելՄուլտֆիլմը DVD ձևաչափով բազմիցս վերահրատարակվել է մուլտֆիլմերի հավաքածուներում։ Դրանցից են. «Վագրիկը և նրա ընկերները», «Ախ, Դյուդյուկա», «Ամենափոքրերի համար», «Սիրելի երգեր», «Եղբայր Աղվեսն ու եղբայր ճագարը», («Հեքիաթին հյուր» սերիա), «Վագրիկը և նրա ընկերները» («Մուլտհրավառություն» սերիա), «Բարի գիշեր, փոքրիկներ» (1-ին շաբաթ)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «По дороге с… Юрием Бутыриным. Интервью от 11 апреля 2014». Արխիվացված է օրիգինալից 2016-04-08-ին. Վերցված է 2020-02-01-ին.
Գրականություն
խմբագրել- Костинский Александр По дороге с облаками. — Стрекоза, 2004. — 80 с. — (Любимые герои). — ISBN 5-94563-660-6