Նվարդ Աբալյան
հայ դերասան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նվարդ Եփրեմի Աբալյան (մայիսի 20, 1920[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ - դեկտեմբերի 14, 1994, Երևան, Հայաստան), հայ դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի (1956)։
![]() | |
---|---|
![]() Դրվագ «Խաթաբալա» ֆիլմից, 1971 | |
Ծնվել է | մայիսի 20, 1920[1] |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ |
Մահացել է | դեկտեմբերի 14, 1994 (74 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Բաքվի պետական հայկական թատրոն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Երևան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Բաքվում, որտեղ ստացել է նախնական կրթությունը, ապա սովորել է Բաքվի հայկական թատրոնի ստուդիայում։ 1937 թվականին խաղացել է Հայաստանի շրջանային թատրոններում՝ Դիլիջանում, Արթիկում, Կիրովականում (այժմ՝ Վանաձոր)։ Երկար տարիներ աշխատել է Լենինականի թատրոնում (1947-1960)։ 1960 թվականին տեղափոխվել է Երևան, խաղացել Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում[2][3]։
Դերերը ներկայացումներում
խմբագրելՀաջողությամբ կատարել է մի քանի տասնյակ դերեր։
- Ջեմմա՝ «Բոռ»
- Օլիվիա՝ «12-րդ գիշեր»
- Լուիզա՝ «Սեր և խարդավանք»
- Վազգանուշ՝ «Երկիր հայրենի»
- Մարգո՝ «Վերջին մեխակներ»
- Սուսան՝ «Նամուս»
- Ռուզան՝ «Ռուզան»
Դերերը կինոյում
խմբագրել- 1970 - Զեփյուռ - Մորգանի խնամին
- 1971 - Քեթևան - Խաթաբալա
- 1984 - Զաբել - Հող և ոսկի
- 1985 - դրվագ - Կապիտան Առաքել
- 1985 - զոքանչ - Վերջին կիրակին
- 1986 - դրվագ - Օդապարուկի օրը
- 1989 - դրվագ - Եվ կրկնվելու է ամեն ինչ...
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=603
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 7.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ 7.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նվարդ Աբալյան» հոդվածին։ |