Նուրուլլայի մզկիթ

մզկիթ

Նուրուլլայի մզկիթ (թաթ.՝ Нурулла мәчете, «Сенная» и «Седьмая соборная мечеть»), պաշտամունքային շինություն[1], կառուցված Կազանի պատմական Հին Թաթարական ավանի Խոտի շուկայի կենտրոնում, Մոսկովյան փողոցում, 1845-1849 թվականներին ճարտարապետ Ա. Ի. Պեսկեի կողմից, առևտրական խորհրդատուներ Յունուսով եղբայրների, Իբրահիմի (1806-1886 թթ.) և Իսահակի (1810-1884 թթ.) աջակցությամբ և նրանց հոր, առաջին գիլդիայի առևտրական Գուբայդուլլա Յունուսովի (1776-1849 թթ.) կտակած միջոցներով։ Նախագծի հեղինակն է Ա. Կ. Լոմանը։

Նուրուլլայի մզկիթ
Տեսակմզկիթ
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքԿազան
ՏեղագրությունQ20585096?
Հիմնվել է1845
Բացվեց1849
ՍեփականատերSpiritual Administration of the Muslims of the Republic of Tatarstan?
Ճարտարապետություն
ՃարտարապետQ13203143?
Քարտեզ
Քարտեզ

Ճարտարապետություն

խմբագրել

Մզկիթը երկհարկանի է, ունի գմբեթավոր դահլիճ և հարավային մուտքի կողմից եռահարկ գլանաձև մինարե։ Մզկիթի նկարազարդումները նման են միջնադարյան Վոլգյան Բուլղարիայի և Մերձավոր Արևելքի համանման շինությունների նախշազարդերին։

Պատմություն

խմբագրել

1890-1908 թվականների իմամ-խաթիբի պարտականությունները կատարել է հայտնի հասարակական և քաղաքական գործիչ «Ազատ» թերթի հրատարակիչ Գաբդուլլա Աբդուլքարիմովիչ Ապանաևը։

Մզկիթը փակվում է 1929 թվականի նոյեմբերի 16-ին Թաթարստանի ինքնավար հանրապետության կենտգործկոմի որոշմամբ, իսկ մինարեթը ապամոնտաժվում է։ Մինչև 1992 թվականը մզկիթը օգտագործվում էր, որպես բնակարան և գրասենյակ։ Թաթարական ԱԽՍՀ նախարարների խորհրդի 23.01.1981 թվականի № 601 որոշմամբ մզկիթը ճանաչվել է որպես ճարտարապետան հուշարձան։

1992 թվականին մզկիթն անվանափոխվեց «Նուրուլլա» և վերադարձվեց հավատացյալներին։ 1990-1995 թվականներին վերակառուցվել է Ռ. Վ. Բիլալովի կողմից, միաժամանակ վերականգնվել է նաև մինարեթը։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «"Нурулла" мәчете Диния нәзарәтеннән чыкты». Азатлык Радиосы (թաթարերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել