Նուրխոն Յուլդաշխոջաևա (ուզբեկերեն՝ Nurxon Yoʻldoshxoʻjayeva, 1913, Մարգիլան, Fergana Region, Ուզբեկական ԽՍՀ - հունիսի 1, 1929(1929-06-01), Մարգիլան, Fergana Region, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ)[1], խորհրդային ուզբեկ արտիստուհի, որին 1929 թվականի հունիսի 1-ին սպանել է իր հարազատ եղբայրը՝ գործելով «պատվո սպանություն» այն բանի համար, որ նա հանդգնել է հասարակության առաջ պարել բաց դեմքով՝ առանց չադրայի (չաչվանի)[2]։

Նուրխոն Յուլդաշխոջաևա
Ծնվել է1913
ԾննդավայրՄարգիլան, Fergana Region, Ուզբեկական ԽՍՀ
Մահացել էհունիսի 1, 1929(1929-06-01)
Մահվան վայրՄարգիլան, Fergana Region, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունպարուհի և դերասանուհի

Այդ ոճիրը գործած Սալիխոջան՝ պարուհու եղբայրը և Յուլդաշխոջա Սալիմխոջաևը՝ պարուհու հայրը, դատապարտվել են մահապատժի, իսկ սպանության դրդողն ու պատվիրատուն՝ քաղաքի մոլլան ու մինբաշին, աքսորվել է[3]։

Երիտասարդ արտիստուհու կյանքի ու ողբերգական մահվան մասին կոմպոզիտոր Քամիլ Յաշենը գրել է «Նուրխոն» մյուզիքլը, որտեղ գլխավոր հերոսուհին հանդես է բերված որպես նահատակ[4]։ Երաժշտական այդ ծավալուն ստեղծագործությունը խորհրդային տարիներին մեծ ժողովրդականություն էր վայելում[5]։

Ողբերգական ճակատագրի տեր երիտասարդ պարուհու հայրենի օրրանի՝ ուզբեկական Մարգիլան քաղաքի մշակույթի պալատի առջև 1968 թվականին տեղի է ունեցել Նուրխոնի հուշարձանի[6] հանդիսավոր բացումը (հեղինակ՝ քանդակագործ Վ. Կլեբանով[7]): 1991 թվականին՝ ԽՍՀՄ-ի լուծարումից և Ուզբեկստանի անկախացումից հետո, այդ արձանը ապամոնտաժել են[8]՝ համարելով հետխորհրդային ժամանակներին ոչ հարմար և նույնիսկ ոչ բարոյական[9] (քանի որ նվիրված էր «խուջում» դարաշրջանի մի ֆեմինիստուհու)[10]։ Թեև այն էլ պիտի ասել, որ Ֆերգանա քաղաքում կինոթատրոններից մեկը դեռ շարունակում է կոչվել Նուրխոնի անունով[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ЎзМЕ. Биринчи жилд. Тошкент, 2000
  2. Don Rubin, Chua Soo Pong, Ravi Chaturvedi, Ramendu Majundar, Minoru Tanokura The World Encyclopedia of Contemporary Theatre: Asia/Pacific. — Taylor & Francis, 2001. — 540 с. — ISBN 9780415260879
  3. Kamp, Marianne. The new woman in Uzbekistan : Islam, modernity, and unveiling under communism. — Seattle: University of Washington Press, 2006. — 1 online resource (xiii, 332 pages) с. — ISBN 9780295802473
  4. «Сарымсакова Л. в роли Кимьё («Нурхон» Яшена) Иллюстрация». bse.sci-lib.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
  5. «Great Soviet Encyclopedia {ru}». Bse.sci-lib.com. 2007 թ․ հուլիսի 8. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 12-ին.
  6. Picture of the statue - Boy Looks up at Statue of Nurkhon
  7. «SCULPTORS». O'ZBEKISTON HAYKALTAROSHLIGI.(չաշխատող հղում)
  8. Colin Thubron, The Lost Heart of Asia. Heinemann, 1994
  9. MacLeod, Calum; Mayhew, Bradley (2004). Ouzbékistan: Samarcande, Boukhara, Khiva (ֆրանսերեն). Olizane. էջ 141. ISBN 978-2-88086-313-5.
  10. Thubron, Colin. Il cuore perduto dell'Asia : in treno dal Turkmenistan al Pamir. — Milano: Feltrinelli Traveller, 1995. — 366 p. с. — ISBN 9788871081243
  11. «"Days of the Uzbek National Cinema Arts" held in Margilan». Uzdaily.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

(անգլերեն) Uzbek Dance and Culture Society : About the Dance Արխիվացված 2007-10-09 Wayback Machine