Նուրեկի հիդրոէլեկտրակայան

Նուրեկի հիդրոէլեկտրակայան (ռուս.՝ Нурекская ГЭС, տաջ․՝ Нерӯгоҳи обии Норак) հիդրոէլեկտրակայան Վախշ գետի վրա, Տաջիկստանի Հանրապետության Նուրեկ քաղաքի մոտ։ Նախագծային հզորությունը՝ 3015 Մվտ (9 ագրեգատ, յուրաքանչյուրը՝ 335 Մվտ)։ Էլեկտրաէներգիայի միջին արտադրանքը ըստ տարվա ջրառատության՝ 11,2 միլիարդ կվտ.ժ։ Պատվարի բարձրությունը 304 մ կվտժ է, ծավալը՝ 56 միլիոն մ³։ Հիդրոհանգույց ի ճնշման ճակատի երկարություն ը՝ 710 մետր, առավելագույն ճնշումը՝ 275 մ, ջրանետման համար կառուցվում են երկու թունել՝ 1,4 և 1,6 կմ երկարությամբ։ Պատվարը առաջացնում է Նուրեկի ջրամբարը։

Նուրեկի հիդրոէլեկտրակայան
Տեսակլցվող ամբարտակ և հիդրոէլեկտրակայան
Երկիր Տաջիկստան[1][2]
ՏեղադրությունNorak District?
Մասն էQ4105473?
ՍեփականատերBarqi Tojik?[1][2]
Ամբարտակ և ջրհեռ
ImpoundsՎախշ[2]
Էլեկտրակայան
Տեղադրված հզորություն3000 մեգավատտ
Նուրեկի հիդրոէլեկտրակայանը գտնվում է Տաջիկստանում
Նուրեկի հիդրոէլեկտրակայան

Կայանի շինարարությունը սկսվել է 1961 թվականին, 1972 թվականին գործարկվել են առաջին երկու ագրեգատը։ Էլեկտրաէներգիան Միջին Ասիայի միացյալ էներգահամակարգ է տրվում 500 և 220 կվ լարմամբ էլեկտրահաղորդման գծերով։

Ծանոթագրություններ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 407  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նուրեկի հիդրոէլեկտրակայան» հոդվածին։