Նուսխուրի
Նուսխուրի (վրաց.՝ ნუსხური ― «փոքրատառ»), այբուբեն, որն օգտագործվում է հին վրացերենը տառադարձելու համար։
Պատմություն
խմբագրելՊատմական տեսանկյունից՝ «նուսխուրի» գրի զարգացումը համընկնում է Վրաստանում արաբական ներխուժման, արաբների արտաքսման և Միասնական Ուղղափառ Վրացական պետության հիմնադրման դարաշրջանի հետ։ Վերջիններս պահանջում էին ստեղծել հոգևոր գրականություն։
Զարգացման գործընթացի արդյունքում ի հայտ եկան վրացական գրի իրարից տարբերվող 3 հիմնական ձևեր։ Մրգլովանին (կլոր) գլխագիրն է (մթավրուլի) կամ կանոնագիրը, որը բնութագրվում է կլորացված ձևավորությամբ, և, որպես կանոն, տառերի նույն չափսով (այս տառատեսակով իրականացված են «հանմետային» կրկնագիր մագաղաթները)։ Տարածված է եղել 9-10-րդ դարերում։ Մրգլովանիից առաջացել է նուսխուրին (փոքրատառեր), որն վրացական գրի ավելի խնայողական ձևն է։ Առաջին օրինակը հանդիպում է Սինայի բազմագլխում (864)[1]։
Նուսխուրին լայնորեն տարածվել է 9-11-րդ դարերում։ 10-րդ դարից սկսած նուսխուրից զարգանում է մխեդրուլին (քաղաքացիական կամ աշխարհիկ, բառացի՝ ռազմական), ուղղահայաց փողերի տարբեր տարատեսակներով և կլորավունությամբ, ինչպես նուսխուրին։ Այն օգտագործվում էր որպես քաղաքացիական գիր, եկեղեցական կենցաղում պահպանվել է նուսխուրին՝ ստանալով երկրորդ անվանում՝ խուցուրի (քահանայական)[2]։ 17-րդ դարում մխեդրուլին ստանում է ժամանակակից տեսքը, թափանցում է բոլոր ոլորտները, իսկ ներդրվելով տպագրության մեջ (1629), ի վերջո կայունանում է։
Ներկա ժամանակներ
խմբագրելՆերկայումս Նուսխուրին, ինչպես և ասոմթավրուլին, ունի միայն գիտահետազոտական և կրոնական նշանակություն, քան որ որ հենց այս գրով է գրված վրացական պատմական հուշարձանների ճնշող մեծամասնությունը։ Բացի այդ, այսօր այս գրով հրատարակվում է կրոնական գրականության որոշակի մասը, ի դրա իմացությունը պարտադիր է բարձր հոգևոր աստիճան ունեցող անձանց համար[3]։
Այբուբեն
խմբագրելⴀ | ⴁ | ⴂ | ⴃ | ⴄ | ⴅ | ⴆ | ⴇ | ⴈ | ⴉ | ⴊ | ⴋ | ⴌ | ⴍ | ⴎ | ⴏ | ⴐ | ⴑ | ⴒ |
ⴓ | ⴔ | ⴕ | ⴖ | ⴗ | ⴘ | ⴙ | ⴚ | ⴛ | ⴜ | ⴝ | ⴞ | ⴟ | ⴠ | ⴡ | ⴢ | ⴣ | ⴤ | ⴥ |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Грузинское письмо, Лингвистический энциклопедический словарь, 1990․
- ↑ კ. დანელია, ზ. სარჯველაძე, ქართული პალეოგრაფია, თბილისი, 1997, გვ. 219
- ↑ Грузинский алфавит. Нусхури (ռուս.)
Գրականություն
խմբագրել- თ. გამყრელიძე, წერის ანბანური სისტემა და ძველი ქართული დამწერლობა, თბილისი, 1990
- რ. პატარიძე, ქართული ასომთავრული, თბილისი, 1980
- ივ. ჯავახიშვილი, ქართული დამწერლობათა-მცოდნეობა ანუ პალეოგრაფია, თბილისი, 1949
- ე. მაჭავარიანი, ქართული ანბანი, თბილისი, 1977
Վրացերենի այբուբեններ |
---|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նուսխուրի կատեգորիայում։ |